ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ
Մինչդեռ Գյումրիում ՌԱՀ ստեղծելը իդեալականորեն համակցվում է Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդրի հետ
Օրերս Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես-համաժողովում վարչապետ Փաշինյանը շատ խոսեց երկրի վերարդյունաբերականացման, տեխնոլոգիական զարգացման, մրցունակ արդյունաբերական կլաստերների ձևավորման, դեպի արդյունաբերական մասնահատված գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների հոսքի քանակական տեսակարար կշռի նվազեցման անհրաժեշտության մասին։
Ի դեպ, հիշելով հիմնահատակ կողոպտված, երկարատև անգործությունից ժանգոտված երբեմնի արտադրական զարգացած տարածքների մասին, որտեղ վաղուց տեղավորվել են առևտրական տոնավաճառները, կառավարության ղեկավարը, հնարավոր է, առաջին անգամ Հայաստանի տնտեսության համար բացասական իրադարձությունները նշեց ոչ թե սովորական դարձած երկու 10-ամյակների, այլ անկախության բոլոր 30 տարիների շրջանակներում։ Պետք է ասել՝ ցուցանշական խոստովանություն է…
Ինչևէ, մեծ ու փոքր ներդրողական ծրագրերի քննարկման ժամանակ ո՛չ վարչապետ Փաշինյանը, ո՛չ էլ պանելային բանավեճերում ելույթ ունեցողները այդպես էլ չհիշեցին Գյումրիում հայ-ռուսական համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման հեռանկարային ծրագրի մասին։ Թեև ուրիշ շատ դեպքերում Փաշինյանի կառավարությունը բոլորովին ի խորշում «թամբել» նախկին աշխատակազմերի ծրագրերն ու գաղափարները։
Այնինչ նշյալ գաղափարը ծնվել է դեռևս 2013 թվականին, երբ Գյումրիում, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, տեղի ունեցավ հայ-ռուսական բիզնես-համաժողով, որին նախորդել էր նրանց այցելությունը Ռուսաստանյան 102-րդ ռազմակայան՝ դրա ռազմա-տեխնիկական արդիականացման և սպասարկման արդյունավետությունը բարձրացնելու խնդիրների քննարկմամբ։ Ռուսաստանյան ռազմակայանի արդիականացման անհրաժեշտությունը իդեալական կերպով համակցվում էր դրա տեղակայման քաղաքում պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման հետ, ինչի համար որպես մեկնարկային փուլ էր դիտարկվում Շիրակի մարզի նույն այդ թալանված արդյունաբերական հրապարակներում հայ-ռուսական ձեռնարկության ստեղծումը՝ Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի զենքի և ռազմական տեխնիկայի նորոգման ու սպասարկման գծով։
Ավելի ուշ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով ՌԴ Պետդումայի կոմիտեի համատեղ նիստում նշվեց, որ այդ խնդիրների լուծումը Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի Միավորված զորախմբի (ուժերի) ստեղծման պայմաններում զգալի արդիականություն է հաղորդում Գյումրիում հայ-ռուսական պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման նախագծի երկկողմ շահագրգիռ քննարկմանը։ Ընդ որում առաջարկվում էր համալիրի տվյալ բազմապրոֆիլ մասշտաբը հաշվարկել այնպես, որ 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ՝ այն հարթակ դառնար գործարար ռազմատեխնիկական համագործակցություն կարգավորելու համար Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների միջև, ելքով դեպի այնտեղ առկա ՌԴ-ի համար ավանդական սպառազինությունների շուկաներ։ Միաժամանակ Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը ժողովրդագրական իրավիճակի բարելավման գործոն կդառնար 102-րդ ռազմակայանի տեղակայման քաղաքում և կամրապնդեր տեղի հայ բնակչության սոցիալական կապերը Ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների հետ։
Ավելին, արդեն քննարկվում էին վերոթարկյալ խնդիրների լուծման կադրային ապահովման հարցերը, ինչի համար նախատեսվում էր հայ-ռուսական համատեղ պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկության ուժերով հիմնել սեփական բազմապրոֆիլ տեխնիկական քոլեջ։ Դրա համար միջազգային պայմանագրային-իրավական հիմք կարող էին դառնալ Շիրակի մարզի և Ռուսաստանի Ուլյանովսկի և Ռոստովի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրերը։
«Շիրակի մարզի և Ուլյանովսկի մարզի վարչակազմերի միջև արևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության մասին 15.09.2009թ. համաձայնագիրը» կատարելու ռազմավարական կարևոր խնդրի լուծման գործում նախատեսվում էր առանձնահատուկ դեր տալ Ուլյանովսկի մարզի զարգացած պաշտպանական-արդյունաբերական համալիրին, որտեղ այդ ոլորտի ձեռնարկությունների բաժինը մարզի ողջ արտադրանքի հանրագումարում կազմում է մոտ 80%։ Տարածաշրջանային նշանակության ռազմարդյունաբերական տվյալ ձեռնարկության փուլ առ փուլ ծավալման գործում Ռոստովի մարզի ներգրավման կարևորությունը պայմանավորված էր Ռոստովում Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի հրամանատարության գտնվելով, որն իրականացնում է Գյումրիում տեղակայված ռազմակայանի գործունեությունը։ Թվում էր, թե Հայաստանի նոր կառավարության նորարարական կողմնորոշումը Գյումրիում բազմապրոֆիլ ռազմարդյունաբերական ձեռնարկության ստեղծման գործում հայ-ռուսական համագործակցությունը կդարձնի իր ռազմավարական գերակայություններից մեկը։
Գաղափարը ժամանակին աջակցություն ստացավ ամենաբարձր մակարդակով։ Այսպես, 2017թ. մարտին Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի նախօրեին Հայաստանի նախագահը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում հրապարակված հոդվածում կարծիք էր արտահայտում այն մասին, որ հայ-ռուսական համագործակցության ներուժը զգալիորեն ավելի մեծ է, առաջարկելով, որ հայկական և ռուսական կողմերը քննարկեն համատեղ պաշտպանական-արդյունաբերական համալիրի ստեղծման նախագիծը Գյումրիում, որտեղ գտնվում է Ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը։ Այդ համալիրը, Սարգսյանի խոսքերով, կարող էր հարթակ դառնալ գործարար ռազմատեխնիկական համագործակցություն կարգավորելու համար Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից պետությունների միջև, ելքով դեպի ՌԴ-ի համար ավանդական սպառազինությունների շուկաներ։ Կարող էր…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-05 09:59
Вместо третьей мировой войны началась первая мировая… торговая война Сегодня, 5-го апреля, вошли в силу базовые (минимальные) 10%-ные импортные пошлины, введенные США в отношении всех товаров из тех стран, у которых нет профицита в торговом балансе с ними, то есть они покупают на американском рынке больше, чем продают. К этому ряду относится и Армения, у которой с США прочное отрицательное сальдо торгового оборота. Другим, у которых экспорт в США превышает импорт оттуда, повезло меньше, и ставки тарифов в их отношении в разы больше.
-
2025-04-04 10:12
Пашинян заблаговременно готовит почву для оправдания своих неудач На заседании правительства Армении 3-го апреля было в публичном порядке обсуждено всего два вопроса, докладчиком по которым выступала министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян. После этого члены кабмина «уединились» в закрытом формате.
-
2025-04-03 10:03
ГУГО подарили 4-х бельгийских овчарок «малинуа» На заседании правительства Армении 3-го апреля принято решение о переносе офиса национального Статкомитета… в Степанаван, причем чуть ли не по собственному желанию ведомства.
-
2025-04-03 09:40
Построенная властями квазиэкономика утратила способность воспроизводиться Пашиняновская Армения продолжает собирать последние восторженные статистические отклики относительно своих мнимых экономических достижений за последние 2-3 года. Между тем, построенная Николом и николятами на манипуляциях и откровенной лжи квазиэкономика более не способна пускать пыль в глаза общественности, начав рушиться буквально с первых же месяцев 2025 года. Теперь каждый ежемесячный статистический бюллетень будет для армянской экономики хуже, чем и без того плохой предыдущий, становясь каждый раз суровым приговором действующей власти…
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-10 12:59
Տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և գյուղատնտեսություն. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հունիսի 10-ին, հայ-իտալական բիզնես համաժողովի ժամանակ հայտնեց, որ հենց սրանք են ՀՀ գերակա ուղղությունները։