Քննարկվել է այլընտրանքային ճանապարհը
Երեք տարվա ընդհատումից հետո ձևավորված բարեկամական խումբն առաջին այցը կատարեց Ղազախստանի հանրապետություն, ինչը Ղազախական կողմը կարևորեց: Այսօր ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ամփոփելով Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի՝ մայիսի 21-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան գործուղման արդյունքները։
Նրա խոսքով՝ այցի շրջականերում քննարկեցինք միջխորհրդարանական հարաբերություններն առավել ակտիվացնելու հարցերը։
«Քննարկվեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում զանազան ու բազմապրոֆիլ հարցեր, ինչպես նաև բոլոր խնդրահարույց հարցերը, որոնք ծառացած են մեր երկու երկրների առջև։ Փորձեցինք նոր հիմքի վրա բարձրացնել երկկողմ հարաբերությունները», - շարունակեց Վաղարշակ Հակոբյանը։
Բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց, որ քննարկվել են նաև տնտեսությանն առնչվող հարցեր։
«Քննարկվել են առևտրաշրջանառության բարձրացման և դրա համար այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը։ Այսօր մեր առևտրաշրջանառությունը շատ փոքր է՝ 16-17 մլն դոլար, պատճառը նաև լոգիստիկ խնդիրներն են։ Այցի շրջանակներում քննարկվել է Ղազախստան-Թուրքմենստան-Իրան ուղին որպես այլընտրանքային ճանապարհ օգտագործելու հարցը, որի շուրջ պետք է քննարկումներ անցկացնել նաև ՀՀ կառավարության հետ»,- ընդգծեց Միքայել Մելքումյանը։
Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ նշեց, որ բարեկամական խմբի հայկական կողմը հաստատել է, որ իր քաղաքականությունը հիմնված է կայունության և կանխատեսելիության վրա։
«Սա նոր խորհրդարանի բենեֆիսն էր Ղազախստանում և շատ կարևոր էր։ Այն տեղեկատվական բացը, որը գոյություն ուներ, կարելի է համարել փակված։ Առաջին բանը, որ ասացինք՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ստաբիլության և կանխատեսելիության վրա, այսինքն՝ մեր գործընկերները համոզվեցին, որ ՀՀ ուղղվածությունը, քաղաքականությունը ԵԱՏՄ շրջանակներում, աշխարհաքաղաքականությունը չի փոխվում: Դա մեծ ոգևորություն առաջացրեց և վստահություն ներշնչեց»,- եզրափակեց Անուշ Բեղլոյանը, տեղեկացնում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: