Последние новости

ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ՝ ԴԵՂԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ԿԲ-ի կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել է դեղերի թանկացման։

«Կառավարության գործունեությունը ներկայացնում է մակրոտնտեսական և արտադրատեխնոլոգիական խնդիրների ու հարցերի ամբողջություն։ Խնդիրը մեկից ավելի հարցեր պարունակող էությունն է։

Մեր համոզմամբ ներկայիս կառավարությունը մակրոտնտեսական քաղաքականության մասով 5 տարում պետք է լուծեր շուրջ 80-90 խնդիր և 550-600 հարց (այսպես ասած, մակրոտնտեսական ստարտափ)։ Դրանք, սակայն, հիմնականում ձևակերպված չեն։

Այսպես, օրինակ, կարևորագույն ստարտափ է դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի դերակատարման ճշգրտումը։ 2016-ի մայիսի 17-ի դեղերի մասին օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ ենթակետով ՀՀ-ում արտադրվող կամ ՀՀ ներմուծվող ցանկացած դեղ պետք է գրանցվի։ Մինչև հիմա ՀՀ ինչպես նախկին, այնպես ներկայիս կառավարությունները չեն բացատրել, թե ի՞նչ կարիք կա գրանցելու ասենք ՌԴ-ում կամ Գերմանիայում գրանցված դեղերը։

Ըստ իս, դրանք պետք է ավտոմատ գրանցվեն և դա կարող էր անել, ասենք, առողջապահության նախարարի քարտուղարուհին։ Գրանցել պետք է միայն հայկական ծագման դեղերը, և այն ոչ հայկական դեղերը, որոնք իրենց երկրում գրանցված չեն, կամ էլ վսհտահելի չեն։ Դեղերի այս անհասկանալի գրանցումը, պետական մրցակցող ընկերության բացակայությունը և ԿԲ կողմից դրամի փոխարժեքի պահումը հանգեցրել են եվրոպական միջինի, ՌԴ, Ուկրաինայի և Վրաստանի համեմատ դեղերի 2-4 անգամ բարձր գների, կոռուպցիայի, կաշառակերության։

Այսպես, Յանումետ դեղամիջոցը Երևանում արժե 52 դոլար, իսկ Կիևում՝ 33 դոլար, Լանդուս գրիչը՝ համապատասխանաբար 21 և 8.5 դոլար, Ամարիլ դեղատեսակը՝ 8.5 դոլար և 4 դոլար, ճնշում չափող կասաավտոմատ սարքը՝ 56 դոլար և 16 դոլար։ Այ սա հիանալի մակրոտնտեսական ստարտափ է և կարելի է լուծել 6 ամսում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Panorama.am

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄԻ՛ ԱՍԱ «ՀՈՊ»…
      2019-08-01 19:41
      915

      GTA-ի թարմ հետազոտությունը պսակազերծում է առասպելներն անշարժ գույքի մասին Ս.թ. հուլիսի 30-ին Grant Thornton Armenia (GTA) աուդիտորական-խորհրդատվական անկախ ընկերությունը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի օբյեկտիվ և հուսալի ուսումնասիրություն, հիմնված առավելապես պատմական տվյալների վրա։ Այդ վերլուծությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հետհեղափոխական ժամանակահատվածում աննշարժ գույքի շուկայի փոփոխությունների մասին՝ եռամսյակային կտրվածքով, իսկ միաժամանակ նաև պսակազերծել իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով մշակվող որոշ առասպելներ…

    • ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ… ՆԱՎԹԱՌՈՒԲԼԻՆԵՐ
      2019-06-17 20:34
      382

      Օրինակը վարակիչ չդարձավ այլ նավթաթրեյդերների համար Վերջին շրջանի նորությունը, որը գործնականում աննկատ մնաց հայկական ԶԼՄ-ների կողմից. «Գազպրոմ նեֆտ» ռուսաստանյան ընկերությունը այս տարի սկսել է ռուբլու դիմաց նավթամթերքի մատակարարումները Հայաստան։

    • Բնակարանները Երևանում շարունակում են թանկանալ
      2019-05-11 10:39
      383

      Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա մարտին բնակարանների առուվաճառքի գործարքների քանակությունը մնացել է գրեթե նույն մակարդակում՝ ի տարբերություն անցած տարվա սկզբի՝ 1401 գործարք 1400-ի համեմատ: Այդ միտումը նկատվում է ամբողջ երկրում ընդհանուր առմամբ: Իսկ մայրաքաղաքում նկատվում է անկում՝ 64 գործարքի թվով կամ 6.6 տոկոսով, տեղեկացնում է NEWS.am-ը:

    • ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով
      2019-04-04 13:23
      296

      Հացաբուլկեղենն ու ձավարեղենը 2019թ.–ի մարտին, 2018թ.–ի համեմատ, թանկացել է 3,8%–ով, ամսվա ընթացքում`1%–ով։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, տեղեկացնում է arka.am-ը։