Բախտաձեն խոստացել Է պատժել բոլոր մեղավորներին
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել Է, որ Թբիլիսիի կենտրոնում զանգվածային անկարգությունների կազմակերպման և այդ միջադեպի կապակցությամբ թույլ տրված բոլոր սխալների համար պատասխանատվության կենթարկվեն ինչպես ընդդիմադիրները, այնպես Էլ կառավարող թիմի անդամները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրադրությունը, որն ստեղծվել Էր մեր թիմի առանձին անդամների ծանր սխալների հետևանքով, ինչը մեր համաքաղաքացիների անկեղծ բողոքի պատճառ դարձավ, օրվա առաջին կեսին ամբողջությամբ կարգավորվեց մեր քաղաքական թիմի կողմից. դադարեցվեց ուղղափառության միջազգային համաժողովը, ռուսական պատվիրակությունը լքեց երկիրը, մեր թիմի ղեկավարներն արեցին համապատասխան հայտարարություններ և հայտնեցին, որ հանգամանորեն կուսումնասիրեն տեղի ունեցած ամեն ինչ և պատասխանատվություն կպահանջեն թիմի անդամներից: Մինչդեռ յոթ ժամ անց Ռուսթավելիի պողոտայում արդարացի բողոքն օգտագործվեց դեստրուկտիվ քաղաքական ուժերի կողմից, և նրանք դուրս եկան Սահմանադրության շրջանակից»,-հայտարարել Է վարչապետը հունիսի 21-ի գիշերը կայացած բրիֆինգում:
Նա նաև նշել Է, որ այժմ գլխավորը բոլոր տուժածների առողջությունն Է, որոնց թիվը, ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, 70-ից ավելի Է: Կառավարության ղեկավարը խոստացել Է, որ ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.