Последние новости

Ֆրանկ Էնգել. Ես շարունակում եմ աջակցել Արցախի ժողովրդին

Արցախի ժողովրդին հաջողվել է իրացնել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է: Այս մասին նշել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբիղեկավար Ֆրանկ Էնգելը՝ Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված տեսաուղերձում։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ֆրանկ Էնգելը, մասնավորապես, ընդգծել է.

«25 տարի առաջ զենքերը լռեցին, և Հարավային Կովկասում զինադադար հաստատվեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարևան պետության կողմից հրահրած անիմաստ պատերազմից հետո, պետության, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է հայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի հաջողվել իրականացնել: Եվ այդ ամենն արվում է իրական իշխանությունների կողմից այն պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, և որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին հաջողվել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է»:

Անդրադառնալով հրադադարի թեմային՝ Ֆրանկ Էնգելն իր ուրախությունն է հայտնել, որ հրադադարը, ընդհանուր առմամաբ, պահպանվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կկարգավորվի քաղաքական միջոցներով։ «Ամեն դեպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապես ցանկանում եմ ուրախությամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զենքերը լուռ են ոչ միշտ, և ցավոք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինեին մի քանի տարի առաջ, բայց լուռ են: Մեզ պարզապես մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի և, այսպես կոչված, Ղարաբաղի հարցը կկարգավորվի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպես լինի: Հուսով եմ, որ հակամարտության բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կդրսևորեն և հարցը հենց նման լուծում կստանա»,- նկատել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավարը՝ ցանկանալով, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին: «Ես հավատում էի դրան տարիներ առաջ, և շարունակում եմ հավատալ այսօր:

Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագա: Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչին մենք պետք է հավատանք ու ինչին պետք է ձգտենք»,- եզրափակել է Ֆրանյ Էնգելը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԱՅՍՊԵՍ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ, ՈՎ ՉՀԱՎԱՏԱՑ՝ ՄԱԼԱԴԵ՛Ց
      2022-04-02 08:48

      Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…

    • «ԱՊԱԳԱ ԿԱ». ՏԱՆԴԵՄԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
      2021-12-27 20:12

      Արցախյան շարժման նորագույն պատմությունը սկսվել է 1988 թվականից։ Այդ ժամանակից ի վեր շատ ջրեր են հոսել։ Փոխվել են Հայաստանի և Արցախի առաջնորդները։ Փոխվել են Ադրբեջանի առաջնորդները։ Փոխվել են միջնորդները։ Նախկին փորձագետներին փոխարինելու են եկել նորերը։ Բայց ողջ այդ ընթացքում ոչ ոք. ո՛չ հայկական կողմից, ո՛չ փորձագետներից (ինչպես անկախ, այնպես էլ կախյալ), և նույնիսկ ադրբեջանական կողմից որևէ մեկն այնքան ոգևորված չի համոզել, թե Հադրութն ու Շուշին պետք է ադրբեջանական լինեն, ինչպես դա անում էր Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ։