«Ես երբեք չեմ լսել հարց Մեգրիի մասին»
Արցախի հերոս, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակին, ըստ որի՝ 1999 թվականին Ռ. Քոչարյանը համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Մեղրին 49 կմ հատված ունի, Ղարաբաղի հսկողության տակ 110 կմ է։ Եթե 1999 թվականին բանակցություններ էր գնում, ինչպես իրենք են ասում, որ Մեղրիի այդ 49 կմ հատվածը հանձնեն, ապա ես այնտեղ հրամանատար էի, առանց ինձ այդ 100 կմ-ն կարողանալո՞ւ էին հանձնել։ Ինձ հետ պետք է բանակցեին չէ՞, ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, Մեղրու հարց էլ ընդհանրապես լսած չկամ։ Եթե մի դիպուկահար կրակում ա, գալիս ինձ հետ համաձայնեցնում են, կարո՞ղ ա Մեղրին հանձնում են՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Ինձ հետ նման խոսակցություն չի եղել», - ասաց Սամվել Բաբայանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ըստ Վահան Շիրխանյանի նամակի՝ մինչև Սամվել Բաբայանին հասնելը, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ինքը համաձայնություն չի տվել, Ս. Բաբայանն արձագանքեց.
«Բացի պաշտպանության նախարար լինելուց, Վազգեն Սարգսյանը Հայաստանում եղել է որոշիչ դեր խաղացող։ Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու նույնիսկ այդ հարցով բանակցությունների նստել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.