Երևանում մեկնարկել է հայ–իտալական բիզնես ֆորումը
Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 10-ին, հայ-իտալական բիզնես համաժողովի ժամանակ հայտնեց, որ հենց սրանք են ՀՀ գերակա ուղղությունները։
«Մենք մտադիր են Հայաստանը դրախտ դարձնել տաղանդավոր մարդկանց համար, ինչի համար Հայաստանում մտադիր ենք ստեղծել այնպիսի էկոհամակարգ, որտեղ յուրաքանչյուր տաղանդավոր մարդ իր ընդունակություններն իրացնելու ու զարգացնելու հնարավորություն կունենա։ Մենք վստահ գնում ենք այդ ճանապարհով»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով` ՀՀ–ն լինելով հետխորհրդային երկիր, իսկ հետո անկախություն ստանալով, շատ երկար տարիներ սովետական ընկալման տնտեսական գործունեությունն է դոմինանտ եղել։ Փաշինյանն իտալացի գործընկերներին հրավիրեց մասնակցելու ՀՀ տնտեսական թռիչքին` հարստանալ և հարստացնել ՀՀ–ն։
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական- տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):
Համաժողովի ընթացքում նախատեսվում է Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիայի (ANCE) և Հայաստանի շինարարների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրում:
Նախաձեռնությանը արդեն միացել են Եվրոպական միությունը, Ասիական զարգացման բանկը (ADB), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (BERS), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP):
Վաղը՝ հունիսի 11-ին, նախատեսվում է այցելություն Գյումրի՝ «IDEA» հիմնադրամի և «Deem Com» ընկերության հետ միասին, տեղեկացնում է armeniasputnik.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-25 07:43
Մինչդեռ Գյումրիում ՌԱՀ ստեղծելը իդեալականորեն համակցվում է Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդրի հետ Օրերս Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովում վարչապետ Փաշինյանը շատ խոսեց երկրի վերարդյունաբերականացման, տեխնոլոգիական զարգացման, մրցունակ արդյունաբերական կլաստերների ձևավորման, դեպի արդյունաբերական մասնահատված գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների հոսքի քանակական տեսակարար կշռի նվազեցման անհրաժեշտության մասին։