Ասադը կոչ է արել Սիրիան լքած հայերին վերադառնալ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքին մէջ հանդիպում մը ունեցաւ Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Պաշշար Ալ-Ասատի հետ։ Այս մասին կը տեղեկանանք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի պաշտօնական կայքէջէն:
Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Բերիոյ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Տիար Աւետիս Կիտանեան, Սուրիոյ Խորհրդարանի անդամներ Դոկտ. Նորա Արիսեան եւ Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Բերիոյ թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան եւ Վեհափառ Հայրապետին գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան։
Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Սուրիոյ այժմու կացութեան ու հայ համայնքին հետ աղերս ունեցող հարցեր ու ծրագիրներ։ Նորին Սրբութիւնը իր շնորհակալութիւնը յայտնեց նախագահին Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ վերանորոգութեան նախագահական պալատին կողմէ յատկացուած նպաստին համար։ Ապա, յիշեցնելով Սուրիոյ ժողովուրդին, քրիստոնեայ թէ իսլամ, ցուցաբերած ջերմ հիւրասիրութիւնը հայ ժողովուրդին Ցեղասպանութենէն ետք, Հայրապետը հաստատեց, թէ հայ համայնքը կը մնայ ամրօրէն կառչած Սուրիոյ եւ այս վճռակամութենէն մղուած ան սկսած է վերականգնումի աշխատանքներուն։ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ Սուրիոյ մեր ժողովուրդին համար, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, Սուրիոյ հայ համայնքը կարեւոր է թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ պահանջատիրական իմաստով։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին հայ դատին նկատմամբ իրենց ցուցաբերած ամբողջական զօրակցութեան համար։
Նախագահը, իր կարգին, ողջունելով Նորին Սրբութեան այցելութիւնը, իր բարձր գնահատանքը յայտնեց Սուրիոյ հայութեան նկատմամբ՝ հայերը նկատելով համահաւասար քաղաքացիներ, նոյն պարտաւորութիւններով ու իրաւունքներով կապուած Սուրիոյ։ Ան ըսաւ, թէ հայերը միշտ մեզի համար եղած են վստահելի, սիրելի եւ աշխատասէր քաղաքացիներ եւ իրենց դրական մասնակցութիւնը բերած են Սուրիոյ յառաջդիմութեան։ Ան կոչ ուղղեց սուրիահայերուն, որոնք պայմաններու բերումով հեռացած են երկրէն, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տուներն ու գործատեղիները, միշտ վստահեցնելով, որ Սուրիոյ հայ համայնքը պիտի շարունակէ վայելել պետութեան զօրակցութիւնը, տեղեկացնում է armeniasputnik.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-11-26 21:15
Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո իրավական բնույթի, այդ թվում՝ տարածքներին, սահմաններին, գերիներին և անհայտ կորածներին վերաբերող բազմաթիվ հարցեր մնացին օդում կախված։ Այսպես, հրադադարից հետո Ղարաբաղի մի շարք բնակավայրեր (ավելի քան 180) ստորագրված հայտարարության պայմաններով հանձնվում են Ադրբեջանին։ Հայկական իշխանությունների լռության խորապատկերին՝ հանձնվում են նաև այն գյուղերը, որոնց մասին ի սկզբանե խոսք անգամ չի եղել։ Հայրենի տունը թողած մարդիկ հայտնվել են բառացիորեն ճանապարհներին։
-
2019-03-15 11:04
ԱՄՆ Պետքարտուղարությունը քննադատել է հայազգի արտասահմանցիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը: