Последние новости

Անհետացել են հարյուրավոր նկարներ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ապահովել նշված ՊՈԱԿ-ներին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագրերը և փոխանցման ակտերը, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ՀՀ կառավարության նշված որոշման հիման վրա ՀՀ մշակույթի նախարարի 07.12.2016թ. և «Հայաստանի ազգային պատկերսրահ» ՊՈԱԿ-ի տնօրենի 21.01.2017թ. հրամաններով ստեղծվել է հանձնաժողով՝ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ին հանձնված գույքի հանձնման-ընդունման աշխատանքներն իրականացնելու նպատակով, սակայն նշված աշխատանքները չեն կատարվել:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների գույքագրում երբևէ չի իրականացվել՝ չնայած օրենսդրությամբ տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ ակտիվների և պարտավորությունների գույքագրումը պարտադիր է:

ՀՀ գլխավոր դատախազության պահանջով իրականացված 2018-2019թթ. «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում թանգարանային առարկաների առկայության ստուգման արդյունքում պարզվել է, որ բացակայում են 626 անուն մշակութային արժեքներ՝ գեղանկարներ, գոբելեններ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ և այլն՝ 120.250.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Դրանց թվում են նաև կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող 2 գեղանկարներ՝ Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժեքով «Հայֆիլհարմոնիայի դահլիճ» գեղանկարը և Հ. Զարդարյանի վրձնին պատկանող 2.000.000 ՀՀ դրամ արժեքով «Վերածնունդ» գեղանկարը:

Այսպիսով ՀՀ մշակույթի նախարարության և «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող վնաս, հնարավոր չի եղել տեղեկանալ ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող առանձնապես խոշոր չափի, այդ թվում՝ կարևոր գեղարվեստական արժեք ներկայացնող մշակութային արժեքների բացակայության մասին և միջոցներ ձեռնարկել դրանց հայտնաբերման ուղղությամբ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են առանձնապես խոշոր չափերով գողության, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի, 180-րդ հոդված 1-ին մասի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին, տեղեկացնում է newsarmenia.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
      2020-11-27 21:53

      «Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։

    • ՍԱՐԸ ՄՈՒԿ ԿԾՆԻ
      2019-08-27 17:34

      Ամուլսարյան քրոնիկներ Իսկ ձեզ տարօրինակ չի՞ թվում, որ իր վարչապետության հենց սկզբից «ցեխը թաթախելով» լեռնարդյունաբերությունը և հրապարակավ հրաժարում հայտարարելով ընդերքի հետագա թալանից, շեշտելով վերամշակման արդյունաբերության հաշվին զարգանալու անհրաժեշտությունը, Նիկոլ Փաշինյանն այսօր անձամբ շրջում է տնետուն և փորձում համոզել Ջերմուկի բնակիչներին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման անհրաժեշտության մեջ։ Թե՞ ձեզ, հարգելի ընթերցող, ինչպեսև ըստ էության ինձ, արդեն ոչ մի բան տարօրինակ չի թվում «ժողովրդական վարչապետի» հակասական խոսքերի և արարքների մեջ։ Հարկավ…

    • Հրաձգություն Մանհեթենում. կան վիրավորներ և զոհ
      2019-03-19 10:57

      Նյու Յորքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։

    • Սպանվել է տան մոտ
      2019-03-15 10:50

      Մերմոսկովյան Միտիշչի քաղաքում սպանվել է գործարար Գևորգ Թումանյանը՝ հայտնում է РЕН ТВ-ն։