Последние новости

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ, ՄԱՀԱԿ, ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ…

«Ես տեսնում եմ այն ուժերի ակտիվացումը, որոնք փորձում են թուլացնել Հայաստանի և Արցախի փոխադարձ կապը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման ԱԲՈՎՅԱՆԸ։

-Մայիսի 28-ին մենք նշում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության 101-րդ տարեդարձը։ Այսօր, Առաջին Հանրապետության հիմնադրման նշանավոր տարեթվից ավելի քան մեկ դար անց, և Հայաստանում «թավշե հեղափոխությունից» ավելի քան մեկ տարի անց ի՞նչ գործընթացներ ենք մենք դիտարկում հայ հասարակության մեջ։ Չէ՞ որ իրավիճակն առավել քան տագնապահարույց է, նույնիսկ, չեմ վախենա այդ բառից, սարսափազդու, եթե հաշվի առնենք պառակտման խորացող միտումը։

-Ես շնորհավորում եմ բոլոր հայրենակիցներիս նշանավոր տարեթվի՝ Առաջին Հանրապետության օրվա առթիվ, որի պատմական նշանակությունն այսօր արդիական է առավել քան երբևէ։ Որովհետև այն ժամանակ տեղի ունեցող իրադարձությունները շատ պարզ ու հստակ ցույց տվեցին, թե որքան կարևոր է միասնական լինել՝ քաղաքական բոլոր տարաձայնություններով հանդերձ։

Ի դեպ, եթե վերլուծենք պատմությունը, կարելի է տեսնել ակնհայտ միտում. մեր պատմության մեջ ամենասարսափելի իրադարձությունները միշտ տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ մենք պառակտված ենք եղել։ Այսօր հաճախ է վիճակվում լսել ընդդիմախոսներից, թե իբր՝ ոչ մի պառակտում չկա, բնական գործընթաց է։ Ես կտրականապես համամիտ չեմ դրան մի պարզ պատճառով։ Ատելությունը կա, և այն խորանում է։ Մի կողմից՝ դա բացատրելի է, եթե ուշադրության առնենք մինչհեղափոխական իրավիճակը, որի պարագայում նախկին իշխանությունները ոչ միայն պարզապես բաց թողեցին երկխոսության հնարավորությունը, այլև կառուցել էին ինչ-որ զուգահեռ Հայաստան և ապրում էին այնտեղ։ Իսկ մարդիկ իրենց խնդիրներով նույնիսկ չէին ապրում. նրանք գոյատևում էին։ Բայց ի՞նչ է կատարվում հիմա։

Հիմա տեղի է ունենում մի գործընթաց, երբ առաջին պլան են դուրս գալիս մերժյալ ուժերը և, զինվելով ճիշտ, գեղեցիկ կարգախոսներով, գործնականում շարունակում են բաժանել մեզ ինչ-որ կաստաների, գույների և այլն։ Եթե մի կողմ թողնենք հուզական գործոնը, ապա գործընթացն իհարկե սպասելի էր, բայց բնավ ոչ այն ձևով, որին մենք ականատես ենք այսօր։ Քաղաքական ընդդիմախոսի հետ կարելի է, նույնիսկ պետք է չհամաձայնել, բայց ամեն ինչ փոխադրել ատելության հուն. դա կործանարար է։ Եվ այստեղ խնդիրը նույնիսկ իշխանությունները կամ ընդդիմությունը չեն, խնդիրը գոյություն ունեցող ընդհանուր միտումն է։ Ես որպես հիմնավորում չէի բերի սոցիալական ցանցերը, թեև հենց սոցցանցերում կատարվող ամենն է իրականության մեջ դիտարկվող գործընթացների ցցուն դրսևորումը։

-Փոքր-ինչ գրոտեսկային կատարմա՞մբ։

-Ճիշտ այդպես։ Այն, ինչը դեռ երեկ թվում էր միանգամայն անհնար, այսօր, ցավոք, ավելի շուտ նորմա է, քան բացառություն։ Օրինակ, երբ մարդուն կարելի է պարզապես ջախջախել, վիրտուալ հալածել (փառք Աստծո, առայժմ նման բան տեղի չի ունենում իրականության մեջ) միայն այն բանի համար, որ նա արտահայտել է այլընտրանքային տեսակետ։ Նկատեք, նույնիսկ ոչ հակադիր, այլ լոկ այլընտրանքային։ Սա ծայրաստիճան վտանգավոր գործընթաց է։

Զուգահեռներ անցկացնելով Առաջին Հանրապետության հետ, կարելի է ասել, որ ինչպեսև այն ժամանակ, քաղաքականությունը դարձել է թշնամանքի (ընդ որում զանգվածային), այլ ոչ թե շտկված քաղաքական ուղեգծի գործիք։ Դա կհանգեցնի, ավելի ճիշտ՝ արդեն հանգեցրել է ամենասարսափելի բանին. ատելությունն է ուղղորդում հասարակական գիտակցությունը։ Ամենագլխավոր բանը, որ կար հայ հասարակության մեջ, հարգանքը միմյանց նկատմամբ, երբեմն գուցե նույնիսկ մի քիչ ցուցադրական կամ չափից ավելի քաղցր-մեղցր, կորսված է։ Դա վերականգնելու համար անհրաժեշտ են համատեղ ջանքեր։ Գիտեք, կա այսպիսի տերմին. «ժամանակի հոգեբանություն»։ Փոփոխությունների ժամանակներում հասարակական ընկալման ցանկացած ձևերն իսկապես սրվում են ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ։ Մեզանում, ավաղ, գնացին բացասական ուղղությամբ։ Իսկ եթե ուշադրության առնենք, որ հայ հասարակական մասնահատվածում ներքին պառակտման խորացման ուղղությամբ ակտիվորեն աշխատում են ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունները (իսկ ինչո՞ւ ոչ), ապա դա դառնում է լուրջ մարտահրավեր։

-Ինքը՝ իշխանությունը չէ՞ արդյոք, որ սադրում է այդ ներքին պառակտումը։ Չենք խոսում արդեն անպատժելիության մթնոլորտի մասին։ Վարչապետը դատարաններն արգելափակելու կոչ է անում, իսկ հաջորդ օրը մենք արդեն ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ ենք լսում նրա կողմնակիցների շուրթերից Արցախի նախագահ Բակո Սահակյանի հասցեին։ Ընդ որում՝ սահմանադրության անունից

-Մեր հայտարարության մեջ արդեն արտահայտել ենք մեր վերաբերմունքը դատարանների հետ կապված իրադարձությունների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր գործընթացները պետք է լինեն բացառապես օրենքի և սահմանադրության շրջանակներում։ Ինչ վերաբերում է մարգինալ հայտարարություններին և ձեր հիշատակած սպառնալիքներին, ապա ակներև է, որ իրավապահ մարմինները պարտավոր են համարժեք գնահատական տալ դրանց։ Ամեն դեպքում կարող եմ ասել հետևյալը, և տվյալ դիրքորոշումն անփոփոխ է, այն կախված չէ քաղաքական կոնյունկտուրայից, կապակցված չէ որոշակի իրադարձությունների հետ. ցանկացած մարդ կամ կազմակերպություն, որն իր թեզիսներում առաջնորդվում է պառակտման միտված սահմանազատիչ գծերով, ցուցադրում է հակապետական, հակահայկական, հակաազգային դիրքորոշում, ինչին դարձյալ պետք է տրվի համապատասխան գնահատական։ Ինձ մոտ առհասարակ այնպիսի զգացողություն է, որ շատերը Հայաստանում այն աստիճան են վարժվել մտացածին աշխարհին, որ պարզապես իրենց հաշիվ չեն տալիս, թե իրականում ինչ կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Հավատացեք, մարտադաշտում կամ խրամատում ո՛չ ադրբեջանցին, ո՛չ էլ թուրքը չեն հետաքրքրվի՝ դուք իշխանության կողմից եք, թե ընդդիմության։

-Մինչդեռ Հայաստանի և Արցախի միջև պառակտում մտցնելու, «ղարաբաղցիների» և «հայաստանցիների» միջև փոխադարձ հակակրանք, եթե չասենք ատելություն սադրելու փորձերն ակներև են, այնպես չէ՞։

-Ես տեսնում եմ այն ուժերի ակտիվացումը, որոնք կային նաև նախորդ իշխանությունների օրոք և որոնք փորձում են թուլացնել Հայաստանի ու Արցախի փոխադարձ կապը։ Ընդ որում արտանետվում են կեղծ դրույթներ, հնչում են մեղադրանքներ, թե իբր՝ ամեն ինչում մեղավոր են սրանք կամ նրանք։ Իհարկե, այդ դրույթները գործում են, մեղմ ասած, ոչ այնքան մտածող մարդկանց միջավայրում։ Սակայն, այո, ակտիվացում կա, և այն ծայրաստիճան վտանգավոր է։ Իրականում որոշակի առումով դա նույնպես բնական հետհեղափոխական գործընթաց է։ Իսկ ի՞նչ էինք մենք սպասում։ Որ մեր թշնամիները կնստեն ձեռքերը ծալած ու չե՞ն օգտվի պահից։ Ի սե՜ր Աստծո։ Մի խոսքով, դա լիովին կանխատեսելի էր։ Անբնական գործընթացը արձագանքն է սադրանքներին. այ թե ինչն է տագնապ հարուցում։ Սերմանվող, թեժացվող ատելությունը, ինչպեսև ատելության ցանկացած ձև, իռացիոնալ է իր էությամբ։ Այն զրկում է մտածելու ունակությունից։ Ես խորհուրդ կտայի անխտիր բոլորին. նախքան ինչ-որ հրապարակային հայտարարություններ անելը հարց տալ ինքն իրեն. ո՞ւմ է դա ձեռնտու։ Ամեն ինչ միանգամից իր տեղը կընկնի։

-Այսինքն խոսքը դրսից կառավարվող ներքին կործանարար ուժերի մասի՞ն է։

-Ես համոզված եմ դրանում։ Արտաքին գործոնը չի կարող ներկա չլինել, չէ՞ որ մենք միայնակ չենք Երկիր մոլորակի վրա։ Վերցնենք հենց նույն խաղաղարար օրակարգը ղարաբաղյան հարցում, որ նախանձելի համառությամբ փորձում են պարտադրել հայ հասարակությանըԱխր այդ ամենը հենց այնպես չի արվում։

-Անցումային արդարադատության գործիքների կիրառման հարցով խորհրդարանական լսումներում դուք կոչ արեցիք կարդալ Օրուելի «1984» գիրքը։ Համարում եք, որ մենք շարժվում ենք Օրուելի նկարագրած ուղիո՞վ։

-Ես կպայքարեմ և կանեմ ամեն ինչ, որ դա տեղի չունենա։ Եվս մեկ անգամ ընդգծեմ ավելի վաղ ասածս. այն ամենը, ինչ արվում է երկրում, պետք է իրականացվի համաձայն օրենսդրության, սահմանադրության և հասարակական հնարավորինս լայն կոնսենսուսի պայմաններում։ Այո, դատական համակարգն, անշուշտ, առողջացման կարիք ունի. սա փաստ է։ Բայց, խոսելով «վիրահատական մեթոդների» մասին, հնարավո՞ր է արդյոք վիրահատությունն անցկացնել մահակով։ Ոչ։ Դրանով կարելի է պարզապե քոթակել։ Իսկ ի՞նչ ենք ցանկանում ստանալ արդյունքում։ Ես միանշանակ ողջունում եմ անցումային արդարադատության հարցով լսումների անցկացումը, դրանք պետք է տեղի ունենան նորից ու նորից։ Քանզի միայն հասարակական լայն կոնսենսուսի հասնելուց հետո կարելի է գալ այնպիսի բանաձևի, որը կօգնի մեզ, մի կողմից՝ հաշտեցնել հասարակությանը (չէ՞ որ դա ազդարարվում է որպես հաշտեցման ինչ-որ գործիք), իսկ մյուս կողմից՝ թույլ կտա խուսափել հունվեյբինական կառավարման մի այդպիսի նմանօրինակից։ Փողոցը կարող է փոխել կարգերը, բայց անհնար է, որ փողոցը կառավարի երկիրը։ Պետք է առաջին հերթին հեռանալ «հասարակության մի որոշ մասը վատն է, որովհետև այն պարզապես վատն է» ոգով դիսկուրսից։ Եթե հանցանք ես գործել, պետք է պատժվես, չես գործել՝ ոչ ոք իրավունք չունի նույնիսկ մոտենալ քեզ։ Պետք է լինի միայն այսպես և ոչ այլ կերպ։ Այլ տարբերակ մենք չունենք։ Կամ էլ մենք չենք լինի։

-Դուք խոսում եք էկզիստենցիալ խնդրի մասին, պետականության կորստի վտանգի

-Այո։ Եթե չլինի հասարակական հաշտեցում այդ բառի ամենալայն իմաստով, ապա չենք լինի։ Քանի որ հասարակական պառակտման խորացումը երկրում, որը փաստացի դանդաղընթաց պատերազմի վիճակում է հարևաններից մեկի, և սառը պատերազմի վիճակում՝ մյուսի հետ, սպառնում է անդառնալի աղետով։ Ընդ որում նույն այդ հարևանները չեն թաքցնում նույնիսկ ոչ թե հայկական պետականության, այլ ընդհանրապես հայկական տարրի ոչնչացման իրենց ծրագրերը՝ այսպես կոչված միջազգային հանրության լուռ թողտվությամբ։ Ինչպե՞ս կարող ենք նման իրավիճակում ներքին պառակտում թույլ տալ մեզ։ Խնդիրն այն է, որ մենք այն աստիճան ներպարփակ ենք, այն աստիճան սևեռված ինքներս մեզ վրա, որ հայացք չենք բարձրացնում, չենք նայում, թե ինչ է կատարվում շուրջը։ Նայեք ձեր շուրջը, և ամեն ինչ պարզ կդառնա։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • О ЧЕМ ПАШИНЯН БЕСЕДОВАЛ С ПОНТИФИКОМ?
      2024-11-20 10:09

      Никол Пашинян, отправившись в Ватикан с семьей, встретился с Папой Римским. «В рамках визита в Святой Престол состоялась моя отдельная беседа с Папой Римским Франциском, - написал Пашинян на своей странице в «Facebook». О чем они говорили? Судя по заявлению Пашиняна, о том, что он подтвердил полное содействие Святому престолу в вопросе поддержания мира на мировых площадках, речь шла все о том же припеве под названием «перекресток мира», который армянские власти не устают повторять, выдавая желаемое за действительное.

    • «ОБЩЕСТВО РАЗОЧАРОВАНО, ОНО РАЗОЧАРОВАНО И В СЕБЕ САМОМ, ПОТОМУ ЧТО МНОГИЕ ГОЛОСОВАЛИ ЗА ЭТУ ВЛАСТЬ»
      2024-11-16 09:42

      «Как правило, бывает два исхода - либо бунт, взрыв, революция, Спартаки выходят, поднимают народ, либо тихое угнетенное самоуничтожение и, в конечном итоге, самоликвидация», - говорит в интервью «ГА» социолог, академик НАН РА Геворг ПОГОСЯН.

    • С КАКОЙ ЦЕЛЬЮ THE WASHINGTON POST ФАНТАЗИРУЕТ?
      2024-11-12 10:11

      Учитывая жесткое противостояние между Западом и Россией, очевидно, что после прошедших в США выборов и победы Дональда Трампа, вопрос, состоится ли диалог между новоизбранным американским президентом и президентом России, и к чему он приведет, волнует многие правительства и общества. Да, общества тоже: когда мир буквально оказывается на пороге ядерной войны, геополитика становится темой, касающихся всех и каждого.

    • «РЕЧЬ ИДЕТ О ЦЕЛОЙ КОРРУПЦИОННОЙ СИСТЕМЕ»
      2024-11-12 10:09

      «На Западе это уже давно работает - частные организации в сговоре с властями изымают детей из семей, получая за это деньги», - говорит в интервью «ГА» руководитель информационно-аналитического центра «Луйс» Айк АЙВАЗЯН.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։