Последние новости

Ցոլակյանը դեմ է ԱԻՆ-ը Ոստիկանության հետ միավորելու գաղափարին

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեմ է իր ղեկավարած գերատեսչությունը Ոստիկանության հետ միավորելու գաղափարին, տեղեկացնում է News.am:

Ապրիլի 19-ին մամուլի ասուլիսին Ցոլակյանը նկատեց, որ իր պատասխանը սուբյեկտիվ է, քանի որ նա նախարարի պաշտոն է զբաղեցնում, հիշեցրեց, որ ԱԻՆ-ը և Ոստիկանությունը տարբեր գործառույթներ ունեն:

«Ոստիկանությունը պատժիչ գործառույթներ ունի, իսկ ԱԻՆ-ը՝ մարդասիրական», - նշեց Ցոլակյանը:

Բացի այդ 1992-ից ԱԻՆ-ը պետությունից տեխնիկական օգնություն չի ստացել, իսկ տեխնիկայի 90 տոկոսը ստացվել է հումանիտար օգնության գծով: ԱԻՆ-ի և Ոստիկանության միավորման դեպքում հումանիտար օգնությունը բացառվում է:

«Ես դեմ եմ հերթական սուպերնախարարությունը ստեղծելու գաղափարին», - ընդգծեց Ֆելիքս Ցոլակյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ