Արմեն Սարգսյան. Հայոց ցեղասպանության անպատժելիությունը հանգեցնում է հետագա հանցագործությունների
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
«Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները:
Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով:
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:
Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:
Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները»,- ասված է ՀՀ նախագահի ուղերձում, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 08:02
Соучредитель компании Firebird AI, основатель нескольких технологических компаний Размик Овакимян получил гражданство Республики Армения. Паспорт Размику Овакимяну вручил министр высокотехнологической промышленности республики Мхитар Айрапетян.
-
2025-07-05 07:59
Суд принял решение в пятницу арестовать экс-мэра Измира (Турция), представителя оппозиционной Народно-республиканской партии (НРП) Тунча Соера в связи с расследованием дела о коррупции в мэрии. Об этом сообщают турецкие СМИ.
-
2025-07-05 07:54
С созданием AI-центра Армения войдет в мировые топ-10 по числу чипов высокой мощности на душу населения. Об этом сооснователь компаний Team и Firebird Александр Есаян заявил в беседе со Sputnik Армения в ходе технологического форума Vanadzor Tech Week, который проходит 4-6 июля в Ванадзоре.
-
2025-07-05 07:50
Турция следит за ходом мирных переговоров Еревана и Баку, ожидает подписания соглашения, "удовлетворяющего законные требования Азербайджана". Об этом, как передает РИА Новости, заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: