ՓԵՆԻՆԳԹՈՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՄԵՆ ԻՆՉԻ
Անցած շաբաթ հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի առանձին վարույթի անջատված մասով նախաքննությունն ավարտված է և ուղարկված դատախազին։ Որպես մեղադրյալներ այնտեղ նշվում են չորս հոգի՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը և Արմեն Գևորգյանը։ Դա «Մարտի 1»-ի գործի լոկ մի մասն է, և այն նույնիսկ չի շոշափում 10 քաղաքացիների մահվան հարցը, թեև իշխանությունները ներշնչում են հասարակությանը, թե գործը հետաքննված է և բոլոր շեշտադրումներն արված են։ Մեղադրյալի դերում ներկայացված է այն ժամանակվա իշխանությունը, իսկ ընդդիմությանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, քննությունը գիտակցաբար և կանխամտածված դիտարկում է բացառապես իբրև վկա և պատասխանատվության ենթարկել չի պատրաստվում։
Այս առիթով գրվել են բազմաթիվ հոդվածներ և մասնագետ-իրավաբանների կողմից տրվել բազմաթիվ մեկնաբանություններ։ Մեզ հետաքրքիր թվաց դիտարկել խնդիրը փոքր-ինչ այլ տեսանկյունից. մարդու, որը կատարվող ամենին հետևում է ասես կողքից և գնահատում իրադարձությունները չեզոք, բայց դրա հետ մեկտեղ ուշադիր կերպով։ Խոսքը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի փաթեթից մի հաղորդագրության մասին է, որ մի քանի տարի առաջ հրապարակվեց WikiLeaks կայքում։ Հայաստանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի հաղորդագրությունը հետաքրքիր է նախևառաջ նրանով, որ դրանում տրված է իրավիճակի արձանագրումը նախընտրական ժամանակահատվածի դրությամբ. հաղորդագրությունը թվագրված է փետրվարի 13-ով և վերնագրված այսպես. «Փողոցային բողոքների և հնարավոր բռնության հավանականությունը փետրվարի 19-ի ընտրություններից հետո» (այստեղ և այնուհետ թարգմանությունը մերն է)։
Ուրեմն ինչի՞ մասին էր հաղորդում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարն իր ղեկավարությանը Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից 6 օր առաջ։
Արձանագրելով, որ իրավիճակը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, Փենինգթոնն ընդգծում է գլխավորը. նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չեն ընդունի սեփական պարտությունը, անկախ քվեարկության արդյունքների արդարությունից, և պատրաստվում են հետընտրական պայքարի։ Փենինգթոնը առանցքային գործոն է համարում այն հարցը, թե քանի մարդ կարող է փողոց դուրս բերել Տեր-Պետրոսյանը և որքանով վճռական կլինեն նրանք իրենց մտադրություններում, ինչպես նաև՝ կարող են արդյոք իշխանությունները իրապես ապավինել իրավապահ կառույցներին և ուժային մեթոդներով սանձել ընդդիմությանը, եթե բանը հասնի ծայրահեղ կետի։
Ամերիկյան դիվանագետի կանխատեսումը հանգում է նրան, որ Տեր-Պետրոսյանին, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հավաքել վճռական տրամադրված բողոքողների կրիտիկական զանգված, որը կարող է սպառնալ իշխանություններին իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստով։ Փենինգթոնն առավել հավանական է համարում ելքը, որի պարագայում ընդդիմության հանրահավաքները շատ արագ կցրվեն իշխանությունների կողմից՝ նվազագույն բռնության կիրառումով, և դժվար թե նոր թափ հավաքեն։ Միաժամանակ դիվանագետը չի բացառում լուրջ բախումների հնարավորությունը, նշելով, որ վերջին տարբերակն այն է, որի դեպքում Տեր-Պետրոսյանի ճամբարը չի կարողանա մոբիլիզացնել մարդկանց բավարար քանակ, և ամեն ինչ կավարտվի առանց ավելորդ աղմուկի։
Փենինգթոնի եզրակացությունը հանգում է նրան, որ ԼՏՊ-ի գլխավորած ընդդիմադիր ուժերի ռազմավարության հիմքը ընտրություններից հետո մարդկանց փողոց դուրս բերելն է, հայտարարելով, թե քվեարկության արդյունքները կեղծվել են իշխանությունների կողմից։ «Նրանք հույս ունեն Երևանի կենտրոնում ինչ-որ տեղ հավաքել կրիտիկական զանգված, մտադրվելով իրականացնել «Վարդերի հղափոխության» կամ «Նարնջագույն հեղափոխության» ոճով ինչ-որ բան, որպեսզի ճնշում գործադրեն իշխանությունների վրա և ստիպեն նահանջել»,-զեկուցում է ժամանակավոր հավատարմատարը։ Եվ նշում, որ իր կարծիքով, իշխանությունները լիովին պատրաստ են իրադարձությունների նման շրջադարձին և ավելի շուտ ուժ կկիրառեն, քան կնահանջեն։ Դիտարկելով ընտրությունների ընթացքում կողմերի հնարավորությունները, Փենինգթոնը նշում է զեկույցի գրման պահի դրությամբ Տեր-Պետրոսյանի հաղթանակի ցածր հավանականությունը։
Ամերիկյան դիվանագետը նկարագրում է նաև պաշտպանության փոխնախարար գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ» միության գործողությունների հնարավոր տարբերակները։ Նրա խոսքերով, հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ «Երկրապահն» ու անձամբ Գրիգորյանը աջակցելու են ԼՏՊ-ին և նրա համար առանցքային ուժ են դառնալու ինչպես ընտրությունների օրը՝ ընտրական տեղամասերում վերահսկողության համար, այնպես էլ հետագա զարգացումներում։ Դիվանագետը հստակ արձանագրում է. «Հանրահայտ է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը (ներառյալ շահութաբեր վերահսկողությունը ռազմական ողջ կառույցի նկատմամբ) եղել և մնում է ընդամենը Մանվելի աջակցությունը գնելու միջոց»։
Կրկնում եմ. սա պրոֆեսիոնալ դիվանագետի անաչառ հայացքն է, իսկ ողջ զեկույցը դեսպանության նույնքան չեզոք փորձագետների աշխատանքի արդյունքն է։ Ուստիև Ջոզեֆ Փենինգթոնի հաղորդագրությունը օբյեկտիվորեն կարող է հիմք ծառայել եզրահանգումների համար, որ երկու շաբաթ անց տեղի ունեցածի մեղավորը երկու կողմերն են, որոնցից մեկը պատրաստ էր ամեն քայլի դիմել հանուն անվտանգության ապահովման և կարգուկանոնի պահպանման, իսկ մյուսը՝ հանուն իշխանության զավթման։ Ընդ որում երկու կողմերն էլ ոչ միայն չէին բացառում, այլև պատրաստ էին ուժ կիրառել հանուն իրենց նպատակի։ Պարզապես մի դեպքում ուժը պետք է ուղղվեր սահմանադրական կարգի պաշտպանությանը, իսկ մյուս դեպքում՝ դրա բռնի տապալմանը։
Հետաքրքիր են նաև դիտարկումներն այն իրավիճակի վերաբերյալ, որում հայտնվել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փենինգթոնն ընդգծում է ոչ միայն նրա հաղթանակի ցածր հավանականությունը, այլև այն, որ իշխանության վերադառնալու համար վա-բանկ գնալու պատրաստ նախկին նախագահին, ամենայն հավանականությամբ, չեն բավականացնի ռեսուրսները, և նա չի կարողանա կրիտիկական զանգված հավաքել փողոցային վճռական գրոհի համար։ Դժվար է հավատալ, թե ինքը՝ ԼՏՊ-ն ու իր զինակիցները չէին գիտակցում իրենց ռեսուրսների և հաղթանակի հնարավորությունների սահմանափակությունը. լինի դա քվեարկության արդյունքների, թե փողոցային բողոքների առումով։ Այստեղից էլ ցանկացած զոհերի գնալու և բաղձալի «շագանակները» ուրիշների ձեռքով կրակից հանելու ցինիկ պատրաստակամությունը։ Չէ՞ որ Մանվել Գրիգորյանին պաշտպանության նախարարի պաշտոն խոստանալը, ինչը Փենինգթոնն անվանում է գեներալի լոյալությունը «գնելու» հանրահայտ փաստ, նույնպես «ամեն գնով»-ի դասից է…
Խոսել այն մասին, թե ինչ ունենք այսօր, կարծում ենք, ավելորդ է։ Ողբերգության համար պատասխանատվությունը դրվում է բացառապես այն ժամանակվա իշխանության ուսերին, բացարձակապես չձգտելով օբյեկտիվորեն գլուխ հանել 11 տարի առաջ տեղի ունեցածից ու հետևել միմիայն օրենքի պահանջներին։ Կալանքի տակ են մնում և մեղադրվում ՀՀ երկրորդ նախագահն ու գեներալները, իսկ ընդդիմության առաջնորդները, որ այն օրերին ղեկավարում էին ամբոխին ու պատրաստ էին զոհաբերել շարքային ցուցարարներին հանուն սեփական շահի, այսօր նշանակվում են բարձր պաշտոններում, թեև նրանցից ոմանք, ներառյալ ներկայիս վարչապետը, 2009 թվականին դատապարտվել են պատկառելի պատժաժամկետի՝ 7 տարվա ազատազրկման, զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար (տարիներ անց համաներում ստանալով)։
Այն անձին դատապարտելու մասին, որն ահա արդեն գրեթե 30 տարի շարունակ մնում է մեր երկրի նզովքը և ամենուր, որտեղ հայտնվի, սփռում խառնակչություն, քաոս, արյուն ու դժբախտություններ, առաջվա պես խոսք անգամ չկա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:14
22 ноября в Баку заканчивается климатический саммит ООН, который, вне всяких сомнений, войдет в историю как самый скандальный за весь период проведения данного мероприятия – с 1995 года. Уже не говоря о полном провале попыток бакинского режима «забрендировать» конференцию как «СОР мира». Власти Армении так и не приняли в нем участия, хотя многие эксперты прогнозировали, что это случится в обмен на возвращение Азербайджаном хотя бы нескольких армянских пленных и заложников. Собственно, и сами представители пашиняновского правительства не скрывали своих отчаянных надежд на то, что до начала конференции будет подписан «мирный договор» и возвращена часть пленных.
-
2024-11-18 09:16
На днях британская ВВС опубликовала письмо известных экспертов, выразивших озабоченность проведением СОР29 в Баку. Адресовано оно Саймону Стилу — Исполнительному секретарю Рамочной конвенции ООН об изменении климата (UNFCCC), Генеральному секретарю ООН Антониу Гутерришу, а также всем государствам-сторонам указанной конвенции. Подписано письмо бывшим генсеком ООН Пан Ги Муном, бывшей главой ООН по климату Кристианой Фигерас, бывшим Верховным комиссаром ООН по правам человека, экс-президентом Ирландии Мэри Робинсон, и еще свыше 20-и столь же известными деятелями.
-
2024-11-14 09:25
Уже сложно подсчитать, какой это по счету громкий скандал в рядах действующих властей – ярых «борцов с коррупцией», неустанно разоблачающих бывших коррупционеров и возвращающих незаконно нажитые деньги в госказну. Наказание переступивших закон деятелей – дело, что и говорить, полезное для страны. Но когда при этом в скандалах регулярно оказываются замешаны нынешние высокие чиновники без каких-либо правовых и иных для себя последствий, - это уже означает совершенно другое. Это означает: "бывшим" было нельзя, а нам – все можно, и все сойдет с рук.
-
2024-11-11 10:29
Вчера стало окончательно ясно, что «мирный договор» между властями РА и Азербайджаном не будет подписан до начала и в ходе стартующего сегодня СОР29. Несмотря на отчаянные усилия и полную готовность Пашиняна и его своры соглашаться на все без исключения требования турок, в разговоре с канцлером Германии бакинский диктатор заявил, что работа над соглашением будет продолжена после конференции ООН. Кстати, до сих пор официально не объявлено, поедет ли в Баку кто-либо из представителей николовского режима.