ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԱՆԿԱՀԱՍԱԿՆԵՐԸ
Շատ բան է փոխվել Հայաստանում Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարման ընթացքում։ Բայց ոմանք, ինչպես արդարացիորեն նկատում է վարչապետը, դեռևս մինչև վերջ չեն հասկացել, թե հատկապես ինչ է փոխվել։ Հենց նրանց էլ նվիրվում է այս հոդվածը։
…Փողոցն այն շենքի առջև, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, բաժանված է երկու մասի։ Մի կողմում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են, որոնք պահանջում են նրան ազատել և դադարեցնել իշխանությունների պատվիրած դատավարությունը։ Դրանք «սևերն» են։ Մյուս կողմում Ռոբերտ Քոչարյանի հակառակորդներն են, որոնք պահանջում են ցմահ բանտարկություն, որովհետև իրենք այդպես են ուզում։ Դրանք «սպիտակներն» են։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։
Փորձում ես քեզ զսպել։ Անկեղծորեն փորձում։ Հատկապես ընթերցողների լայն շրջանի համար նախատեսված նյութերում։ Բայց ախր այդ ինչո՞վ պիտի մտածես, որ Քոչարյանի դեմ ակցիայի բերես երեխաների, որոնք 2008 թվականին կա՛մ դեռ ընդհանրապես չէին ծնվել, կա՛մ էլ առավելագույնը մեկից երեք տարեկան էին։ Եվ նրանց ձեռքը տաս անարգալից բովանդակությամբ ցուցապաստառներ Արցախի հերոսի հասցեին։
Չէ, հասկանալի է, որ զոմբիկներ են։ Հասկանալի է, որ փախել են «Կիսաբաց պատուհաններ» հաղորդումից։ Հասկանալի է, որ դըմփ-դըմփ- հու են բառացի իմաստով։ Բայց այդ աստիճա՞ն։ Թեպետ, հավանաբար ամեն ինչ արդարացի է. չէ՞ որ իշխանության ղեկին են նրանք, ովքեր լիովին խրախուսում են նման մեթոդները։ Իսկ ինչպիսին առաջնորդն է, այնպիսին էլ կողմնակիցներն են… Համաձայնեք, դժվար է պատկերացնել, պարզապես անհնար է պատկերացնել, որ Ռ.Քոչարյանը իր նպատակներին հասնելու համար թաքնվեր երեխաների հետևում. դե, պարզապես այլ մասշտաբ է, թեկուզ ճաքիր, բայց այլ է… Ինչևէ, բայց այսպիսին է Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։
…«Սպիտակները» եկել էին «Դուխով» դրոշով, Եվ սկսեցին գոռալ, թե Քոչարյանի բոլոր կողմնակիցները ծախված են։ Դե, իսկ հետո Քոչարյանի կողմնակիցներից մեկը պարզապես գնեց այդ դրոշը «դուխովներից» ընդամենը 5 հազար դրամով։ Կարծում ենք, թանկ վճարեց։ Եթե ևս 5 հազար ավելացներ, մեծածախով կգներ նրանց բոլորին։ Եվ սա նույնպես Նիկոլ Փաշինյանի նույն այդ նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։
…Վարչապետի երկրպագուհիներից մեկը հիստերիայի մեջ է ընկած սոցիալական ցանցերում. «Նիկոլ, այսպես թողնել չի՛ կարելի, մի բան արա»։ Ի՞նչը թողնել չի կարելի։ Պարզվում է, հիստերիայի նոպայի պատճառն այն է, որ տիկինը հայտնաբերել է. Քոչարյանը ունի կողմնակիցներ և նրանք քիչ չեն։ Հասկանում եք, այդ զոմբիկներն այն աստիճան զոմբիացած են, որ անկեղծորեն հավատում են. իրենց առաջնորդը՝ ամենա-ամենագլխավոր «դուխովը» կարող է կողմնակիցներ ունենալ, իսկ այն մարդը, որը գլխավորել է Արցախի պաշտպանության պետկոմիտեն պատերազմի ժամանակ, ԼՂՀ-ի առաջին նախագահն ու Հայաստանի երկրորդ նախագահը, որն իր կառավարման տարիներին ավելացրեց երկրի բյուջեն 8,5 անգամ՝ ոչ… Սա նոր Հայաստանն է, եթե ոմանք դեռ չեն հասկացել, թե ինչ է փոխվել երկրում։
…Համաձայն Gallup International-ի տվյալների, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին լիովին վստահում էր հարցվողների 60,2%-ը։ Վերջերս կազմակերպությունն անցկացրեց նոր հարցում, որը նվիրեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության առաջին տարեդարձին։ Հետազոտությանը մասնակցեցին 18 տարեկանից բարձր 1108 հարցվողներ՝ ինչպես Երևանում (հարցման ենթարկվածների ընդհանուր թվի 30%-ը), այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում։ Ահա ուրեմն, նոր հարցումից հետևում է, որ մայիսի սկզբի դրությամբ վարչապետին լիովին վստահում էր արդեն 39,9%-ը, այսինքն մեկ երրորդով ավելի քիչ։ Օրինաչափ է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 11:02
Главный блюститель общественной нравственности Никол Пашинян начал рабочую неделю с очередного выпада в адрес Католикоса и Кафедрального собора Армянской Апостольской Церкви. Теперь Пашинян решил заявить, что Католикос разделяет идеологию и планы архиепископов Баграта и Микаэла «совершить военный переворот, расстреливать людей под стенами, создать в стране хаос». По Пашиняну, Католикос разделяет «идеологию и планы» переворота и расстрела, поскольку считает арест архиепископов незаконным.
-
2025-07-07 10:28
В минувшие выходные в Рио-де-Жанейро прошел саммит БРИКС. С учетом проходящих в мире процессов решения саммита не могут не вызвать интерес. Ведь вот даже Ален Симонян говорит о том, что на внешнюю политику Армении влияет ситуация того геополитического разлома, который сейчас происходит в мире…
-
2025-07-04 09:34
Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.
-
2025-07-04 09:25
Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2021-03-08 21:26
Ինչո՞ւ ընդդիմությունը մինչև հիմա չի ստիպել Նիկոլին հրաժարական տալ։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե ընդդիմությունը, այլ ավելի շուտ գրեթե ողջ հասարակությունը, եթե նկատի առնենք ամենատարբեր կառույցներից արված հայտարարությունները Փաշինյանի հրաժարականի պահանջով։
-
2020-12-22 18:26
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը հիշեցրեց 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արտաբերած այն խոսքերը, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հիշեցրեց բնավ ոչ պատահականորեն։ Կանցնի մեկ տարուց քիչ ավելի, և այս տարվա դեկտեմբերի 21-ին Սիսիանում Նիկոլը կասի. «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»։
-
2020-08-31 18:52
Սոված մարդիկ հավաք են ծրագրում կառավարության շենքի մոտ Գյումրեցի երիտասարդը հեռուստախցիկների առջև հայտարարեց, որ մտադիր է արշավի մեկնել Հայաստանով մեկ, որպեսզի իր շուրջ հավաքի իր պես սոված մարդկանց՝ դեպի Երևան համատեղ քայլարշավ կատարելու համար, որտեղ կառավարության շենքի մոտ իրենք կպահանջեն Նիկոլի հրաժարականը։