Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր Մոնրեալում
Մոնրեալի քաղաքապետարանը ապրիլի 15–ին հատուկ նիստի ժամանակ ընդունեց բանաձև (հայտարարություն)՝ Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևի տեքստում մասնավորապես նշվում է, որ 1915թ․ Հայոց Ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի ընթացքում նահատակ դարձավ հայ ազգի երկու երրորդը։
Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից, հայտարարությունում նաև նշվում է, որ Մոնրեալում բնակվող մոտ 50 հազար հայերն իրենց ակտիվ մասնակցությունն են բերում քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքում։
2019թ․ ապրիլի 24-ը Մոնրեալում կհայտարարվի Հայոց Ցեղասպանության հիշատակման օր․ այդ օրը քաղաքապետարանը հանդես կգա հատուկ ուղերձով՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերին և իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին։
Նիստին մասնակցում էին Մոնրեալի քաղաքապետ Վալերի Պլանտը (Valérie Plante), քաղաքային խորհրդում ներկայացված քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամները, ինչպես նաև Կանադայում ՀՀ դեսպանության և Հայ Դատի Կանադայի գրասենյակի ներկայացուցիչները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 16:35
На фоне внутриполитической нестабильности и геополитического давления, над Арменией нависла реальная угроза утраты суверенитета. Турция и Азербайджан продвигают проекты, которые могут привести к потере контроля над территориями, связывающими Армению с Ираном и Евразийским экономическим союзом, считает доктор политологических наук, профессор Американского университета Армении (АУА) Петро Шакарян.
-
2025-07-14 16:12
"Ардшинбанк" подал заявку на приобретение банка HSBC Malta. Об этом сообщает Times of Malta со ссылкой на собственные источники.
-
2025-07-14 16:10
Вынужденные переселенцы из Арцаха, с 12 июля проводившие сидячую акцию на площади Свободы в центре Еревана, сегодня переместились к зданию правительства Армении на площади Республики.
-
2025-07-14 16:07
Нашумевшие аресты последнего месяца можно рассматривать в логике одной комбинации, сказал в ходе пресс-конференции адвокат Сергей Арутюнян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: