Последние новости

Պատմական փաստերի նողկալի ժխտում

ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ֆրենք Փալոնեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն անվանել է «պատմական փաստերի նողկալի ժխտում», տեղեկացնում է News.am:

«Էրդողանի ատելությամբ լեցուն ելույթը այն օրը, երբ հիշում են Հայոց ցեղասպանության զոհերին, պատմական փաստերի նողկալի ժխտում է»,- Twitter-յան իր էջում նշել է Փալոնեն:

Նա աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և բոլոր հայերին «դաժան բռնակալության» ևս մեկ արտահայտության դատապարտման հարցում՝ հրապարակելով նաև Փաշինյանի գրառումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ապրիլի 24-ին Էրդողանի հայտարարությունն անվանել էր «անձամբ Էրդողանի կողմից ծայրահեղ ատելության հռետորաբանություն» և «վիրավորանք հայ ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ»:

«Աշխարհը չպետք է լռի»,- գրել էր ՀՀ վարչապետը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ