ԻՆՉ, ՈՐՏԵՂ, ԵՐԲ. ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ՄԵՍԻՋԸ
Մարտի 30-ին ելույթ ունենալով Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների առջև, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Նախ՝ այն մասին, որ հայկական կողմից չեն լինելու ոչ մի զիջումներ, երկրորդ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» պարտվողական բանաձևի փոխարեն գործի գցեց իրենը. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ «Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասաց նա։ Զարգացնելով իր միտքը արդեն «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում, նախարարն ընդգծեց, որ առնվազն անընդունելի է Հայաստանի, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Եվ հավելեց, որ հասարակությունը նույնպես պետք է ընդունի դա։
ՆախԵՎառաջ հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության ղեկավարը մեկուկես ամիս առաջ արդեն հայտարարել էր պաշտպանականից հարձակողական մարտավարության անցնելու մասին, միաժամանակ չբացառելով Ադրբեջանին առաջինը հարված հասցնելը։ Նյու Յորքում նա կրկնեց այդ կանխադրույթը, լրացնելով դա «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով, հստակ մեսիջ ուղարկելով Ադրբեջանին այն մասին, որ հայկական պետությունների դեմ նոր ագրեսիան տարածքային նոր կորուստներով է սպառնում իրեն՝ Բաքվին։ Դա հենց այն ուղերձն է, որին վաղուց էր սպասում հայ հասարակությունը, և արտակարգ կարևոր է, որ այն հնչեց պաշտպանության նախարարի մակարդակով։
Տոնոյանի ելույթում կար չափազանց կարևոր ևս մեկ պահ. զիջումներ չեն լինելու, բայց հնարավոր են փոխզիջումներ։ Որևէ պարզաբանում, թե ինչ նկատի ունի փոխզիջումների տակ, չհաջորդեց, այդ իսկ պատճառով համարձակվենք ենթադրել, որ խոսքը Արցախի տարածքների մասին է, որոնք դեռևս ադրբեջանական զավթման տակ են։ Ըստ էության, խոսքը Հայաստանի նոր ռազմական հայեցակարգի մշակման մասին է, որը ենթադրում է անցում տասնամյակներով տիրապետող զուտ պաշտպանական մարտավարությունից առաջին Ղարաբաղյան պատերազմում սկսածը շարունակելու պատրաստակամության։
Այդ իմաստով բավական ցուցանշական է Բաքվի արձագանքը, որում, ինչպես ասում են՝ հիասքանչ է ամեն ինչ. տեսանելի շփոթմունքից մինչև «ագրեսիայի» տարտամ մեղադրանքներ, սահուն անցումով սեփական ագրեսիվ քաղաքականության ընդունմանը և այնուհետ՝ դիմում ՀՀ «բարձրագույն ղեկավարությանը» այն հուսահատ սպասումով, թե լսելու է Դավիթ Տոնոյանի խոսքերի հերքումը։ Որն, ի դեպ, բավական դիպուկ նկատեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պատասխան հայտարարությունը շատ ավելի ռազմատենչ է հնչում, քան իր սեփականը։
Եվ ուրեմն, ինչի՞ մասին է աղմկում Բաքվի ԱԳՆ-ը։ Նախ՝ այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի փոխարինումը «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևով, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնական դեմքի հերթական ակնբախ խոստովանությունն է ագրեսորական և զավթողական քաղաքականության վարման մասին»։ Երկրորդ՝ որ Վիեննայում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպման խորապատկերին Տոնոյանի խոսքը կրում է «անթաքույց սադրիչ բնույթ և դեմ է հանդես գալիս հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային հանրության ջանքերին»։ Երրորդ՝ դարձյալ սպառնալից, բայց մերկախոս հայտարարվում է, թե «Ադրբեջանի զինված ուժերը դասվում են աշխարհի առավել ուժեղ բանակների թվին և ի վիճակի են ամենակարճ ժամկետում ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները՝ միջազգային իրավունքի համապատասխան դրույթների հիման վրա»։
Եվ ապա ադրբեջանական ԱԳՆ-ը ցնցող գյուտ է անում. պարզվում է, «ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հանդես չի գալիս այլ պետությունների նկատմամբ տարածքային պահանջներով և որևէ տարածքներ բռնազավթելու նպատակ չունի»։ Որից հետո սկսում է զենք ճոճել՝ ավանդական հայտարարությամբ, թե (բըլ-բըլ-բըլ) դեպքում Ադրբեջանը պատրաստ է ազատագրել իր տարածքները հայկական օկուպացիայից ցանկացած այլ միջոցներով»։ Դե, և որպես վերջաբան հնչում է ճառն այն մասին, թե Բաքվում շատ կցանկանային լսել «Հայաստանի բարձրագույն ղեկավարության մեկնաբանությունը», հասկանալու համար, թե արդյոք Դավիթ Տոնոյանի խոսքերը «նախարարական իմպրովիզացիա» էին, թե՞ համաձայնեցված էին ղեկավարության հետ։
Առայժմ ՀՀ բարձրագույն ղեկավարությունից ոչ մի պարզաբանում չի հնչել և, կարծում ենք, դժար թե հնչի։ Այնպես որ Բաքվի տարօրինակ հույսերն առ այն, թե հանկարծ ինչ-որ հրաշքով Պաշտպանության նախարարության ղեկավարության դիրքորոշումը չի համընկնում Հայաստանի ղեկավարության մոտեցմանը, չեն արդարանա։ Ինչը, համաձայնեք, միանգամայն բնական է։
Առաջին հերթին նշենք, որ Դավիթ Տոնոյանն առանձնահատուկ ընդգծում է այն փաստը, որ ինքը խոսում է բացառապես պաշտպանության նախարարի դիրքերից, տարանջատելով դիվանագիտական բաղկացուցիչը ռազմականից։ Այդ իմաստով, Ադրբեջանի բոլոր փորձերը՝ գանգատ ներկայացնելու, թե իբր նախարարի հայտարարություններն ուղղված են խաղաղ կարգավորման ջանքերի դեմ, անթաքույց երեսպաշտության և խղճուկ ձեռնածության տեսք ունեն, մանավանդ եթե հաշվի առնենք Ադրբեջանի վարած քաղաքականությունը։ Ավելին, ուժային լուծման դիմելու հենց Բաքվի անվերջանալի սպառնալիքները, բազմիցս փոխարկվելով երկու կողմերից մարդկային զոհերի հանգեցնող դիվերսիաների, վերջնական արդյունքում բերեցին նրան, որ ռազմական բաղկացուցիչը կարգավորման գործընթացում դարձավ նույնքան ծանրակշիռ, որքան և դիվանագիտականը։ Այլ բան է, որ Բաքվում սովոր չեն հայկական կողմի նման խոսելակերպին, որը տասնամյակներ շարունակ մշտապես ջանում էր մեղմել ռազմատենչության նոտան հակամարտության մթնոլորտում, և հիմա բառացիորեն ապշած են, որ իրենց իսկ ագրեսիվ քաղաքականությունից բխող Երևանի դիրքորոշումը ձեռք է բերել հրապարակավ արտահայտված ուղեգծի բնույթ։
Հիմա գլխավորը։ Պարզվում է, Ադրբեջանի ԱԳՆ-ը բացարձակապես տեղյակ չէ իր նախագահի հայտարարություններից, չենք խոսում արդեն իշխանության ավելի ցածրաստիճան բազմաթիվ ներկայացուցիչների մասին։ Ադրբեջանի ԱԳՆ-ին հայտնի չէ նաև Իլհամ Ալիևի գլխավոր երազանքը. հավանաբար այն պատճառով, որ դատում է ավելի իրական կատեգորիաներով և համոզված է դրա անիրագործելիության մեջ։ Ուստիև հատուկ Ադրբեջանի ԱԳՆ-ի համար հիշեցնենք իրենց «իմաստուն առաջնորդի» արտահայտություններից լոկ մի քանիսը։
«Մենք՝ ադրբեջանցիներս, իհարկե, կվերադառնանք մեր բոլոր հինավուրց հողեր. և՛ Իրևան, և՛Գեյչա, և՛ Զանգեզուրի մահալ։ Դրանք բոլորը մեր հինավուրց հողերն են»,- հայտարարում էր Ալիևը 2015 և 2016 թվականներին։ Եվ կրկնեց մեկ տարի առաջ իր կուսակցության համագումարում. «Երևանը ադրբեջանցիների պատմական հողն է, այդ պատճառով էլ քաղաքական և ռազմավարական նպատակը վերադարձն է այդ քաղաք։ Ցանկանում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրևանի խանությունը, Զանգեզուրը, Գեյչեն (Սևանա լիճ), այդ մասին պետք է իմանա ինչպես մեր երիտասարդ սերունդը, այնպես էլ ողջ աշխարհը»։ Մամեդյարովի գերատեսչությանը հիշեցնենք նաև, որ դեռևս մոտ 25-27 տարի առաջ «ոտքերը Սևանում լվալու» մասին երազում էր Ադրբեջանի ևս մեկ նախագահ՝ Էլչիբեյը, բայց այդպես անլվա էլ մեռավ։
Այժմ հարց Բաքվի ԱԳՆ-ին. ի՞նչ են սրանք, եթե ոչ նախագահ Ալիևի ամենաբարձր մակարդակով արտահայտված տարածքային պահանջներ, հրապարակավ ցուցաբերված ագրեսիա և զավթողական ծրագրեր՝ ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։
Ի դեպ, անցած շաբաթվա վերջին, ճիշտ այն օրերին, երբ Վիեննայում ընթանում էր բարձր մակարդակի հանդիպումը, Երևանում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանության մարմինների կոնֆերանսի բյուրոյի 14-րդ նիստը։ Դրան մասնակցում էր նաև Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Նախչիվանի ԻՀ Գերագույն մեջլիսի պատգամավոր Անար Իբրահիմովը։ Ինչպես պարզվեց, սույն մուալլիմը Երևան էր եկել բնավ ոչ նրա համար, որ զարգացնի արևելյան գործընկերությունը։ Ահա թե ինչ գրեցին նրա այցելության մասին ադրբեջանական ԶԼՄ-ները. «Պատգամավորն այցելեց Ադրբեջանի հինավուրց և պատմական հողում, Իրևանի խանության կենտրոն հանդիսացող համանուն քաղաքում գտնվող «Գյոյ մեջիթ»։ Անար Իբրահիմովը սոցցանցում զետեղել է լուսանկարներ և գրել հետևյալը. «Այսօր ես այցելեցի «Գյոյ մեջիթ»։ 1766 թվականին Իրևանի Հուսեյնալի խանի կողմից կառուցված մեջիթը քաղաքում մնացած մեր միակ թուրք-իսլամական քաղաքական, կրոնական և մշակութային ժառանգությունն է»։
Քանի որ նախիջևանցի պատգամավոր Իբրահիմովը, դատելով ամենից, պատմամշակութային ժառանգության գնահատող է, կցանկանայինք հետաքրքրվել նրանից. իսկ ի՞նչ կատարվեց Նախիջևանի հայկական հարստագույն ժառանգության հետ։
Վերադառնանք, սակայն, Դավիթ Տոնոյանի հայտարարությանը։ Առանձնակի ընդգծենք, որ այն արվեց ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում. անմիջապես հաջորդելով իր դիվանագիտական մեսսիջները հղած Վիեննայի գագաթաժողովին, հայկական սփյուռքի հետ հանդիպման ժամանակ և համաշխարհային քաղաքականության հենց կենտրոնում՝ Նյու Յորքում։ Այդ իսկ պատճառով հնչեց առանձնակի միանշանակ, ճշգրտված ու հստակ, բացառելով այլըմբռնումները։ Ակնհայտ խուճապը Բաքվին պատել է, անկասկած, նաև բոլոր այդ գործոնների գիտակցումից։
Դե ինչ, այսուհետ Ադրբեջանը ստիպված կլինի ընտելանալ, որ Երևանից ու Ստեփանակերտից հնչելու են ոչ միայն դիվանագետների և քաղաքական գործիչների խաղաղասիրական կոչեր, այլև հայկական բանակի ղեկավարության ներկայացուցիչների կոշտ հայտարարություններ։ Ինչ ցանել եք, այն էլ կհնձեք։ Հայ ժողովրդի համբերությունը նույնպես սահմաններ ունի, և այդ առումով մնում կրկնել պաշտպանության նախարարի խոսքերը. ոչ մեկին իրավունք չի տրված Հայաստանի, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Իսկ առավելևս՝ վայրենիներին, վանդալներին, մարդասպաններին ու նրանց բարձրաստիճան հովանավորներին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։