Արթուր Խաչատրյանը Փաշինյանի հայտարարության մասին
Իհարկե ողջունում ենք, որ վերջիվերջո սկսեցին խոսել ոչ միայն վերջին 20 տարվա մասին, այլ նաև 25-30 տարվա մասին, որովհետև արատավոր երևույթները Հայաստանում 20 տարի առաջ չէր, որ սկսվեցին, այլ շատ ավելի շուտ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ուժեր կան, որոնք այսօր ազգային արժեքների անվան տակ մարդ են ծեծում, մինչդեռ 25-30 տարի երկիր են թալանել ու չեն հիշել ազգային արժեքների մասին։
«Սեփականաշնորհման անվան տակ թալանը սկսվեց շատ ավելի շուտ, օլիգարխներ առաջացան շատ ավելի շուտ, ընտրություններ կեղծվեցին, կուսակցություններ փակվեցին, լրատվամիջոցներ փակվեցին, քաղաքական սպանություններ եղան շատ ավելի շուտ»,–նշեց նա։
Արթուր խաչատրյանը շեշտեց՝ պետք է բացահայտել, թե ով է 25-30 տարի բանակը թալանել. «Միևնույն ժամանակ տարակուսանք ենք հայտնում, թե որ քաղաքական ուժն է, որ 25-30 տարի եղել է իշխանություն և բանակ է թալանել, ոստիկանություն է թալանել, կոչ ենք անում անհապաղ բացահայտել այդ մարդկանց և այդ ուժերին, ովքեր թալանել են։ Կարծում եմ՝ այսօր «Քաղաքացիական պայմանագիրը» ստանձնելով երկրի քաղաքական պատասխանատվությունը պարտավոր է այդ բոլոր թալանչիներին բացահայտել՝ անկախ նրանից այդ ուժերը խոսել են ազգային գաղափարախոսությունից, թե ասել են ազգային գաղափարախոսությունը կեղծ փիլիսոփայական կատեգորիա է»։
Հարցին՝ ՀՅԴ–ն մտավախություն չունի՞, քանի որ ժամանակին իշխանության մաս է եղել, նա շեշտեց. «Կոալիցիա կազմելն ու բանակ թալանելը տարբեր բաներ են։ ՀՅԴ–ն երբեք բանակի համար պատասխանատու չի եղել, ընդհակառակը՝ իր բոլոր կարողությունները միշտ ուղղել է բանակը հզորացնելուն։ Հազարավոր ՀՅԴ–ականներ են Ղարաբաղում սահմանին պայքարել՝ սկսած 1990-91թվականներին, երբ բոլորը վախենում էին, մինչև ապրիլյան պատերազմ, հանգանականություններ են եղել, վերջերս Կանադայում 150 հազար դոլարի հանգանակություն է արվել և ուղարկվել բանակին։ Եթե մարդ է եղել, որ թալանել է, իշխանության պարտականություն է բացահայտել, իրավական գնահատական տալ և պատժել։ մենք էլ ենք շահագրգռված, որ բացահայտվի»։
ՀՅԴ ԳՄ անդամի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու հայտարարություն է արել, երբ նշել է, որ ՀԱԿ անդամին ծեծոլը հնարավոր է կհրահանգ է եղել. «Կուսակցական հրահանգները տալիս է ՀՅԴ Գերագույն մարմինը, բնականաբար ԳՄ–ն հրահանգ չի տվել, ուստի կազմակերպվածության մեջ մեղադրելը պատասխանատու հայտարարություն է։ Բայց միևնույն ժամանակ պետք է անրադառնալ ոչ միայն հետևանքին, այլ այդ բռնությունը ծնող պատճառներին։ 1 տարի է Հայաստանում ատելության խոսք է քարոզվում։ Ատելության խոսքը որ եղել է սոցցանցերում, հրապարակներում բարձրագույն իշխանության կրողների կողմից, այդ ամենը ինչ–որ մի տեղ պետք է պոռթկար։ Չի կարելի եղբարը եղբոր դեմ հրահրել, ընկերոջն ընկերոջ դեմ, տարանջատել հեղափոխականի ու հակահեղափոխականի, սևորի ու սպիտակների, հիմա էլ սև հագնողների։ Հասարակության համերաշխությունը հիմա վտանգի տակ է»։
Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը մատնանշել է սևազգեստ խմբերի, որոնք փորձում են բռնություն քարոզել և ապակայունացնել իրավիճակը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Եթե կան սևազգեստ խմբեր, որոնք հավաքվում են երկրում ապակայունացում մտցնելու համար, պետք է բռնել, դատել ու ցույց տալ, որ ահավասիկ՝ սրանք սևազգեստ մարդիկ էին։ Եթե Արցախում կան դավադիրներ, պետք է բռնել ու դատել, եթե կան սևազգեստ դավադիրներ, պետք է բռնել ու դատել, ոչ թե դրա մասին հայտարարել»։
ՀՅԴ ԳՄ անդամը նաև հիշեց՝ սևազգեստների մաիսն խոսում էր Գորբաչովը. «Սևազգեստ մարդկանց մասին 1988 թվականին Գարբաչովն էր ասում, երբ մարդիկ Լենինականում երկրաշարժի ավերակների մեջ հարցրեցին Ղարաբաղի մասին, զայրացավ, ասաց այսպիսի ողբերգությունն է, ասաց՝ «с одной стороны белорубашечники, с другой стороны чернорубашечники»։ Կարծում եմ՝ 30 տարի առաջ Գորբաչովի ասած բառերը հիմա օգտագործելը ճիշտ չի»,–եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշել է, որ օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակներ որոշել են սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն ու որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել՝ լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-04 14:26
Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
-
2019-10-02 15:13
Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի ԵՏՄ անդամակցության արդյունքում Երևանում կայացավ ԵՏՄ գագաթաժողովը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
2019-10-02 13:04
Հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես ժողովրդավարության վրա հարձակման օր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
2019-09-26 19:55
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը պարզ պոպուլիզմ է որակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարությունը։