Последние новости

ՎԵ՛ՐՋ ՏՎԵՔ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻՆ։ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱՄԱՃԻԿՆԵՐ ՉԵՆ

Մեկ տարի առաջ, Հայաստանում «թավշե հեղափոխության» ամենաթեժ օրերին, քաղաքական եղանակի վրա ազդելու նպատակով երեխաներին օգտագործելու անթույլատրելիության մասին հայտարարելու ցանկացած փորձ հեղափոխականների կողմից ընկալվում էր խորին անըմբռնողությամբ։ Արդյունքում ստիպված էինք սարսափով նայել մանուկներին, որոնցով արգելափակում էին ճանապարհները, դեռահասներին, որոնք ամբիոններ էին բարձրանում «մերժի՛ր» պաթետիկ ճառերով, և այլն։

Ավելին, մանկական գործոնը հեղափոխության մեջ դառնում էր հուզավառ մեծամասնության հրապարակային հիացմունքի առարկա, ինչից ինքնին որոշակի խելագարության հոտ էր գալիս։ Եվ այն ժամանակ արդեն ակներև էր, որ երեխաներին շահարկելը բնավ ոչ հանպատրաստից, այլ նախաձեռնվող և ուղղորդվող գործընթաց էր։ Ակնհայտ է, որ երեխաների բազմությունը, որոնք այսօր ցուցապաստառներով կանգնած են այն շենքի մոտ, որտեղ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, նույն շարքից են։ Մոտ 12-13 տարեկան դեռահասներ, որոնց ձեռքին «Rob - killer» և «Պահանջում ենք ցմահ բանտարկություն» ցուցապաստառներ են. մի՞թե որևէ մեկը լրջորեն համարում է, թե այդ երեխաները գիտակցում են՝ ինչ են անում։

«Տարիքային ամեն ժամանակաշրջան հոգեբանության տեսանկյունից եզակի է անհատի զարգացման համատեքստում,- «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը։- Եվ եթե մենք պատկերացում չունենք տարիքային այդ փուլերի առանձնահատկությունների մասին, ապա գործելով լուրջ սխալներ, կարող ենք խաչ քաշել մարդու հետագա ողջ զարգացման վրա։ Կոնկրետ վերոնշյալ դեպքում խոսքը 12-13-ամյա երեխաների մասին է։ Դա այն շրջանն է, երբ տեղի է ունենում անհատի պսիխո-սոցիալական ձևավորումը, նախորոշվում է դերային պահվածքը, երբ դեռահասը տալիս է «ո՞վ եմ ես» հարցը և փորձում պատասխանել դրան։ Սա հենց այն անցումային շրջանն է, երբ երեխան և՛ փոքր է, և՛ արդեն մեծ։ Շատ հաճախ մեծահասակները նրան ասում են. դու դեռ փոքր ես, արա, ինչ քեզ ասում են։ Բայց այլ իրավիճակում նույն այդ դեռահասին ասում են. դու արդեն երեխա չես, որ անես այս կամ այն բաները։ Այսպիսով, նրա մոտ հաճախ առաջանում է «ես»-ի նույնականացման ներքին ճգնաժամի երևույթ։ Եվ եթե այդ տարիքում մենք հարգանք չենք դրսևորում երեխայի անհատականության նկատմամբ, ապա նրան թողնում ենք մանկամիտ, առկախ վիճակում, ձևավորելով մարդ, որը հետագայում, արդեն հասուն կյանքում, որոշումներ ընդունելիս միշտ կփնտրի ավելի հեղինակավոր, ուժեղ ինչ-որ մեկին, որպեսզի նա իրեն հուշի դիրքորոշումը։ Արդյունքում մենք թուլացնում ենք երեխայի «ես»-ը, նրա անհատականությունը։ Հետագայում այդպիսի թույլ մարդը դժվարություններ է ապրում ինքնակայացման հարցում կամ ընտրում ինքնահաստատման պաթոլոգիկ ուղիներ…»։

Կ.Նալչաջյանի խոսքերով, երեխաները ներքաշվում են մի գործընթացի մեջ, որից ոչինչ չեն հասկանում և հասկանալ չեն կարող։

В бой идут малолетки

«Եթե ցուցապաստառներով կանգնած երեխաներից մեկին տանես մի կողմ ու հարցնես. ի՞նչ ես դու ուզում, ինչպե՞ս ես պատկերացնում պահանջը, որ բռնել ես ձեռքիդ կամ վանկարկում ես, նա կհայտնվի ծայրաստիճան շփոթված վիճակում։ Եվ առավելագույն բանը, որ կանի, կվկայակոչի ավելի հեղինակավոր ինչ-որ մեկին,- շարունակում է Կ.Նալչաջյանը։- Եվ դա ծուղակ է երեխայի անհատականության հետագա զարգացման համար, ամենաիսկական անսքող մանիպուլյացիա։ Մենք տեսնում ենք, որ մեր երեխաներին օգտագործում են, և այստեղ գործում է այն նույն ձեռքը, ինչ որ «թավշե հեղափոխության» ժամանակ։ Չէ՞ որ այն օրերին էլ կանգնեցին երեխաների թիկունքում։ Վերադառնալով այնպիսի գործոնին, ինչպիսին հարգանքն է երեխայի անձի նկատմամբ, նշեմ մի հանրահայտ ճշմարտություն. խրախուսելով երեխային այս կամ այն գործողությունների, մենք պետք է բացատրենք, թե ինչի համար է դա պետք։ Իսկ այստեղ ախր չես բացատրի, քանի որ սա այդ դեպքը չէ և դրա տակ չկա արժեքային ոչ մի հենք։ Եվ ուրեմն երեխաներին պարզապես օգտագործում են որպես գործիք՝ ինչ-որ նպատակների հասնելու համար. խմբային, քաղաքական և այլն։ Երեխաների իրավունքների ճչացող ոտնահարում. ահա թե ինչ է սա։ Վերջերս համանման մանիպուլյացիայի, միայն թե գենդերային ոլորտում, մենք բախվեցինք 3-ամյա փոքրիկների համար նախատեսված կասկածելի գրքույկի շնորհանդեսի համատեքստում…

Ընդ որում դպրոցներից հանում են այնպիսի առարկա, ինչպիսին է ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որն էլ հենց կրում է իր մեջ արժեքային հենքը, աճող սերնդին այնպիսի ծանրակշիռ արժեքներ փոխանցելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են սերը Հայրենիքի, սեփական երկրի նկատմամբ և այն պաշտպանելու պատրաստակամությունը։ Իսկ ի՞նչ արժեքի մասին կարելի է դատել, երբ մենք տեսնում ենք մարդուն ցմահ ազատազրկելու պահանջով ցուցապաստառ բռնած երեխայի։ Պատասխանն ակնհայտ է։ Ավելին, թույլ տալով նման բան, մենք երեխաներին սովորեցնում ենք, որ կարելի է միջամտել արդարադատությանը։ Բացատրելու փոխարեն (եթե երեխան հարցնի, թե ինչ է կատարվում). ընթանում է դատավարություն, դրան չի կարելի խոչընդոտել, օրենքը պետք է հարգել և պահպանել, երեխաների ձեռքն են տալիս ցուցապաստառներ և սովորեցնում գոռալ, պահանջել, որ ինչ-որ մեկին բանտարկեն, մահապատժի ենթարկեն և այլն։ Ի՞նչ է սա, եթե ոչ արդարադատության, օրենքի՝ որպես արժեքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի ձևավորում դեռահասի մեջ։

Չենք խոսում արդեն դաժանություն սերմանելու մասին։ Դժվար թե շահարկողները բացատրում են երեխաներին, թե որն է էությունը, պարզապես կանչում են «կարևոր գործի»։ Ընդ որում 12-13-ամյա դեռահասը որոշակիորեն հասկանում է, թե ինչ է գրված ցուցապաստառին, որ բռնել է ձեռքին, հանդես գալով մարդու ճակատագիր վճռող մեծահասակի դերում։ Կարող ես մեռնել, իսկ կարող ես և ապրել. ինձանից է կախված։ Փոքր-ինչ չափազանցված է, բայց եկեք հիշենք, որ դեռահասի պսիխիկան նույնպես կյանքն ընկալում է չափազանցված»։

Առողջ իրադրության դեպքում առաջին բանը, որ պետք է անեին կրթության հայրենի ոլորտի համար պատասխանատու պաշտոնյաները, այն է, որ պիտի պահանջեին հեռացնել երեխաներին դատարանի շենքից, հայտարարելով, որ դա անթույլատրելի է։ Բայց նրանք, իհարկե, դա չեն անի այն պարզ պատճառով, որ նույն այդ ճանապարհն օգտագործել են իշխանության գալու համար։ Իսկ այ, թե ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, անհասկանալի է։ Սաստիկ զբաղվա՞ծ են։ Հերթական գենդերային մրո՞ւրն են պատրաստում պատանի սերնդի ուղեղը լվանալու համար։

«Եվ որ ամենասարսափելին է մանիպուլյացիայի այդօրինակ գործընթացներում, դա երեխայի հոգեբանության մեջ այսպես կոչված թունելային գիտակցության ներդրումն է,- արձանագրում է Կ.Նալչաջյանը։-Ի՞նչ է սա նշանակում։ Երեխայի գիտակցութան մեջ ստեղծում են թունել և ասում. գնա դրա միջով։ Որից հետո գովում են, իբր՝ կեցցես, կանգնեցիր ոստիկանի առջև, բարձրացրեցիր ցուցապաստառը, գոռացիր։ Իսկ երեխան հնարավորություն չունի խորամուխ լինելու երևույթի էության մեջ, վերլուծելու դա, համեմատելու։ Այո, դա մանիպուլյացիա է։ Կրկնեմ, նպատակաուղղվա՛ծ»։

 

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ЧЕМ ПАШИНЯН БЕСЕДОВАЛ С ПОНТИФИКОМ?
      2024-11-20 10:09

      Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ