ԱՄՆ Կոլորադո նահանգի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի սենատն այսօր` ապրիլի 24–ին, միաձայն քվեարկությամբ ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Սենատն այդ բանաձևով ճանաչել է նաև Արցախի Հանրապետությունը և Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Մենք երախտագիտություն ենք հայտնում, որ Կոլորադոն մշտապես հիշում է Հայոց ցեղասպանությունը, և մենք նաև հպարտանում ենք այն համարձակ բանաձևով, որով ճանաչվում են ցեղասպանության շարունակական հետևանքները, որոնց բախվում է հայ ժողովուրդը»,- նշել է Հայ դատի հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Նորա Հովսեփյանը։ «Բանաձևն արժանի է հատուկ ուշադրության՝ պայմանավորված Արցախի Հանրապետության ճանաչմամբ»,- ընդգծել է նա։
Դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի աջակցությամբ ընդունված 19-012 բանաձևն անդրադառնում է Հայոց ցեղասպանության պատմությանը և հիշատակելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կոլորադոյի ջանքերը՝ օգնելու հայ ժողովրդին՝ հաստատում է ցեղասպանության հետևանքների շարունակական բնույթը։
Մասնավորապես, բանաձևում ասվում է, որ «Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքներին և դրանց անպատժելիությանն է վերաբերում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը»։ Այսպիսով, Արցախի Հանրապետությունը ճանաչած ամերկյան նահանգների թիվը հասավ 9-ի։
Բանաձևը նաև հիշատակում է Նախիջևանում տեղի ունեցած մշակութային ցեղասպանությունը՝ որպես Հայոց ցեղասպանության անպատժելիության հետևանք․ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայկական սրբավայրերի անարգել պղծումը հանգեցրին ադրբեջանական էքսկլավ Նախիջևանի բնիկ ժողովրդի՝ հայերի ամբողջ ժառանգության ոչնչացմանը՝ մշակությային ցեղասպանությանը։ Այնտեղ 1997-ից 2007 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ոչնչացրել է հայկական հնագույն ժառանգության բոլոր հետքերը, այդ թվում՝ Ջուլֆայի նշանավոր խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015 թվականին դրվեց Կոլորադո նահանգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի այգում», տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-02-02 19:59
Լսե՞լ եք, թե ինչպես էր Հանրային հեռուստաալիքում գլուխ գովում մեր հպարտ Ալեն, Հայաստանի նախագահի պաշտոնակատար Սիմոնյանը: Իբր՝ իր պատվիրակության այցն ԱՄՆ աննախադեպ էր։ Պատմական։ Նման բան երբեք չի եղել նախկին իշխանությունների օրոք։ Ինքը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ։ Նույնիսկ կա այցը հաստատող համատեղ լուսանկար...
-
2022-01-17 20:54
Դե, ահա և կայացավ Քըլըչ-Ռուբինյան բանակցությունների առաջին փուլը։
-
2021-03-23 08:50
Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, պաշտոնական տեսանկյունից առանձնապես ոչինչ չի նշանակում։ Ընտրարշավի ժամանակացույցը կարգավորվում է ԿԸՀ որոշումներով։ Բուն ընտրությունները նշանակվում են նախագահի կողմից, խորհրդարանի լուծարումից հետո։ Իսկ խորհրդարանը լուծարվում է, եթե երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, երբ պաշտոնը թափուր է։
-
2019-08-15 13:04
Ամերիկահայ ճանաչված գիտնական, հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի (Տատրեան) աճյունը կետափոխվի Հայաստան,հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: