Հայաստանում առաջին անգամ
Երևանում ապրիլի 24-28-ը կանցկացվի «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» միջազգային համաժողովը: Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալում այս համաժողովը, որի այս անգամվա թեման շրջակա միջավայրն է: Այն ներառում է մի շարք թեմաներ՝ բնապահպանական տեսանկյունից պատասխանատու բիզնես, պատասխանատու հանքարդյունաբերություն, այլընտրանքային էներգիա, սոցիալական ձեռներեցություն: Համաժողովին մասնակցելու համար կին ձեռներեցներ են ժամանելու 25 երկրից:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի» հայաստանյան նախագահ, ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեց, որ համաժողովը լավ հնարավորություն է Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը բարձրացնելու տեսանկյունից:
«Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան» մի կառույց է, որը ստեղծվել է 1945 թվականին: Հայաստանը միացել է 2014 թվականին՝ ի դեմս Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և Կին ձեռներեցների ցանցի: Մենք լիիրավ անդամ ենք և ունենք մեր ուրույն տեղն այս կառույցում: Արդեն 4 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարողացանք այնպես անել, որ համաժողովն այս անգամ անցկացվի Հայաստանում»,-ասաց Լիլիթ Ասատրյանը:
Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանող կին ձեռներեցները հնարավորություն են ունենալու ծանոթանալու մեր երկրի տնտեսական, զբոսաշրջային հնարավորություններին, մշակույթին:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Ալին Մասրլյանը նշեց, որ այս համաժողովը լավ հնարավորություն է, որ հայ կին ձեռներեցները ներկայացնեն իրենց հնարավորությունները, բիզնես կապեր հաստատեն, նոր գործընկերներ գտնեն:
«Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն: Կլինեն նաև դեմ առ դեմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Այսինքն՝ հարթակը ձևավորված է, մնում է գործարարները աշխատեն, նոր ոլորտներ գտնեն, կապեր ձևավորեն: Առիթից օգտվելով՝ ուզում եմ կոչ անել, որ Հայաստանի կին ձեռներեցները մասնակցության հարցում ակտիվ լինեն»,-ասաց Ալին Մասրլյանը:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի աշխատանքային խմբի անդամ Արմենուհի Խաչատրյանը նշեց, որ համաժողովը հնարավորություն է տալիս 25 երկրի բիզնես ներկայացուցիչների հետ ծանոթանալ, կապեր հաստատել: Նա նկատեց, որ Հայաստան ժամանող կին ձեռներեցները ներկայացնում են ամենատարբեր ոլորտներ, նրանցից շատերն առաջատարներ են իրենց երկրում, իրենց տարածաշրջանում:
«Մենք Հայաստան ժամանող կին ձեռներեցներին ներկայացնելու ենք մեր երկրի մշակույթը, հետաքրքիր վայրերը, ինչը զբոսաշրջության տեսանկյունից շատ կարևոր է: Դրանից բացի, ներկայացնելու ենք ներդրումային հնարավորությունները»,-ասաց Արմենուհի Խաչատրյանը:
Համաժողովի շրջանակում նախատեսված ցուցահանդեսում լինելու է նաև վաճառք: Մուտքն ազատ է, ցանկացողները կարող են այցելել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2023-03-23 21:0363
В Нагорном Карабахе зафиксировано одно нарушение режима прекращения огня, сообщается в бюллетене Минобороны России.
-
2023-03-23 21:0263
МИД Арцаха выступил с заявлением в связи с обстрелом мирного населения республики вооруженными силами Азербайджана.
-
2023-03-23 19:39110
Железная дорога Решт - Каспиан как часть транспортного коридора "Север - Юг" будет введена в эксплуатацию до 21 июня текущего года. Об этом заявил замруководителя Компании по строительству и развитию транспортной инфраструктуры Аббас Хатиби.
-
2023-03-23 19:36106
Армения примет в дар от Пентагона 13 вездеходных автомобилей и запчасти к ним, а также ряд технических устройств.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-24 13:13632
Հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման գործում շատ կարևոր է բիզնեսի մասնակցությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ««Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը և հակակոռուպցիոն համաժողով-2019» ֆորումի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
-
2019-08-27 13:22574
Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ։ Այս մասին այսօր Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
-
2019-08-27 12:27596
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը երեքշաբթի ներկայացրեց արտաքին քաղաքական երեք հիմնարար սկզբունքները, որոնք ծառայելու են որպես հիմք և ուղենիշ ՀՀ դիվանագիտական գործունեության համար:
-
2019-06-08 15:32862
2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը կարծում է, որ Դիլիջանում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը կարող է նպաստել ավելի լավ փոխըմբռնմանը և երևակայության գործածմանը: