ԱԱԾ-ն անցկացնում է ներքին հետաքննություն
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից որոշ փաստաթղթերի անհետացման հետ կապված ծառայողական քննություն է կատարվում։ Այս մասին factor.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ում կողմից և երբ են ոչնչացվել փաստաթղթերը հարցին։
Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր որոշ փաստաթղթերի ոչնչացման մասին։ Ավելի ուշ նա խորհրդարանում պարզաբանել էր, որ որոշ փաստաթղթեր անհետացել են։
«Դուք լսեցիք, որ ծառայողական հետաքննություն է ընթանում։ Դրանց արդյունքներով փաստաթղթերը կփոխանցվեն քննչական մարմնին, ենթադրում եմ ՀՔԾ, որտեղ կտրվի իրավաբանական գնահատական։ Եթե քննության արդյունքներով պարզվի, որ այս կամ այն անձի գործողություններում հանցանքի հատկանիշ է եղել, և թղթերը իրենցից արժեք են ներկայացրել, գնահատական կտրվի և կքննվի համապատասխան քրեական գործի շրջանակներում։ Եթե ոչ՝ ապա ոչ»,- ասել է Վանեցյանը՝ հայտնելով, որ նկարագրված դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 10-ին։
Այն հարցին, թե հարցաքննվել է արդյոք ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը, նա բացասական պատասխան է տվել։ Այն հարցին, թե ինչու, Վանեցյանը պատասխանել է, թե դրա անհրաժեշտությունը չկա։ «Եթե լինի անհրաժեշտություն, ցանկացած մարդու կարելի է հարցաքննել»,- ասել է նա։
«Այսինքն, անհետացել են կարևոր փաստաթղթեր, իսկ տնօրենին չեն հարցնում»,- փորձել է ճշտել լրագրողը։ «Չեմ ուզում խորանալ ծառայողական քննության մանրամասների մեջ։ Այժմ անհրաժեշտություն չկա, և ես իրավունք էլ չունեմ։ Իր ժամանակին կտեսնեք, ինչ է արվել։ ԱԱԾ-ն վերջին ժամանակներս չափազանց հանրային է։ Ինչը ես ողջունում եմ»,- նշել է Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 19:43
Антикоррупционный суд Республики Армения 25 июля вынес очередное решение в пользу прокуратуры по делу о защите государственных интересов.
-
2025-07-28 19:41
Я больше не заинтересован в разговорах, заявил президент США Дональд Трамп в ответ на вопрос журналиста о том, может ли личная встреча с Путиным помочь достижению перемирия в Украине, передает BBC.
-
2025-07-28 19:40
Австрийская энергетическая группа OMV заявила, что обнаружила загрязнение органическим хлоридом в партиях азербайджанской сырой нефти, запланированных к доставке на ее нефтеперерабатывающие заводы, добавив, что ей удалось предотвратить какие-либо сбои в поставках. Об этом сообщает Reuters.
-
2025-07-28 19:39
Причиной сбоя в работе информационной системы «Аэрофлота» стала хакерская атака, сообщила Генпрокуратура. По материалам проверки возбуждено уголовное дело о неправомерном доступе к компьютерной информации (часть 4 статьи 272 УК).