Արղախի մայրաքաղաքում տեղի ունեցավ Առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողությունը
Ստեփանակերտում տեղի ունեցավ Առաջնորդանիստ եկեղեցու օծման և բացման պաշտոնական արարողությունը։
Օծման արարողությունը կատարվում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։
Արարողությանը մասնակցում էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Այստեղ են նաև բարերար Հրանտ Վարդանյանի որդիները՝ Միքայել և Կարեն Վարդանյանները, որոնց նվիրատվությամբ է կառուցվել եկեղեցին։
Օծման արարողությունը տևեց մոտ մեկ ժամ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը հայատարարեց եկեղեցու անունը՝ Սուրբ Աստվածամոր Հովանի։
Այնուհետև եկեղեցում մատուցվեց առաջին սուրբ պատարագը։
Հիշեցնենք, որ եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 19-ին՝ Քրիստոսի պայծառակերպության տոնին՝ Գարեկին Բ-ի ձեռամբ։ Շինարարությունը տևել է 12 տարի ։
Տաճարի տրամագիծը հիմքում 30 մետր է, բարձրությունը՝ 35 մետր, խաչի բարձրությունը՝ 3 մետր, կամարակապ մեծ դահլիճի բարձրությունը մոտ 6 մետր է։
Առաջնորդանիստ եկեղեցին Արցախի ամենամեծ եկեղեցին է և 90-րդը Արցախի թեմի բացումից ի վեր։
Արցախի մայրաքաղաքում մայր տաճար ունենալու գաղափարը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանինն է եղել:
Գաղափարն իրականացնելու համար Պարգև Սրբազանը դիմել է մի շարք բարերարների: Առաջինն արձագանքել է հայտնի բարերար երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը, որը և կատարել է սկզբնական ամենախոշոր նվիրատվությունը: Եկեղեցու կառուցման ֆինանսավորումը շարունակել են Հրանտ Վարդանյանի որդիները` Միքայել և Կարեն Վարդանյանները:
Վարդանյան ընտանիքը Ստեփանակերտի Մայր Տաճարի կառուցման համար ընդհանուր առմամբ նվիրաբերել է 400 մլն դրամ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.
-
2025-04-22 10:38
Летнее кафе, построенное во дворе парламента Армении, обошлось бюджету примерно в $100 тыс. Об этом пишет газета "Жоговурд".
-
2025-04-22 10:32
Жители сел Прошян и Касах вновь вышли на акцию протеста, требуя пересмотра решения об отмене автобусных маршрутов, связывающих их с Ереваном. Протестующие требуют, чтобы на место приехал губернатор Котайка Аарон Саакян, иначе они перекроют трассу Аштарак–Ереван.