Последние новости

Խաժակյան. Քաղաքապետարանի գործողությունները դեմ են օրենքին

Կառավարության շենքի մոտ այսօր հայտարարությամբ հանդես եկան Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամները: Կառավարությունն այսօրվա նիստում պետք է քննարկի մեկ անձից գնման ընթացակարգով Երևան համայնքին աղբատար մեքենաների ձեռքբերումը կազմակերպելու հնարավորություն տալու հարցը:

Լույս խմբակցվության ղեկավար Դավիթ Խաժակյանը լրագրողներին ասաց, որ այս գնումը կապված է աղբահանության խնդրի հետ, որը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից քաղաքապետարանի կողմից բանակցվում է Սանիտեկ ընկերության հետ:

«Ձմռանը եղավ մի պահ, երբ աղբահանության վիճակը վատթարացավ, և արդեն իսկ ակնհայտ էր, որ եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա թե այս սեզոնին, թե ամռանը սպասվում է աղբահանության շատ լուրջ ճգնաժամ: Եվ քաղաքապետարանը հայտարարեց, որ պետք է ձեռք բերի նոր մեքենաներ, որպեսզի հնրավոր լինի աղբահանումն իրականացնել: Մեր խմբակցության կողմից եղավ պնդում, որ այն գնումը, որը հայտարարվում է, թեպետ անհրաժեշտություն է, բայց այդուհանդերձ այդ գնումը ուղղված էր կոնկրետ մեկ կազմակերպության, որպեսզի կարողանա հաղթել մեկ կազմակերպություն: Եվ մենք ասում ենք, որ 900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և պետք է այն լինի բացարձակ օրինական:

Չնայած մեր այդ պնդմանը, այդուհանդերձ քաղաքապետարանը տեխնիկական պարամետրերով այնպիսի մրցույթ հայտարարեց, որով կարող էր հաղթել միայն Կամազ մակնիշի մեքենան»,- ասաց Խաժակյանը: Նա նշեց, որ իրենց ձեռքին կան փաստաթղթեր, որոնք փաստում են իր ասածները: Եվ դրա արդյունքում, ըստ նրա, մյուս կազմակերպությունները չէին կարող մասնակցել մրցոույթին, որովհետև տեխնիկական բնութագրերը թույլ չէին տալիս:

Քաղաքապետարանը, նրա խոսքով, չփոխեց տեխնիկական բնութագրերը, ինչի հետևանքով գնումների բողոքարկման խորհրդի ներկայացուցիչը այդ գնումը կասեցրել է:

Քաղաքապետարանին պարտավորեցրել էին նոր մրցույթ հայտարարել, քաղաքապետարանը դիմել էր դատարան, որպեսզի բողոքարկեր այդ որոշումը: Քաղաքապետարանը, ըստ Խաժակյանի, շատ լավ հասկանում էր, որ այդ գործընթացը կարող էր տևել ամիսներ ու տարիներ: Եվ այսօր քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, պետք է որոշում ընդունվի, որով քաղաքապետարանին հնարավորություն կտրվի մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որով գործը դատարանում է գտնվում: Խաժակյանն ասաց, որ ուզում է մեկ հստակ պնդում անել՝ այն, որ քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի ի վերջո գնումն իրականացվի մեկ կազմակերպությունից: «Սա նոր Հայաստանի պատմության գուցե առաջին դեպքերից է, երբ քաղաքի ու պետության մակարդակով հակամրցակցային համաձայնության դեպքի հետ գործ ունենք, որի նպատակն է գնումը կատարել հենց այդ կազմակերպությունից»,- ասաց Խաժակյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Մարության․ Ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում եմ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրերը
      2019-10-03 11:01

      Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է քաղաքապետի պաշտոնական կայքում։

    • ԿԱՐԳԻՆ ՀԱՅԿՈՅԻ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ՕՐԻՆԱՉԱՓ Է
      2019-08-10 17:46

      Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱՆԱՁԵՎՈՎ
      2019-07-27 17:18

      Կարծում եք, ինչո՞ւ Փաշինյանն ակտիվորեն ձեռքը գցեց Սահմանադրական դատարանին։ Չկռահեցիք. բնավ ոչ այն պատճառով, որ բուռը հավաքի այդ ինստիտուտը, ոչ էլ, որ ՍԴ-ի միջոցով անցկացնի իրեն անհրաժեշտ որոշումները, իսկ անցանկալիները կասեցնի։ Այդ ամենը ճղճիմ է և մանր։ Իրականում կա սեփական կարգերը հաստատելու, ՍԴ դաշտում խաղի իր կանոնները մտցնելու փաշինյանական ցանկության շատ ավելի ծանրակշիռ պատճառ։

    • «Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ»՝ «Ի՞ՆՉ ԱՆԵԼ» ՀԱՐՑԻ ՓՈԽԱՐԵՆ
      2019-07-18 07:07

      «Սանիտեք» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է ֆինանսական դժվարությունների մասին՝ պայմանավորված նաև քաղաքապետարանի կողմից կիրառվող չարդարացված և ոչ համաչափ պատժամիջոցներով ու տուգանքներով, հաղորդում է ԱՌԿԱ-ն։