Ռուբեն Մելիքյան. Քրեական դատավարության հինգ կնճիռները
Արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է քրեական դատավարության այն խնդիրները, որոնք առավել հաճախ են հանդիպում։
«Վերջին տարում մեր պետությունն իրականացնում է գերակտիվ քրեադատավարական գործունեություն։ Այդ գործունեությունը, վերաբերելով հանրային հնչեղություն ունեցող փաստերի և հանրային անձանց, բնականորեն ստանում է գերակտիվ լուսաբանում։
Ստորև ընդհանրացված ձևով ներկայացնում եմ առկա առաջնահերթ մասնագիտական խնդիրները, որոնք վերաբերում են քրդատ մինչդատական վարույթին։
1) ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ.
Այո՛, նախաքննական գաղտնիքը լեգիտիմ հանրային արժեք է։ Բայց ո՞րտեղ է այն սկսում և ո՞րտեղ ավարտվում, ինչպե՞ս է հավասարակշռվում մյուս լեգիտիմ հանրային արժեքներին։ Այս հարցերը գործող օրենքով անպատասխան են, իսկ պրակտիկան է՛լ ավելի է խորացնում օրենսդրական խնդիրը։ Ունենալով տեղեկատվություն հրապարակելու բացարձակ մենաշնորհ՝ պետությունը հաճախ կարող է այն չարաշահել, և իմ դիտարկմամբ երբեմն չարաշահում է։ Խնդիրը խորանում է այն իրողությամբ, որ մեր օրերում զուտ տեղեկատվական «միջամտությամբ» հնարավոր է մարդուն ավելի մեծ վնաս հասցնել, քան անգամ քրեական պատասխանատվությամբ։
2) ԿԱԼԱՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԴՌՆՓԱԿՈՒԹՅՈՒՆ.
Կապված է նախորդ խնդրին։ Օրենքով կալանքի դատական նիստերը բացառապես դռնփակ են։ Ինչու՞։ Նախաքննական գաղտնիքի պահպանման համար։ Կա՞ իրավաչափ շահերի հավասարակշռում։ Չկա։ Հանրությունն օրենքի ուժով զրկված է դատական նիստի վերաբերյալ պատշաճ տեղեկացվելու և դատարանի նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու իրավունքից։ Եթե առկա է դռնփակության հատուկ հիմք (պետական գաղտնիք, հանրային բարքերի նկատառում և այլն), այո՛, այն պետք է դատարանի հատուկ որոշմամբ դտնփակ գումարվի։ Սակայն սովորական, “by default” տարբերակը պետք է դռնբացությունը լինի։
3) ԿԱԼԱՆՔԻՆ ՊԱՏՇԱՃ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ.
Տնային կալանքը, վարչական վերահսկողություն (օրինակ ոտքին կրվող էլեկտրոնային սարքի կիրառմամբ) մեր օրենքով բացակայում են։ Ենթակառուցվածք էլ դեռ չենք ստեղծել։ Ավելին, մեր օրենքը դեռ թույլ չի տալիս կալանք ընտրելու փոխարեն միանգամից մի քանի այլընտրանքային միջոց կիրառել (օրինակ՝ վարչական վերահսկողություն, գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն)։ Այս ամենն օբյեկտիվորեն նվազեցնում են խափանման միջոց կալանքից խուսափելու հնարավորությունները։
4) ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՏԵՍԱԿԱՊԻ ԿԻՐԱՌՈՒՄ.
Գործող քրդատ օրենսգիրքն ընդունվել է դեռ 20-րդ դարում։ Հիմա տեխնալոգիաներն ուրիշ են։ Մյուս կողմից էլ, քրեական գործերով վկաների, տուժողների «աշխարհագրությունն» է փոխվում։ Ինչու՞ նրանց չհարցաքննել տեսակապով, օրինակ՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում (որ գործի ՀՀ իրավազորությունը և ապահովվի քննչական գործողության «տեխնիկական կողմը»)։ Օրենքը չի նախատեսում, բայց չի էլ արգելում։ Այս առումով, պետք է ուրախությամբ նշեմ, որ պրակտիկայում միտումը դրական է։ Վերջերս իմ մասնակցությամբ կատարվել են տեսակապով հարցաքննություններ (ես հանդես էի գալիս որպես տուժողի ներկայացուցիչ), և դա շատ ողջունելի է։
5) ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԻՖԻՑԻՏ.
Մեր օրենքով մեղադրյալն ունի ստելու լիակատար իրավունք։ Թվում է, թե վկան, տուժողը չունեն, բայց իրականում լավ էլ ունեն - ցանկացած պահի, մինչև դատաքննության ավարտը կարող են նոր, «ճիշտ» ցուցմունք տալ և այդ փաստով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Դա լա՞վ է։ Միշտ համարել եմ, որ այս պրակտիկան աղճատում է մեր քրեադատավարական իրականությունը և շարունակում եմ այդպես մտածել», տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.
-
2025-07-16 09:32
Комиссия ООН по Сирии выражает глубокую обеспокоенность в связи с возобновлением эскалации на юге страны и встревожена сообщениями об израильских авиаударах в этом районе. Об этом, как сообщает РИА Новости, говорится в заявлении Комиссии.
-
2025-07-16 09:30
«Мы не согласны с оценкой РФ. Наш коньяк сейчас проверяется. Для меня стало приятным сюрпризом то, что в результате проверок в Грузии 90 процентов нашего коньяка получили положительное заключение и направились в Россию. Первым выводом всего этого является то, что 90 процентов бутилированного коньяка в Армении - это настоящий коньяк».
-
2025-07-16 09:28
Оппозиционные фракции парламента Армении направили в Конституционный суд заявление с требованием признать принятые поправки к законам, позволяющие начать процесс огосударствления "Элсетей", антиконституционными. Об этом секретарь фракции "Армения" Арцвик Минасян сообщил изданию Pastinfo.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-22 21:25
Սեպտեմբերի 17-ին ԱԺ նիստում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ներկայացրեց «Քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է, որ զինվորական ծառայություն չանցած անձինք կարող են աշխատել Քննչական կոմիտեում:
-
2020-07-01 22:16
«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
-
2019-09-17 09:15
«Իմ քայլը» խմբակցությունն երեկ կայացած նիստում որոշել է Սահմանադրական դատարանի անդամներից մեկի` Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսել լիազորությունները դադարեցնելու գործընթաց։
-
2019-07-09 10:45
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։