Սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը
Ամերիկյան սենատորներ Էդ Մարկեյը և Դիանա Ֆեյնսթեյնը սատարել են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որը Սենատին են ներկայացրել նրանց գործընկերներ Բոբ Մենենդեզը և Թեդ Կրուզը, տեղեկացնում է NEWS.am-ը։
«Մենք երբեք չենք կարող իսկապես հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, քանի դեռ լիովին չենք գիտակցել այդ սարսափի մասշտաբները։ Ահա, թե ինչու եմ ես կրկին միավորնել Բոբ Մենենդեզի հետ, որպեսզի ներկայացնենք բանաձևը, որում պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էդ Մարկեյը։
«Որպեսզի անցյալի չարագործությունները չկրկնվեն, մենք պետք է ճանաչենք նրանց այնպիսին, ինչպիսին դրանք եղել են։ Վաղուց ժամանակն է, որ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչի 1915թ․ Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Դիանա Ֆեյնսթայնը։
Ավելի վաղ Բոբ Մենենդեզը և Թեդ Կրուզը Սենատին էին ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ «Ես հպարտ եմ նրանով, որ գլխավորում եմ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչման վրա հիմնված ԱՄՆ արտաքին քաղաքականության ապահովման ջանքերը։ Դա պատմական փաստ է, որը քննարկման ենթակա չէ, և միայն ճանաչելով այն՝ մենք կարող ենք առաջ շարժվել ու կանխել այլ զանգվածային չարագործությունները»,- Twitter-ում գրել է Մենենդեզը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 08:02
В Армению в январе-мае 2025 года прибыли 691 882 туриста, что на 73 562 человека меньше, чем за аналогичный период 2024 года. Это следует из данных, обнародованных Комитетом по туризму Армении.
-
2025-06-17 07:59
На фоне обострения напряженности между Израилем и Ираном Индия начала эвакуацию своих граждан из зон повышенного риска в Иране и активно рассматривает варианты эвакуации через территорию Армении. Об этом пишет The New Indian Express.
-
2025-06-17 07:56
Президент США Дональд Трамп заявил, что в текущей эскалации между Израилем и Ираном преимущество на стороне Израиля. По его словам, Тегеран "не побеждает в этой войне", и единственным выходом из конфликта является начало немедленных переговоров. Такое заявление он сделал во время встречи с премьер-министром Канады Марком Карни на полях саммита G7. Его слова приводит РИА Новости.
-
2025-06-17 07:55
В июне 2025 года 78 из 80 партий срезанных цветов, поставленных из Армении в Россию, не прошли карантинный фитосанитарный контроль в местах назначения. Об этом сообщает Россельхознадзор на своем официальном сайте.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: