Փաշինյանը մնացել է հայկական «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ
Վարչապետի գործունեության մեկ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ ՀՀԿ հասցեին Փաշինյանի հնչեցրած ձևակերպումները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը զավեշտալի և անբարեկիրթ է համարում:
«Այն, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում էր մեր մասին, վկայում է՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ վարչապետ չդարձավ: Այս մեկ տարվա իր գործունեության ախտորոշումն իր ասուլիսով նա տվեց, և հավատացեք՝ ոչ-ոք Հայաստանում այդքան արագ չի նվազեցնում վարչապետի վարկանիշը, որքան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն այս ազգանվեր, ազնիվ գործունեության համար և խնդրել խոսել շատ, խոսել այն ամենի մասին ինչ ինքն իրոք մտածում է, չփնտրել խոսքեր, այլ բացահայտել հայ հասարակությանն իր բուն էությունը», - ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի նոր հոսքի դասընթացների մեկնարկից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշոտյանը:
Նա ընդգծեց, որ ասուլիսում հնչած մի շարք դիտարկումների կարելի է անդրադառնալ, մինչդեռ առաջնահերթ համարեց խոսել հատկապես Փաշինյանի այն հայտարարությունների մասին, որոնք հնչել են Սերժ Սարգսյանի և նախկին իշխանությունների հասցեին:
«Պետական այրին չսազական էր այսօր՝ մայիսի 8-ին, եռատոնի մեկնարկին, խոսել այդ բառապաշարով, դեմքի այդ ծամածռություններով, հեգնանքով ու անարգանքով այն մարդկանց մասին, որոնք մասնակցել են մայիսյան հերոսամարտերին ու որոնց շնորհից Արցախի Հանրապետությունը կայացավ, Հայաստանը վերահաստատեց իր պետականությունը: Անբարո է խոսել այդ բառապաշարով այն մարդու մաիսն, ով համակարգել է, օրինակ՝ Շուշիի ազատագրման օպերացիան: Դաստիարակության և անբարեկրթության խնդիր է խոսել այդ կերպով այն կուսակցության մասին, որը խրամատներում կանգնած էր Արցախյան ազատամարտի առաջին իսկ օրերին», - ասաց Աշոտյանը:
Փաշինյանի պահվածքն, Աշոտյանի խոսքով, իրեն հանրահայտ սերիալներից մեկն է հիշեցնում, որի շարունակությունը վարչապետը չի շտապում նկարահանել:
«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը մնացել է հայկական «Game of Thrones»-ի առաջին սեզոնի տակ, չի հասկանում, որ մեկ տարի անց պետք է նկարահանվի 2-րդ, 3 -րդ, 4-րդ սեզոնում: Չի հասկանում, որ վարչապետի ասուլիսը պետք է լիներ հետևյալ ձևաչափով՝ խոսք-կատարված գործ», - ավելացրեց Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-24 07:53
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, տեղեկացնում է Panorama.am-ը:
-
2019-04-11 11:44
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը, որի լիիրավ անդամ է դարձել այսօր՝ ապրիլի 10–ին, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, տեղեկացնում է News.am-ը։ ՀՀԿ–ի տարածած բանաձևի տեքստը ներկայացնում ենք ստորև։
-
2019-03-29 16:36
Ղարաբաղի և Ղրիմի իրադարձությունների գնահատման ժամանակ երկակի ստանդարտներն անընդունելի են. Շարմազանով: Մարտի 29-ին «Ժամանակակից միջազգային պրակտիկայում ազգերի ինքնորոշման իրավունքը. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: