Կարինե Դանիելյան․ Պլաստիկե իրերի արտադրությունը սահմանափակող օրենք է անհրաժեշտ
Միանշանակ է, որ պլաստիկե իրերի արտադրությունը Հայաստանում պետք է հնարավորինս սահմանափակվի. ոլորտը կարգավորող օրենք է անհրաժեշտ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով փաստին, որ Եվրոպայի խորհրդի հրամանագրով նոր սահմանափակումներ են նախատեսվում որոշ մեկանգամյա օգտագործման պլաստիկե առարկաների համար:
Մասնավորապես, արգելվում է օգտագործել այն պլաստիկե առարկաները, որոնց համար կա այլընտրանք: Հրամանագրի համաձայն՝ 2021-ից կարգելվի պլաստիկե ափսեների, սպասքի այլ պարագաների, ձողիկների և բամբակով փայտիկների օգտագործումը:
«Հայկական ընտանիքներում պլաստիկից իրեր շատ են օգտագործվում։ Մենք պետք է փոխարինող տարբերակ գտնենք։ Իհարկե, եթե խանութ ես գնում, կարող ես տանից կտորե տոպրակ վերցնել, սակայն արդեն խանութում միս կամ թխվածք գնելիս դրանք դնում են ցելոֆանե տոպրակների մեջ։ Մյուս կողմից, եթե ուզում ենք ցելոֆանե տոպրակները փոխարինել էկոլոգիապես մաքուր, թղթե տոպրակներով, ապա մենք նախ պետք է այդքան թուղթ ունենանք։ Անտառնե՞ր պետք է կտրենք, թե անտառներ աճեցնենք», - հարց ուղղեց մեր զրուցակիցը։
Կարինե Դանիելյանի խոսքով՝ ներկայումս Արևմուտքում ուսումնասիրություններ են կատարվում՝ բնության մեջ քայքայվող պլաստիկ ստանալու ուղղությամբ, ինչն էլ կարող է լավ այլընտրաք դառնալ չքայքայվող պլաստիկին։
«Բոլոր դեպքերում պետք է լուծումներ տրվեն, ինչից հետո միայն արգելքներ սահմանվեն։ Մինչ այդ՝ ակնհայտ է, որ սպասարկման ոլորտում ցելոֆանե տոպրակների կիրառությունը կարելի է եռակի կրճատել։ Արդեն փաթեթավորված ապրանքն ուղղակի անիմաստ է նորից տեղավորել տոպրակի մեջ», - նկատեց բնապահպանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով նաև աղբի տեսակավորման անհրաժեշտության վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет:
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-02 15:05
Չնայած անհրաժեշտ բոլոր ծրագրերը մշակված են, սակայն մեր չկանխամտածված գործողություններով Սևանն առայժմ տանում ենք ոչնչացման։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով լճի՝ կրկին «ծաղկելու» և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2 սանտիմետրով իջնելու փաստերին։