Последние новости

ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀՇ-Ն ԴՈՒՐՍ ՍՈՂՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՆՑՔԵՐԻՑ

«Գողը գոռում է՝ բռնե՛ք գողին» հանրահայտ ճշմարտությունը հերթական անգամ գտավ իր փայլուն, թեև սաստիկ գարշահոտող հաստատումը անցումային արդարադատության հարցով խորհրդարանական լսումների ընթացքում։ Թվում էր, ով՝ ով, բայց Հայոց համազգային շարժման ներկայացուցիչները, որոնք ժամանակին այնպիսի փակուղի քշեցին երկիրը, որ առ այսօր ելքը չի երևում, պետք է պապանձվեն ու լուռ նստեն իրենց բներում։ Բայց, դատելով մամուլի հրապարակումներից, արտախորհրդարանական բոլոր ուժերից հենց Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներն իրենց ցուցաբերեցին որպես, փորձագետների մեծամասնության կարծիքով՝ բավական կասկածելի ու վտանգավոր այդ նախաձեռնության առավել ակտիվ կողմնակիցներ։

Այդ մասին առանց հույզերի և զայրույթի գրելն անչափ դժվար է, քանզի ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, այդ թվում՝ քաղաքական ցինիզմը։ Սակայն ամեն անգամ կրկին համոզվում ես, որ ՀՀՇ/ՀԱԿ-ի պարագայում այս փաստարկները բացարձակապես անհիմն են, քանի որ ԼՏՊ-ի զինակիցներն ակնհայտորեն վարակվել են իրենց առաջնորդից այն անսահման ցինիզմով, որը վաղուց դարձել է առաջին նախագահի այցեքարտը։ Այլ եզրահանգում անհնար է անել, կարդալով մեջբերումները խորհրդարանում ԼՏՊ-ի զինակիցների ելույթներից։

Լևոն Զուրաբյան . «Գործիքն առաջին հերթին անհրաժեշտ է մի պարզ պատճառով, որ մենք անցում ենք կատարում ավտորիտարիզմի, բռնաճնշումների կոռուպցիայի ու ավազակապետության վրա հիմնված մի հասարակարգից դեպի ժողովրդավարություն։ Բայց մենք պետք է մի բան հասկանանք, որ այդ տարիների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խախտումներ։ Այսինքն՝ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց իրավունքներից, մարդկանց սպանել են, Մարտի 1-ի ոճրագործությունն այդ ամենի գագաթնակետն էր։ Մարդկանց հազարներով հեռացրել են իրենց աշխատանքից, սեփականություն են խլել։ Անցումային արդարադատության ամբողջ իմաստը իրավունքների վերականգնումն է։ Այսինքն՝ այդ բոլոր մարդիկ պետք է հաշտվեն իրենց պետության հետ։ Եվ բոլոր հասարակություններում գործընթացը առաջ է գնացել միայն այն դեպքում, եթե ստեղծվել է դրա համար գլխավոր գործիքը, որը կոչվել է ճշմարտության և հաշտության հանձնաժողով»

ՀԱԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արամ Մանուկյանը սկզբում նախագահողից պահանջեց հավելյալ մեկ րոպե, «Մարտի 1-ի զոհերի՝ դահլիճում ներկա հարազատներին հարգանքի տուրք մատուցելու»։ Փոքր-ինչ առաջ անցնելով՝ նշենք, որ սա չափազանց ուշագրավ նրբագիծ է, որն ապացուցում է. հհշականների ընկալմամբ արդարադատությունը կապված է բացառապես և միմիայն «Մարտի 1»-ի գործի հետ։ Այնուհետ նա պահանջեց շտապ միջոցներ ձեռնարկել տասնյակ դատավորների և դատախազների նկատմամբ։ Ապա Մանուկյանը հայտարարեց, որ անցումային արդարադատության հարցը քաղաքականա է, քանի որ ուղղված է իշխանափոխության վերջնական ամրապնդմանը։ «Երրորդ իշխանությունն այսօր սաբոտաժ է անում»,- վշտացած հայտարարեց նա, առաջարկելով անհապաղ կիրառել վիրահատական միջոցներ։ Նաև առաջարկեց ՀՔԾ-ին իր ծառայությունները դատավորների և դատախազների ցուցակները կազմելու գործում, որոնց, իր կարծիքով, պետք է հնարավորինս շուտ ենթարկել քրեական հետապնդման։

Հիշեցնեմ. սա ասում են քաղաքական այն ուժի ներկայացուցիչները, որի օրոք անթիվ հանցագործություններ են կատարվել ժողովրդի և պետության դեմ, դրվել բոլոր այն արատավոր երևույթների հիմքերը, որոնք հետագայում անհաղթահարելի խոչընդոտ դարձան Հայաստանի զարգացման ճանապարհին, այդ թվում՝ դատական համակարգում։ Սա ասում են քաղաքական այն ուժի ներկայացուցիչները, որը անկախ Հայաստանից արտագաղթի մղեց միլիոնավոր հայերի, և այդ արտագաղթը պայմանավորված էր ՀՀՇ-ի ու իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հանցավոր քաղաքականությամբ։ Սա ասում են նրանք, ում կամքով երկիրը խավարի մեջ թաղվեց բառի բոլոր իմաստներով և դարձավ իրավապահ ու դատական համակարգի կողմից ոչ մի կերպ չկասեցվող քրեական անսանձ մոլեգնության գերին, թալանվեց ու փլուզվեց։ Որոնց կառավարման տարիներին 80-ականների վերջի ազգային ու հոգևոր վերելքից հետո ժողովուրդը սաստիկ հիասթափություն ապրեց, ինչը խորագույն բախման փոխարկվեց իր՝ ժողովրդի և պետության միջև։ Նրանք, ում կառավարման տարիներին պետությունը դարձավ արտաքին ուժերի հակաազգային քաղաքականության իրականացման գործիք։

Ըստ էության, դժվար թե անհրաժեշտություն կա հիշեցնել այն մասին, թե ինչ էր և ներկայումս էլ ինչ է ՀՀՇ/ՀԱԿ կուսակցությունը։ Առաջին հերթին այն պատճառով, որ այդ ամենի պտուղները մենք քաղում ենք առ այսօր, այդ թվում նաև հանցագործների անպատիժ մնալու հետևանքով։ Տվյալ դեպքում լոկ հարց է ծագում. ինչո՞ւ են ՀՀՇ/ՀԱԿ-ի ներկայացուցիչներն այդքան արտոնյալ ու վստահ պահում իրենց, չմտահոգվելով այն մասին, որ այդ «ցուցակներում» առաջինը պետք է նշված լինեն հենց իրենց անունները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Այդ հարցին անուղղակիորեն պատասխանեց Մանուկյանը, շեշտելով մարտի 1-ի իրադարձությունները։ Պատասխանը բովանդակվում է նաև «Փաստ» թերթի մայիսի 25-ի հոդվածում, որտեղ սեփական աղբյուրների վկայակոչումով հաղորդվում է, որ համենայն դեպս տվյալ պահի դրությամբ անցումային արդարադատությունը նախատեսվում է կիրառել 1998 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի նկատմամբ, չշոշափելով 1991-1998 թվականները, այսինքն Տեր-Պետրոսյանի կառավարումը։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, նշանակում է՝ իշխանությունները շարունակում են գործել ընտրողական սկզբունքով, գրում է պարբերականը։

Մեր կողմից հավելենք, որ հհշականների վերին աստիճանի լկտի և ցինիկ ելույթները հանգեցնում են այն մտքին, որ նման մտադրություն իսկապես կա։ Հակառակ դեպքում հենց ԼՏՊ-ի զինակիցները մնացած բոլորից ավելի շուտ պիտի հնարավորինս խորը թաքնվեին իրենց բներում ու սսկվեին, հիշելով կեղտի և հանցագործությունների այն զանգվածի մասին, որ գրանցված է իրենց հաշվին և որն առաջին հերթին է ենթակա հետաքննության ու պատժի, եթե իշխանություններն իսկապես կողմ են արդարադատությանը, թեկուզև անցումային։

Այն կասկածները, որ Հայաստանի նոր իշխանությունների հետևեց երևում են Տեր-Պետրոսյանի ականջները, մեկ տարվա ընթացքում բազմաթիվ ծանրակշիռ հաստատումներ ստացան, հենց թեկուզ կադրային քաղաքականության համատեքստում։ Այն հարցը, թե կներառվի արդյոք Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի կառավարման ժամանակաշրջանը անցումային արդարադատության կիրառման ժամանակային շրջանակներում, որին անցումը, կարծես թե, արդեն կասկածի ենթակա չէ, կդառնա ևս մեկ լակմուս։ Իսկ հաշվի առնելով խնդրի ողջ լրջությունը՝ վճռորոշ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МОЙКА ВЕКА И ВОЯЖ В США: ПРЕВРАТИМ ПАРЛАМЕНТ В ЛАНДРОМАТ?
      2019-08-09 14:59
      3684

      Накануне праздника Вардавар армянское общество было сражено идеей депутата от фракции "Мой шаг" Рипсиме Григорян, которая предложила в этот день постирать ковры во дворе Национального Собрания РА.

    • ПРОВОКАЦИЯ ОТ БИ-БИ-СИ-2: СООБЩЕНИЕ О ПРЕСТУПЛЕНИИ
      2019-08-08 15:45
      4429

      Скандал вокруг вчерашней публикации русской службы британской радиовещательной корпорации Би-би-си продолжает набирать обороты. Широкий резонанс получила запись руководителя партии "Единая Армения" Артура Казиняна под заголовком "Сообщение о преступлении", позицию которого поддержали известные юристы и общественные деятели.

    • ПРОВОКАЦИЯ ОТ БИ-БИ-СИ:
      2019-08-07 16:16
      4710

      каким образом иностранное СМИ получило доступ к материалам следствия? Русская служба британской корпорации BBC опубликовала статью под заголовком "Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха". Само название статьи четко указывает на главную мишень - Арцах и главную цель - внесение раскола в армянское общество. Забегая вперед, добавим: путем распространения заведомо ложных сведений.

    • А БЫЛА ЛИ ЖЕНЩИНА?
      2019-08-06 15:30
      1863

      В первый день августа армянское общество было ввергнуто в шок. Казалось, за прошедший год мы привыкли ко всему, что раньше и в голову не могло прийти, но эта новость была из разряда выходящих за пределы допустимого даже в нынешней Армении. Ибо покусились на самое святое, на сакральное - на то, что вот уже три года составляет неизгладимую часть национальной памяти и достоинства. Было совершено святотатство - были осквернены могилы героев Апрельской войны.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ