Հնարավորությունների պատուհանը արդեն փակվել է
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Միացյալ Նահանգներում մեծ ուշադրությամբ հետևել են Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին, արել են իրենց հետևությունները, ձևավորել են որոշակի սպասելիքներ, կարծիք են ունեցել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու նաև հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:
Նա Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նշեց, որ մեկ տարի անց Հայաստանի կողմից առանձնապես ակտիվություն չլինելու պատճառով այն պատուհանը, որ բացվել էր նախորդ տարվա այս ժամանակահատվածում, արդեն փակվել է:
«Միացյալ Նահանգներում ուշադրություն դարձրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարության վրա, որ ինքն ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած ՀՀ ղեկավարն է: Տեսել ենք, որ տարբեր փորձագետներ անդրադարձել են այս հայտարարությանը՝ նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններով պետք է զբաղվել: Պետք է աշխատել և ոչ թե քննադատել Միացյալ Նահանգներին: Եվ սա ասել են այսօրվա ԱՄՆ իշխանություններին ընդդիմադիր փորձագետները։
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ձևավորված մոտեցում կա, որ այդ հայտարարությունը չի օգնում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը։ «Սա դիտարկվում է նաև որպես Ռուսաստանին հաճոյանալու փորձ, բայց նրանց համար ծանր է ընկալել, որ Միացյալ Նահանգներին քննադատելով կարելի է Ռուսաստանին հաճոյանալ»,– ավելացրեց նա:
Սուրեն Սարգսյանը նաև անդրադարձավ ամերիկյան պատվիրակության երևանյան այցին, որը ղեկավարում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը։ Հիշեցնենք, որ վերջինս եկել էր մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությանը, որի շրջանակներում էլ ստորագրվեցին աջակցության մի շարք ծրագրեր:
Նրա խոսքով՝ իհարկե, կարևոր նախաձեռնություն էր, բայց պետք է նկատել պատվիրակության ղեկավարի պաշտոնը՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ: Այդ հանգամանքը, որ վերջին շրջանում բարձր մակարդակի հանդիպումներ, այցելություններ տեղի չեն ունենում, պետք է քննարկման առարկա դառնա, պետք է վերլուծվի՝ արդյոք համապատասխանո՞ւմ է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման պոտենցիալին:
Անդրադառնալով Թրամփ-Փաշինյան հանդիպման հնարավորությանը՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ մոտ ժամանակներս պետք չէ ակնկալել Փաշինյան-Թրամփ հանդիպում, որովհետև Միացյալ Նահանգներն ունի իր առաջնահերթությունները, որ հայ-ամերիկյան օրակարգում չկան հարցեր, որոնք պետք է ուշադրության արժանան երկու երկրների ղեկավարների կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 13:57
На данный момент нет никаких обсуждений и инициатив вокруг вопроса введения церкви в налоговое поле. Об этом заявил в беседе с журналистами 9 июня глава Комитета государственных доходов Армении Эдуард Акопян.
-
2025-06-09 13:55
Депутат от фракции «Армения» Артур Хачатрян не исключает провокации и подлых выходок властей Армении в отношении Армянской Апостольской Церкви. Об этом Хачатрян заявил в беседе с журналистами 9 июня, отвечая на вопрос о нападках премьер-министра Никола Пашиняна на Католикоса всех армян Гарегина Второго.
-
2025-06-09 13:53
Полиция задержала по меньшей мере 56 человек в Лос-Анджелесе за прошедшие выходные в ходе беспорядков, которые происходят на фоне протестов против высылки нелегальных иммигрантов. Об этом правоохранители сообщили на пресс-конференции.
-
2025-06-09 13:51
Иранская сторона рассчитывает, что Соединенные Штаты серьёзно подойдут к рассмотрению ответных предложений по ядерной теме. Об этом заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.