Բրիտանացի պատգամավոր․ Հենրիխ Մխիթարյանը եզրափակիչը բաց կթողնի, քանի որ Հայաստանից է. սա սկանդալ է
Այն, որ «Արսենալից» Հենրիխ Մխիթարյանը հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպումը բաց կթողնի, որովհետև Հայաստանից է և Բաքվում Եվրոպա լիգայի եզրափակչում իր անվտանգության հարցում մտավախություններ ունի՝ սկանդալ է: Այս մասին բրիտանական խորհրդարանի նիստում ելույթ ունենալիս ասել է պատգամավոր Թոմ Ուոթսոնը: «Սկանդալ է նաև այն, որ «Արսենալի» հայկական անուններով երկրպագուներին մերժում են Ադրբեջանի մուտքի վիզաները: Սա ցույց է տալիս գեղեցիկ խաղի այլանդակ կողմը»,- ասել է նա:
«Եթե ես պետքարտուղարը լինեի, ՈՒԵՖԱ-ին կհասկացնեի, որ սա բացարձակապես անընդունելի է: Այսպիսով, նախարարը ՈՒԵՖԱ-ից կպահանջի՞ ապահովել, որպեսզի երկրները, որոնք խաղացողներին ստիպում են ընտրություն կատարել իրենց մարզաձևի և իրենց անվտանգության միջև, երկրպագուների միջև խտրականություն են դնում, երբեք չեն ստանա ապագա միջոցառումների անցկացման թույլտվություն»,- հարց է հնչեցնում Ուոթսոնը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-25 16:00
Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին, ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում:
-
2019-05-22 20:58
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն ուժեղացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ հայտարարելով, որ չի կարելի Ադրբեջանին թույլ տալ սպորտի միջոցով մաքրել իր սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում՝ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելով, գրում է Press Association-ը:
-
2019-03-28 21:11
Դե, պարտվեցինք ու պարտվեցինք ֆուտբոլային երկու հանդիպումներում… Ինչո՞ւ պարտվեցինք։ Որովհետև մեր մրցակիցներն ավելի ուժեղ էին, ավելի լավ էին խաղում։ Ինչի՞ վրա էինք հույս դրել։ Փոքրիկ հրաշքի… Հրաշքներ իսկապես պատահում են։ Բայց հազվադեպ։