Последние новости

Փոփոխություններ Lydian International- ի կառավարման կազմում

«Լիդիան Արմենիա» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»,–տնօրենների խորհրդի անունից ասել է տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը։

2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։

Ընկերությունը հայտնում է, որ փոփոխությունները կատարվում են կառուցվածքային վերաձևումների ծրագրի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Lydian International Limited ընկերությունը, որը Ամուլսարում հանք շահագործելու իրավունք է ստացել, իշխանություններին հայտնել էր միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին գնալու մասին, քանի որ դեպի հանքավայր տանող ճանապարհը տևական ժամանակ շրջափակման մեջ է։ Lydian–ն իրավունք ունի պաշտոնական ծանուցումից երեք ամիս անց փաստաթղթեր ներկայացնել միջազգային արբիտրաժային դատարան։

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է։ Հանքավայրը շահագործելու համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն` GeoTeam-ը, որը ավելի ուշ վերանվանվել է Lydian Armenia-ի։ Ամուլսարի լեռնագագաթը գտնվում է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին՝ Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա:

Հանքավայրի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվել է 2016թ-ի օգոստոսի 19-ին: Ամուլսարը Հայաստանում այս պահին ամենախոշոր միջազգային ներդրումն է: Այն իրականացվել է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի չափանիշներին համապատասխան, բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմամբ: Հանքի շահագործումը Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է նաև քրեական գործ` չարաշահումների և բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։ Կառավարության հրավերով հանքի տարածքում նախատեսվում է նոր միջազգային բնապահպանական փորձաքննություն իրականացնել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԿՐԿԻՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԹՌԱԾՆԵՐԸ
      2021-01-22 17:34
      430

      Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՏՐՑԱԿԸ
      2020-09-19 10:30
      405

      Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։

    • ԿԱԴՐԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ. ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ…
      2020-08-06 17:59
      694

      Բարձրաստիճան անձինք աշխատանքից ազատվելու դիմում են գրում 30 տարվա ընթացքում կառավարություններից ոչ մեկը կադրային սով չի զգացել. բացառություն դարձավ աշխատակազմը, որն ավելի քան երկու տարի ղեկավարում է Փաշինյանը։

    • «ՆՈՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼՆԵՐԸ
      2019-07-10 16:38
      1026

      Տոհմացեղական սկզբունքով «Նոր» Հայաստանում արդիական են բոլոր հին պիտակները, հատկապես Լևոն Հակոբիչի փակցրած պիտակը՝ թաթար-մոնղոլական իշխանության վերաբերյալ։ Այդ պիտակը նախկին նախագահը կախեց ՀՀԿ-ի վրա, քննադատելով տոհմացեղային սկզբունքով իրականացվող կադրային քաղաքականությունը։