ՍԵՎԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ. ԱՌԿԱ ՉԷ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՈՐԾԸ ԿՔՆՆՎԻ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
Քաղաքական-ֆինանսական բնույթի միջազգային քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը միանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբանների թիմին։ Դատական նիստն ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հաջորդող շաբաթների ընթացքում։
-Ինչու ե՞ք համաձայնվել պաշտպանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ։
-Ես ծնվել և մեծացել եմ այնպիսի երկրում, որն ունի հետհեղափոխական կարգավիճակի 200 տարվա պատմություն։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված իրավիճակն ինձ անհանգստացնում է։ Բոլոր հեղափոխությունները տեղի են ունենում միևնույն ընթացակարգով․ հանրության էյֆորիայի փուլին հետևում է մաքրման փուլը։ Հեղափոխությանը մշտապես անհրաժեշտ է գլխատում, մեղադրյալ՝ մեղքերի թողության համար, ով կրում է 30 տարվա լարվածության, անարդարության և ատելության համար պատիժը։ Պատահական չէ, որ անկախությունից սկսած գործող երեք նախագահներից ընտրվել է մեկը՝ իբր խորհրդանիշ անհրաժեշտ է, որ այդ խորհրդանիշը լինի եզակի, բացառիկ՝ լարվածության հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու համար։ Քրեական դատավարության ընթացքում ես հազվադեպ եմ ականատես եղել նման թշնամանքի մթնոլորտի: Շատ լավ գիտակցում եմ, որ մարտի 1-ի իրադարձությունները ամբողջ հայ ազգի համար մեծ ցավի պատճառ են հանդիսանում։ Դրա զգացայական ազդեցությունը շատ մեծ է։ Սա կարող է հանգեցնել անորոշության՝ զգացմունքային և իրավական մոտեցումների միջև։ Դատավարությունը շուտով կսկսվի։ Նախագահի գործը կքննվի միանձնյա դատավորի կողմից՝ առանց կոլեգիալ քննության և առանց հատուկ ընդդատության, ինչպիսին օրինակ՝ Հանրապետության բարձրագույն դատական ատյանի կողմից քննությունը։ Եվ այս ամենն արտասովոր թշնամանքի մթնոլորտում։ Գործադիր մարմինները չեն դադարում հանրային կերպով իրենց դիրքորոշումը ներկայացնել դեռևս չավարտված դատական գործի վերաբերյալ։ Սա անհավանական է։ Նախորդ հուլիսին գործադիր մարմնի անդամները հրամայել են քննող դատավորին կալանավորել նախկին նախագահին «ուզե չուզե»։ Առկա չէ որևէ երաշխիք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կքննվի արդար դատաքննության միջոցով։
-Ինչպիսի՞ կարևորություն ունի այս գործի քննությունը։
-Այս գործի քննությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին այնքանով, որքանով այն հանդիսանում է Հայաստանում արդար դատաքննության փորձարկում։ Այն անկախ Հայաստանի համար ամենակարևոր դատական գործն է։ Միանձնյա դատավորի վրա ճնշումն ահռելի է։ Տասնյակ եվրոպական կառույցներ կքննարկեն դատավարության ընթացքը, փաստարկները, ապացույցները: Այն կհանդիսանա արդար դատաքննության մեծ փորձարկում, որը կարտացոլի երկրի իրական ժողովրդավարությունը կամ այն կդասի վիրտուալ ժողովրդավարությունների շարքին: Արդար դատաքննության դեպքում՝ արդյունքը կարող է որոշ ժամանակ անց հիասթափեցնել ժողովրդին: Սակայն արդարությունը գերակայում է։ Շուտով պատմաբանները կհավաքագրեն արխիվները, ելույթները, երկու կողմերի դիրքորոշումները, մեղադրանքները, խարդախության դեպքերը։ Քաղաքագետները կներկայացնեն իրենց մեկնաբանությունները, և սա կհանդիսանա մեր կողմից թողնված ժառանգությունը։ Նշվածը բազմաթիվ անգամներ տեղի է ունել Արևմտյան երկրներում։ Անբարեխիղճ կամ «մատաղ» նվիրող դատավորները և քաղական ղեկավարները պատմության մեջ համարվում են դավաճաններ։
-Արդյո՞ք Ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը ենթակա է քրեական պատասխանատվության։
-Եթե ՀՀ նախագահը ենթակա է քրեական պատասխանատվության, ապա աշխարհի բոլոր պետությունների ղեկավարները կարող են ազատազրկվել: Մի քանի ամիս շարունակ «դեղին բաճկոնների» շարժումը ներխուժել է Փարիզի և Ֆրանսիայի խոշոր քաղաքների փողոցներ: Նրանք ամիսների ընթացքում բոլորը կրկնում են «Մակրոն, հեռացի՜ր»։ Նրանց գործողությունների հետևանքով կրած վնասները հասնում են 300 միլիոն եվրո գումարի։ Շաբաթ օրերին մենք այլևս չենք կարող քայլել Շանզ Էլիզեում, որտեղ պողոտայի երկայնքով տեղադրվել են բետոնե բարիկադներ: Ի՞նչ պետք է անի նախագահ Մակրոնը։ Հազարավոր ավտոմատներով զինված ոստիկանական ուժեր մոբիլիզացվում են: Անընդմեջ առկա են վիրավորվներ։ Ներկայումս զորքերի ներգրավման շուրջ ընթանում են բանակցություններ։ Որքա՞ն ժամանակ կարող է երկիրը գոյատևել այս իրավիճակում: Որքա՞ն ժամանակ կարող է Հայաստանի նման երկիրը գոյատևել այս իրավիճակում: Ես ընթերցել եմ նախագահ Քոչարյանին ուղղված մեղադրանքը։ Իրավական տեսանկյունից ես չեմ ընդունում Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի և մեղադրանքի բովանդակության շրջանակում ներկայացված փաստարկները։ Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ հասկացել «սահմանադրական կարգի տապալում» եզրույթի նշանակությունը։ Յուրաքանչյուր հանցագործություն պետք է սահմանված լինի հստակ կերպով։ Եկեք լինենք անկեղծ՝ սա ոչ թե քրեական բնույթի, այլ քողարկված քաղաքական բնույթի հանցագործություն է։ Քաղաքական բնույթի հանցագործություններն արգելված են Եվրոպայում 19-րդ դարից սկսած։ Դրանք դեռ արդիական են որոշ աֆրիկյան բռնապետություններում: Այսպիսի անորոշ հասկացության վտանգը կայանում է նրանում, որ եթե այն կիրառվի դատարանի կողմից, ապա հետագայում կհանդիսանա իշխանության դեմ գործող քաղաքական ընդդիմության, լրագրողների կամ հասարակ քաղաքացիների ազատազրկման հիմք, տեղեկացնում է Panorama.am-ը։ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 15:49
«Не секрет, что уже неоднократно власти Армении и тот же Никол Пашинян внедряли в армянское общество азербайджанские нарративы», – заявил на полях проходящей в Ереване международной конференции на тему «Глобальная безопасность и геополитические вызовы» политический обозреватель информационно-аналитического центра «Верелк» Айк Халатян, коснувшись заявления Никола Пашиняна относительно Западной Армении и введенного в обращение Баку термина «Западный Азербайджан».
-
2024-11-23 15:35
Политолог Степан Даниелян, коснувшись сделанных накануне, 22 ноября, Николом Пашиняном в ходе интервью Общественному телевидению Армении заявлений, написал:
-
2024-11-23 15:33
Землетрясение произошло в субботу в Лачине (Бердзор). Толчки ощущались во всем Карабахе, сообщают азербайджанские СМИ.
-
2024-11-23 15:31
Российские карты китайской системы UnionPay, выданные Газпромбанком, перестали обслуживаться банками ОАЭ и Турции.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-20 19:39
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։