Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների վերականգնման մասին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը:
Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները:
«Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առևտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարևոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:
ԱՄՆ Հայ դատի և Արևմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին և սենատոր Պորտանտինոյին նման կարևոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի և այլ ոլորտներում»:
Նշենք, որ 2019 թվականի մարտին այս օրինագիծն արժանացել էր Կալիֆոռնիա նահանգի Սենատի բիզնեսի և մասնագիտությունների հարցերով կոմիտեի միաձայն հավանությանը: Նախագծի քննարկմանը մասնակցել էր նաև Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը:
«Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարևոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.