ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՉԻՆԱՐԻՈՒՄ ՆԵՐԴՐՎԵԼ Է ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայաստանում էկոգյուղերի ցանցի զարգացման ծրագիրը շարունակվում է: Գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, գյուղերում ներդրվում է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ, որն ապահովում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն:
Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած ունեցած դիրքին ու հակառակորդի վարքագծի անկանխատեսելիությանը՝ գյուղում պահպանում են կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով: Ենթակառուցվածքների բացակայության ու տարբեր խնդիրների պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Տարբեր խնդիրերից, չինարեցիներն առաջնահերթ լուծման են համարել փողոցային լուսավորության ապահովումը՝ իրիկնամուտին այգուց տունդարձն ապահով անցնելու համար:
Դեռևս 2018-ին մեկնարկած ծրագրի արդյունքում, Չինարի գյուղում տեղակայվել է 51 LED լուսարձակից բաղկացած փողոցային արտաքին լուսավորության համակարգ: Լուսավորվել են գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող, 1,700մ երկարությամբ հիմնական փողոցները:
Չինարիում նախկինում իրականացվել են խմելու և ոռոգման ջրի մի քանի ծրագրեր, իսկ մինչև տարեվերջ, կողմերը կիրականացնեն հերթական ծրագիրը. կընդլայնվի LED լուսավորության համակարգը՝ լուսավորելով գյուղի արդեն երկրորդական փողոցներն ու գյուղի մուտք հանդիսացող գլխավոր ճանապարհահատվածը:
Ժամանակակից էներգախնայող համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը, բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը և գյուղի բնակիչները:
«Դարձյալ Չինարիում ենք՝ իրականացրած հերթական ծրագիրը գնահատելու համար: Կարևոր եմ համարում այստեղ գործադրված ջանքերը: Առհասարակ, սահմանապահ գյուղերում ներդրում կատարելով՝ լուծում ենք ոչ միայն կոնկրետ բնակավայրի, այլև, ինչ-որ առումով՝ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը: Այս գյուղերում բնակվողներն իրենց ամենօրյա ջանքերով ապահովում են և՛ իրենց, և՛ յուրաքանչյուրիս ընտանիքի անվտանգությունը: Մենք էլ, տարբեր նախաձեռնություներով, հղում ենք կարևոր պատգամ. շարունակեք ապրել ու շենացնել հայրենի հողը: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:
Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաև ամբողջ գիշեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
-
2025-04-07 10:08
«Вопрос отзыва международных судебных исков против Азербайджана мы воспринимаем примерно так: «Алиев потребовал, Никол испугался, покорился и отзывает эти иски», - пишет эксперт в сфере информационной безопасности Карен ВРТАНЕСЯН.
-
2025-04-05 10:46
Фонд детского здоровья Армении инициировал проведение концерта «Симфонический рок во имя здоровья детей» при участии Государственного симфонического оркестра Армении, объединившего легендарные рок-мелодии в симфоническом исполнении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։
-
2019-09-18 12:15
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում բնակվող Սուքիասյանների ընտանիքի տան խնդիրը լուծում է ստացել ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
-
2019-09-12 16:40
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: