Դեսպան․ Հայաստանի և Ղազախստանի միջև հակասություններ չկան
Բարձրագույն իշխանության փոխանցումը Ղազախստանում տեղի ունեցավ խաղաղ պայմաններում և սահմանադրությանը համապատասխան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիմուր Ուրազաևը՝ խոսելով իրենց երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների և առաջիկայում`հունիսի 9-ին սպասվող նախագահական ընտրությունների մասին:
«Գործող նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է արտահերթ ընտրությունների մասին, որպեսզի ապահովի քաղաքական-հասարակական համաձայնությունը, բոլոր տեսակի անորոշությունները վերացնի, հաստատի արտաքին և ներքին քաղաքականության մեջ կանխատեսելիությունը, որը կարևոր է երկրի զարգացման համար սոցիալ-տնտեսական խնդիրների ռազմավարական լուծումների համար»,- ասաց նա:
Տիմուր Ուրազաևը նշեց նաև, որ սպասվող նախագահական ընտրություններին առաջադրվել է 7 թեկնածու. առաջին անգամ երկրի բարձրագույն իշխանության ղեկավարի ընտրություններում մասնակցելու է կին թեկնածու՝ Դանիա Եսպաևան:
«Մենք հասկանում ենք, որ Ղազախստանի առաջին նախագահը տվել է շատ բան, որ ոչ միայն Ղազախստանը, այլ նաև դաշնակից երկրները լինեն կանխատեսելի»,- ասաց դեսպանը:
Երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ըստ նրա, նաև պայմանավորած էին նրանով, որ աշխարհում տեղի են ունենում շատ ուժեղ դեֆորմացիաներ՝ ինչպես միջազգային իրավական ոլորտում, այնպես էլ՝ ռազմաքաղաքական: «Դրանք պետք է հաղթահարել: Դրա համար էլ պետք է նոր աշխարհին մոտենալ նոր հայացքներով,- ասաց նա՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հստակ հայտարարվել է որ, Ղազախստանի արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու:
«Մեր գործընկերները՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում մնում են մեզ համար առաջնահերթային: Մենք նաև շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Արմեն Սարգսյանը մասնակցել է երկու ֆորումների Ղազախստանում, բացի այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելելու է Նուրսուլթան:
«Այդ առումով քաղաքական մակարդակը երկու երկրների միջև բարձր են,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ի և Ղազախստանի միջև հակասություններ չկան և ոչ մի հարցում, ՀԱՊԿ-ում էլ Ղազախստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն»,-ասաց Տիմուր Ուրազաևը:
Անդրադառնալով՝ Ղազախստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը՝ դեսպանը նկատեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները մեծանում են:
Նրա նկատառմամբ՝ ԵԱՏՄ-ի հինգ ամյակին արդեն կառույցի անդամ երկրները դրական արդյունքներ՝ ամենակարևորը տնտեսական աճ է արձանագրվում: «Մենք գտել ենք այն բալանսը, որ և՛ տնտեսական առաջընթացը, և՛ համագործակցությունը դրական միտումներ են արձանագրում»,- ասաց նա՝ նշելով, որ դա թույլ է տալիս իրեն մտածելու, որ ճիշտ ճանապարհի վրա են կանգնած:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.