Последние новости

ԲԼԵՖ Է ԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրում է բենզինի, կարագի, շաքարավազի և մի շարք այլ ապրանքների գների փոփոխությունները, խորհրդարանում լրագրողներին ասել է գերատեսչության ղեկավար Գեղամ Գևորգյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նա նշել է, որ դեկտեմբերին փոփոխություններ են արձանագրվել մի քանի ապրանքային շուկաներում, մասնավորապես՝ արևածաղկի ձեթի և կարագի, ալյուրի, բենզինի և այլն: «Նախնական տվյալներով՝ համաշխարհային շուկաներում ունենք գների բարձրացում, բայց դրանք պատշաճ ձևով են մեզ մոտ արտացոլվել, թե՝ ոչ, ցույց կտա փորձաքննությունը»,– ասել է Գևորգյանը: Նա նշել է, որ ուսումնասիրությունները շարունակվում են, և արդյունքները կներկայացվեն արդեն հաջորդ շաբաթ ։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է անցած տարվա դեկտեմբերի գնային տատանումները՝ ցուցաբերելով «օպերատիվության» բարձր մակարդակ, համատարած թանկացումը շուկաներում շարունակվում է: Դա ունի, իհարկե, և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Սուբյեկտիվների մասով հանձնաժողովը դեռ կասի իր ծանրակշիռ խոսքը։ Օրերից մի օր։ Այն ժամանակ, երբ սպառողին արդեն չի հետաքրքրի, թե ինչ չարաշահումներ, օրենքի խախտումներ, հակամրցակցային դավադրություններ են նպաստել դեկտեմբերյան թանկացմանը։ Ժողովրդական իմաստությունը ասում է. անձրևից հետո հովանոց չեն բացում։ Այնպես որ նախորդ տարվա տատանումների վերաբերյալ ՏՄՊՊՀ եզրակացություններն ու գնահատականները առ այսօր շարունակվող գնաճի խորապատկերին շատերի համար կորցրել են արդիականությունը։ Իսկ այ, ինչ վերաբերում է թանկացումների օբյեկտիվ պատճառներին, ապա դրա վրա, թերևս, արժե կանգ առնել առանձին։

Հաճախ հայաստանյան շուկաներում գնային տատանումների օբյեկտիվ պատճառների թվին են դասում համաշխարհային շուկաներում առկա միտումները։ Ավելի ճիշտ՝ այդ պատճառները կարելի է անվանել բնական։ Իբր՝ եթե միջազգային շուկաներում աճում է, ասենք, շաքարի գինը, ապա Հայաստան ներկրվող և մեզ մոտ վաճառվող շաքարը, բնականաբար, նույնպես պետք է թանկանա։ Տրամաբանական է։ Սակայն կան նաև տեղական ծագման այդպիսի «բնական» պատճառներ։ Եվ դրանք ամփոփված են գործող կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմքում ընկած սկզբունքներում։ Սկզբունքներն այդ տարրական են. պոպուլիզմ և բոլոր ջանքերի կենտրոնացնում երկրի ղեկին գտնվող թիմի վարկանիշը պահպանելու համար։

Դեռ անցած տարվանից պարզ դարձավ, որ մեզ սպասում է գների համատարած աճ՝ կապված գազի նոր սակագների հետ։ Հիշեցնեմ, որ որոշում է կայացվել բարձրացնել սակագները տնտեսվարող սուբյեկտների համար, ընդ որում չփոխելով գինը բնակչության համար։ Գրեթե բոլոր փորձագետներն այն ժամանակ նախազգուշացնում էին, որ նման տարբերականացված մոտեցման դեպքում տնտեսվարող սուբյեկտների համար սակագների աճն ամենևին էլ չի ազատի բնակչությանը ֆինանսական լրացուցիչ բեռից, որ սակագնային աճը կհանգեցնի ինքնարժեքի և, համապատասխանաբար, շուկաներում իրացվող ապրանքների թանկացման, ինչը, ի վերջո, կրկին իսկ կավելացնի բնակչության ծախսերը: Ըստ էության, հենց դա էլ տեղի ունեցավ։

Այստեղ նշենք, որ տնտեսվարող սուբյեկտների համար գազի սակագների աճը պատճառ է դարձել բնավ ոչ միայն Հայաստանում արտադրվող ապրանքների թանկացման։ Որպես այդ որոշման հետևանք՝ տարեսկզբին թանկացավ գազը բենզալցակայաններում, ինչը միանգամայն տրամաբանական հիմնավորում դարձավ գրեթե ողջ առևտրային մասնահատվածում, սպասարկման ոլորտում և այլուր տոտալ թանկացման համար։ Չէ՞ որ ընկերությունների տրանսպորտային ծախսերն ավելացան։

Ի ԴԵՊ, ԱՌՋԵՎՈՒՄ ԳՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹՌԻՉՔՆ Է ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ։ Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները կբարձրանան բոլոր նրանց համար, ովքեր ամսական 400 կՎտ-ից ավելի են սպառում։ Այսինքն այս դեպքում էլ, ինչպեսև գազի պարագայում, որոշվել է սակագների աճի բեռը բարդել բիզնեսի ուսերին՝ տպավորություն ստեղծելով, թե բնակչության վրա սակագների աճը չի անդրադառնա։ Իրականում կանդրադառնա, այն էլ ինչպե՜ս կանդրադառնա։ Բնականաբար՝ հերթական տոտալ թանկացման տեսքով։

Այս կառավարության սոցիալական կողմնորոշման սակագնային քաղաքականությունն իրականում ոչ այլ ինչ է, քան բլեֆ։ Բլեֆ է անում կառավարությունը, պարտվում է սպառողը։ Իսկ տնտեսական քաղաքականության հոտ այստեղ չի էլ գալիս. նշված բոլոր սակագնային լուծումները, ըստ էության, ուղղված են եղել երկրի տնտեսության զարգացման դեմ։ Եվ, դատելով ամենից, սա հստակ ուղեգիծ է, որով տանում է երկիրն այս ռեժիմը։ Սեփական տնտեսության հիմնահատակ ոչնչացման և բնակչության համատարած աղքատացման ուղեգիծ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БОЛЕЗНЕННЫЕ НЕСОВПАДЕНИЯ
      2021-11-27 09:50
      268

      У нас наблюдается достаточно существенный и серьезный спад числа случаев заражения коронавирусом, и Министерство здравоохранения думает о повторной консервации развернутых возможностей. Об этом заявил на заседании правительства 25 ноября премьер-министр Никол ПАШИНЯН, передает News.am.

    • ВОЗДУШНЫЙ МОСТ С ВРАГОМ
      2021-11-26 10:20
      1070

      Армянская авиакомпания Flyone Armenia c 15 декабря начнет осуществлять прямые перелеты по семи направлениям, передает Sputnik Армения. "Все рейсы будут выполняться из международного аэропорта "Звартноц" с удобным расписанием, а также по доступным ценам. Первый рейс авиакомпания осуществит в Москву (Внуково)", - говорится в информации. Пресс-служба компании сообщает, что стоимость билетов будет начинаться от 39 евро по шести направлениям, от 44 евро - в Лион. Лайнеры будут летать в Москву, Тегеран, Лион, Тель-Авив, Краснодар, Тбилиси, Кутаиси. А также в Стамбул.

    • ЕДИНСТВЕННОЕ, ЧТО СООТВЕТСТВУЕТ АРМЯНСКИМ ИНТЕРЕСАМ НА ВСЕ СТО
      2021-11-25 10:27
      1382

      Когда мы говорим, что предложения о демаркации и делимитации приемлемы для Армении, это не означает, что данные предложения на 100% соответствуют представлениям армянской стороны. Об этом, отвечая на вопросы СМИ и НПО 23 ноября, заявил Никол Пашинян.

    • ТЕРРОРИСТЫ В РЕГИОНЕ: КИНУТЫЕ, ГОЛОДАЮЩИЕ И БОЛЕЕ ОПАСНЫЕ
      2021-11-24 09:45
      1816

      Сирийские наемники опубликовали видео, в котором жалуются на то, что Абу Aмша - лидер бригады "Сулейман шах" - не платит им за участие в боевых действиях Азербайджана против Арцаха. Как сообщает Арменпресс, об этом написала американская журналистка Линдси Снелл на своей странице в Twitter. "У нас есть раненые. Мы потеряли много людей на войне. У нас забрали зарплату. Люди умирают от голода", - отмечает в видеоролике один из террористов.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԴՐԱՄԱՊԱՆԱԿՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԹԵԹԵՎԱՆՈՒՄ ԵՆ, ԳՈՏԻՆԵՐԸ՝ ԱՎԵԼԻ ՁԳՎՈՒՄ
      2021-05-06 21:21
      3257

      Գների վերաբերյալ հարցին նախարարի պաշտոնակատարը պատասխանեց իշուկի պես. իա՜ Ս.թ. մայիսի 5-ին իրենց դարն ապրող ԱԺ պատգամավորների հետ ՀՀ կառավարության անդամների պաշտոնակատարների հերթական հարցուպատասխանի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին կշտամբեցին, որ նա խոստացել էր տնտեսության երկնիշ աճ, բայց առայժմ աճի երկնիշ տեմպեր նկատվում են միայն առևտրի ցանցերում ապրանքների գնապիտակներին: Գիտե՞ք, թե ինչ պատասխանեց սկանդալային համբավ վայելող նախարարի պաշտոնակատարը։

    • ՈՐՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ ՀԱՂԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՇԱՆ ԳԼՈՒԽԸ
      2021-04-06 21:29
      3913

      Հայաստանում գնաճը դուրս է պրծել նախանշված միջանցքից Ազգային տնտեսությունն անցած տարվա ընթացքում կորցրել է 7,5% և 2020 թվականի 2-րդ եռամսյակից առ այսօր գտնվում է տեխնիկական ռեցեսիայի մեջ։ Ընթացիկ տարվա 2 ամիսների արդյունքներով՝ Հայաստանի տնտեսությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում է ապրել 6,7%-ով։

    • ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԿՅԱՆՔԻ ՀԵՏ
      2021-03-31 18:44
      4510

      Հայաստանը 2021 թվականին ակնկալում է զբոսաշրջության աճ միանգամից 319%-ով, ուրբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

    • ՀԵՐԹԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՇԵՄԻՆ
      2021-03-10 17:37
      5023

      ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻՇՈՒՍՏԻՆԸ հրամանագիր Է ստորագրել, համաձայն որի՝ գերատեսչություններին և նախարարություններին հանձնարարվում է իրականացնել կոնկրետ ապրանքների գների մշտադիտարկում։ Այդ մասին հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը։ «Ռուսաստանում մտցվում է սպառողական ապրանքների և ծառայությունների գների մշտական մոնիտորինգ։ Այդ որոշումը հաստատվել է կառավարության կողմից։ Նոր գործիքը թույլ կտա կանոնավորապես իրականացնել շուկայի իրավիճակի համակարգային վերլուծություն, կանխատեսել նշանակալի արտադրանքի թանկացման ռիսկերը և յուրաժամանակ միջոցներ ձեռնարկել գների աճը զսպելու համար»,- ասված է հրամանագրում: