Последние новости

Փորձագետ. Սա ազդանշան է բիզնեսին

ՀՀ իշխանություններն ու քննչական կառույցները պետք է չափազանց զգույշ լինեն, որպեսզի «Սպայկա» ընկերության շուրջ ստեղծված պատմությունը վնաս չհասցնի բիզնես միջավայրին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Կովկաս ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը։

ՊԵԿ–ը ապրիլի 4-ին հայտարարեց, որ «Սպայկայի» հետ փոխկապակցված ընկերությունները 7 մլրդ դրամ չեն վճարել բյուջե։ ՊԵԿ–ի պնդմամբ, այդ ընկերությունները երրորդ երկրներից միրգ ու բանջարեղեն են ներկրել Հայաստան, սակայն ձևակերպել են դրանք որպես ԱԱՀ–ից և տուրքերից ազատված ապրանքներ։ Այս կապակցությամբ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ապրիլի 4-ին մեղադրանք է առաջադրվել։ Ապրիլի 8-ին Ղազարյանին կալանավորել են, ինչի կապակցությամբ ընկերության հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա սկսեցին` պահանջելով ազատ արձակել նրան։

«Շատ կարևոր է հասկանալ, ինչպես «Սպայկայի» տնօրենի նկատմամբ հարուցած քրեական գործը կընդունի բիզնես հանրությունը։ Դեռ այս հարցին դժվար է պատասխանել։ Սակայն, հուսով եմ շատ շուտով այդ մասին կիմանանք։ Կա այնպիսի ցուցանիշ, ինչպես ապագայի նկատմամբ բիզնեսի վստահությունը։ Այդ ցուցանիշը ամեն եռամսյակի համար հաշվարկում է ԿԲ–ն՝ հարցում անցկացնելով խոշոր և միջին բիզնեսի շրջանում», – ասում է Միքայելյանը։

Նրա խոսքով` հերթական ինդեքսի հիման վրա կարելի կլինի տեսնել, ինչպես են այսօրվա իրադարձություններն ազդել գործարար կլիմայի վրա։ Եվ քանի որ կա հավանականություն, որ բիզնեսն այդ գործը բացասաբար կընկալի, շատ կարևոր է թափանցիկ հետաքննություն անցկացնել։ Ինչպես կարծում է Միքայելյանը, եթե կառավարության նպատակը չվճարված հարկերը ստանալն է, ապա այդ նպատակը պետք է իրականացվի։ Այլապես գործն այլ ենթատեքստ է ունենալու, այդ թվում՝ նաև քաղաքական։

«Բիզնեսի համար չափազանց կարևոր է, որ քրեական գործը սեփականության վերաբաշխման չհանգեցնի, և ընկերությունը շարունակի աշխատել նորմալ հունով։ Այն, թե ինչպես կդասավորվի «Սպայկայի» հետագա ճակատագիրը, մեծամասամբ կորոշի Հայաստանում գործարար հանրության տրամադրությունները», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Բացի այդ, տնտեսագետի կարծիքով, եթե ընկերության տնօրենը առանձնակի վտանգ չի ներկայացնում, ապա նրան կարելի է ազատ արձակել գրավի դիմաց։ Իրավական մեխանիզմների ավելորդ կիրառումը կարող է միայն վնասել։

Ճակատագրի հեգնանքով դեռ մարտի վերջին «Սպայկայի»՝ պանրի արտադրությամբ զբաղվող նոր ձեռնարկություններից մեկն այցելեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այցի ընթացքում ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ արտադրության մեջ շուրջ 15 մլն դոլարի ներդրում է իրականացվել և բացվել 120 աշխատատեղ։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանի այցը և հնչեցրած ներդրումները չփրկեցին ընկերության տնօրենին կալանքից։

Միքայելյանը չի բացառում, որ Փաշինյանը ձեռնարկությունում որոշակի խնդիրներ և խախտումներ է հայտնաբերել։ Ըստ նրա, պետք չէ մոռանալ նաև, որ ընկերության գործունեությունը մինչ օրս կապում են Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի անվան հետ։ Որոշ տեղեկությունների համաձայն` Մինասյանը դեռ անցած տարի է վաճառել ընկերության իր մասնաբաժինը։

«Այժմ հնարավոր է այս քրեական գործի նպատակն է հետաքննել ընկերության գործունեության այն ժամանակահատվածը, երբ դրա մի մասը դեռ Մինասյանին էր պատկանում», – ավելացրեց Միքայելյանը։

Դատարանն իր որոշումը բացատրում է նրանով, որ Ղազարյանը իբրև թե կարող է ճնշում գործադրել դեռ չհարցաքննված վկաների վրա։ Միևնույն ժամանակ, Ղազարյանի փաստաբանների խոսքով, որևէ փաստ չկա կապված նրա հետ, որ իրենց պաշտպանյալ նույնիսկ փորձել է նման բան անել։

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՆԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾ Է»
      2020-11-27 21:53

      «Նիկոլը վարչապետ է այնպես, աչք շեղելու համար, իսկ իրականում նա ռազմական հանցագործ է, որպիսին դարձավ հենց այն պահից, երբ իր ստորագրությունը դրեց նոյեմբերի 10-ի այսպես կոչված եռակողմ հայտարարության տակ։ Համապատասխանաբար, նա դատական պատասխանատվության է ենթակա ոչ միայն ներքին օրենսդրության, այլև Հաագայի դատարանի կանոնագրքի խախտման համար։ Եթե դիտարկենք մեր օրենսդրության տեսանկյունից, ապա խոսքն առնվազն հայրենիքի դավաճանության մասին է, ՀՀ Քր.օր.-ի 299-րդ հոդվածի»,- հայտարարում է մեր մշտական զրուցակիցը՝ փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը։

    • Քաղաքացիներն արգելում են փորձագետների ու քննիչի մուտքը
      2019-07-13 15:45

      ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

    • Էլիբեգովա․ Ալիևը ներկայանալու է կոշտ դիրքերից
      2019-03-28 11:03

      «Ադրբեջանում մի կողմից դեկլարատիվ խոսում են խաղաղության մասին, մյուս կողմից պատրաստվում են պատերազմին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած զարգացումներին։