ՀՀ նախագահը համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ է ստանում «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար:«Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»:
Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը: «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,- գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:
Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:
Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:
Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է. «Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու եմ»:
Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-23 12:11
Правительство Армении непрозрачно, когда не сообщает, какое влияние оказывают атаки Азербайджана на информационную безопасность страны. Об этом в прямом эфире Alpha News заявил специалист по информационной безопасности Овик Манучарян.
-
2024-11-23 10:47
WP: победа пророссийской партии в Грузии говорит о развороте страны к России Победа пророссийской партии в Грузии говорит о том, что страна не хочет становиться "еще одной Украиной", пишет WP. После многолетних попыток интеграции с Западом государство возвращается на орбиту России, отмечает автор статьи.
-
2024-11-23 10:18
Азербайджан не хочет делать даже маленький шаг к примирению. Об этом в прямом эфире Alpha News заявил директор аналитического Центра стратегических исследований и инициатив, главный редактор Alpha News в Москве Айк Халатян.
-
2024-11-23 09:56
Мы заложили в Декларацию независимости логику, которая предполагает длительные и глубокие конфликты с нашей средой. Об этом заявил в интервью ОТА премьер-министр Армении Никол Пашинян, касаясь своего заявления, согласно которому Декларация независимости говорит о том, что Республика Армения не может существовать.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-11-13 15:33
Նոյեմբերի 19-ին Մատենադարանում կկայանա SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։
-
2019-06-08 12:12
Դիլիջանում մեկնարկել է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: