Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը
Հայաստանում հայերեն թարգմանությամբ լույս է ընծայվել թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը, որում ներկայացված են բացառիկ հեռագրեր, որոնք հերքում են թուրքական ժխտողականության գլխավոր թեզը: Դրանք ապացուցում են, որ եղել են սպանության հրամաններ, որոնք տվել է Թալեաթը: Հեղինակի հավաստիացմամբ` փաստաթղթերի ուսումնասիրությունն ու հրատարակումն ամենածանր հարվածն է թուրքական ժխտողականությանը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` գրքի շնորհանդեսն անցկացվեց ապրիլի 22-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում: Գիրքը լույս է ընծայել Newmag հրատարակչական ընկերությունը:
«Գիտական շրջանակներում հիմնականում շրջանառվում է այն դրույթը, որ Թալեաթ փաշայի հեռագրերը չհաստատված փաստաթղթեր են, և շատերը չէին նախաձեռնում նորից սուզվել պատմության գիրկն ու հեռագրերի միջոցով գտնել ճշմարտությունը: Թաներ Աքչամը ձեռնամուխ եղավ այդ գործին»,-նշեց գրքի թարգմանիչ Անդրանիկ Իսրայելյանը:
Նա հավելեց` երբ կարդում էր գիրքն ու թարգմանում այն, հիանում էր հեղինակի մասնագիտական որակներով: «Աքչամն ուսումնասիրել է անգամ այն, թե այդ տարիներին ինչ թղթի տեսակներ էին օգտագործում, կոդավորման ինչ ձևեր կային, նա ճշտել է, թե հեռագրերում նշված մարդիկ գոյություն ունեցե՞լ են արդյոք, թե ոչ»,-ներկայացրեց թարգմանիչը:
Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ասաց, որ գրքում շեշտվում է այն, որ Հայոց ցեղասպանությունը սկսել է ժխտվել իրականացման առաջին իսկ վայրկյաններից:
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ աշխատել են պահպանել հեղինակի բարեխիղճ շարադրանքը, փաստերի համադրումը, ճշգրտումը, հստակեցումը և դրանց պատճառահետևանքային կապերի բացահայտումը: «Փորձել ենք չմիջամտել որպես հայեր: Թարգմանելիս կարող ես բառը փոխարինել հոմանիշով, գտնել այնպիսի մի բառ, որը կբխի քո ցանկություններից: Չենք տրվել այդ գայթակղությանն ու գիրքը թարգմանել ենք այնպես, ինչպես դա կաներ նորվեգացին, վիետնամցին և այլք: Աքչամն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով` փաստերը համադրել այնպես, թեզերը կառուցել այնպես, որ յուրաքանչյուր թեզ պարտադիր լինի ապացուցել, և եթե որևէ մեկը որոշի հերքել գրվածքը, ստիպված լինի թեզ առ թեզ բոլոր կետերն ու փաստարկները հերքել և առաջ քաշել հակաթեզեր»,-ընդգծեց Նալբանդյանը:
«Ինչպե՞ս որոշեցի գրել այս գիրքը. ամեն ինչ շատ պարզ է: 2015-ին ինձ թույլ տվեցին տեսնել Գրիգոր Գերգերյանին պատկանող մասնավոր արխիվը: Այնտեղ գտա փաստաթղթերը ու հենց այդ պահին էլ որոշեցի, որ պետք է հրապարակել դրանք: Ամենադժվարն այս գործում օսմանյան կոդավորման համակարգից և գաղտնագրված հեռագրերից գլուխ հանելն էր: Օսմանյան պաշտոնյաներն օգտագործում էին երկուսից մինչև հինգ նիշ ունեցող կոդավորման համակարգեր գաղտնի հաղորդակցվելու համար: Վճռական պահն այդ կոդավորման տրամաբանությունը հասկանալն էր: Դրա համար շատ երկար ժամանակ ու շատ աշխատանք պետք եղավ»,- տեսաուղերձի միջոցով պատմեց գրքի հեղինակ Թաներ Աքչամը:
Նրա խոսքով` իրականում ինքը ծրագրում էր նոր գրքով ներկայացնել Գերգերյանի արխիվի այն փաստաթղթերը, որոնք տեղ չեն գտել այս գրքում: «Խոսքը Ստամբուլի ռազմական տրիբունալներին առնչվող փաստաթղթերի մասին է, բայց որոշեցի բոլորովին այլ քայլ անել: Բոլոր այն նյութերը, որոնք հասանելի էին միայն ինձ, ես հասանելի եմ դարձրել բոլորին: Դրանք կարող եք գտնել օնլայն: Մենք փաստաթղթերը դասակարգել, խմբավորել ու ներկայացրել ենք երեք բաժնով, օսմաներեն նյութերը թարգմանել ենք անգլերեն և թուրքերեն»,-շեշտեց նա:
Աքչամն ասաց, որ աշխատում է Հայոց ցեղասպանության կազմակերպման և իրականացման գործում Ջեմալ փաշայի դերը հասկանալու նախագծի վրա: «Հայտնի է, որ նա Ստամբուլում երիտթուրքերի առաջնորդներից մեկն էր: Խոսակցություններ կան, թե նա փորձել է փրկել հայերի կյանքը: Փորձում եմ հասկանալ, թե որն է եղել նրա իրական դերը Հայոց ցեղասպանության տարիներին»,-եզրափակեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.