Կհանդիպեն հունիսի 6–ին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում հունիսի 6–ին կունենա առանձին երկկողմ հանդիպումներ, այդ թվում ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինի և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։
Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«ՌԴ նախագահը հունիսի 6–ին առանձին կհանդիպի Բուլղարիայի նախագահի, Սլովակիայի վարչապետի, Հայաստանի վարչապետի հետ», – նշել է Ուշակովը։
Նրա խոսքով, Պուտինը կհանդիպի նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի և Սաքսոնիայի վարչապետ Միխայել Կրեչմերի հետ։
«Բացի այդ կլինեն բազմաթիվ երկկողմ հանդիպումներ ֆորումի շրջանակում, դրանցից որոշները պլանավորված են, որոշներն անգամ նախատեսված չեն ոչ մի ծրագրով։ Այսինքն, ՌԴ նախագահը ոչ ֆորմալ մթնոլորտում ակտիվ շփումներ կունենա ֆորումի մասնակիցների հետ», – նշել է Կրեմլի ներկայացուցիչը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.