Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»
Ստամբուլում իր դռներն է բացել «23.5. Հրանտ Դինքի հիշողության վայր» անվանումով կենտրոնը:
145քմ տարածք ընդգրկող հիշողության կենտրոնի անվանումը վերցված է 1996 թվականի ապրիլի 23-ին «Ակոս» թերթում Դինքի գրած «Ապրիլի 23.5» վերնագրով հոդվածից: Կենտրոնը տեղակայված է Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գրասենյակում: Գրասենյակը գտնվում է Սեբաթ կոչվող շենքում, որտեղ էլ 2007-ին սպանվել էր Հրանտ Դինքը: Հիշողության վայրում նույնությամբ պահպանված է Դինքի աշխատասենյակը, ինչպիսին, որ է եղել է նրա սպանության օրը՝ 2007թ. հունվարի 19-ին:
Այցելուները կարող են տեսանյութերի, աուդիո և տպագիր նյութերի միջոցով ծանոթանալ անվանի լրագրող-հրապարակախոսի կյանքի տարբեր դրվագներին: Ցուցանմուշների նախագծումն ամբողջովին իրականացվել է «Հրանտ Դինք» հիմնադրամի աշխատակիցների կողմից: Նշվում է, որ այդ աշխատանքների շրջանակում անձնակազմն այցելություններ է կատարել աշխարհի տարբեր տեղերում գտնվող հիշողության վայրեր ու թանգարաններ` աշխարհի լավագույն փորձին ծանոթանալու համար: Հիշողության կենտրոնը համալրված 60 անուն տեսանյութերով, հարյուրավոր լուսանկարներով, «Ակոս» թերթի մինչև 2007 թվականի բոլոր համարների արխիվով, տեղեկացնում է ermenihaber.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 19:39
Управление по делам о конфискации незаконного имущества Генеральной прокуратуры представило в суд иск о конфискации недвижимости и денежных средств у бывшего замминистра иностранных дел Армении Авета Адонца. Об этом сообщает Генпрокуратура Армении.
-
2025-07-14 19:37
В России продолжаются аресты азербайджанских бизнесменов, связанных с диаспорскими организациями.
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-04-11 14:25
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր հաստատելու մասին հրամանը։
-
2019-03-30 10:37
Կալիֆոռնիայի նահանգի Բըրբանք քաղաքում ապրիլի 16-ին կնշեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը, հաղորդում է Asbarez-ը։
-
2019-03-13 12:53
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չորեքշաբթի մեկնարկած հայաստանյան պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։