ՆԻԿՈԼԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԴԱ
Ո՞վ է «ծնել» կանխատեսումը Քոչարյանի փախուստի մասին
Դատարանների շենքերը պաշարելու վարչապետի հակասահմանադրական կոչ, հայկական երկու պետությունների կառավարող էլիտաների միջև հարաբերությունների պաղում, ՍԴ ոչ լեգիտիմ անդամի նշանակում, նախկին իշխանությունից ժառանգած դրական կապիտալի ոչ ռացիոնալ օգտագործում. այս ամենը լոկ փոքր մասն է այն գնի, որ մենք արդեն վճարել ենք և շարունակում ենք վճարել երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման համար։ Երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կապակցված են այդ դատավարության հետ։
Արդեն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցը հետ է կանչված։ Պատճառ դարձավ պատասխանող կողմի փաստաբանի հայտարարությունն առ այն, որ Փարիզում խոսելով սպանությունների կազմակերպման մասին, Փաշինյանը նկատի չի ունեցել երկրորդ նախագահին։ Նա, ինչպես պարզվեց, «մեկնաբանել է անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը»։ Բնականաբար, ցանկացած համարժեք մարդ, կարդալով Փարիզում հնչեցրած հայտարարության տեքստը, կհասկանա, թե ում նկատի ուներ Փաշինյանը, բայց հայցը հետ է կանչված, քանի որ վարչապետի փաստաբանն ասաց, որ Փաշինյանը նկատի ուներ բնավ ոչ Քոչարյանին. այլ կերպ ասած, Փաշինյանը երկրորդ նախագահին ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ սպանությունների կազմակերպիչ։ Համենայն դեպս՝ դե-յուրե։ Հետաքրքիր է, գիտե՞ն արդյոք այդ մասին 2008թ. մարտի 1-ին զոհվածների հարազատները, որոնք հունիսի 19-ին Վերաքննիչ դատարանից պահանջում էին վերադարձնել Քոչարյանին բանտախուց։
Երկրորդ նախագահի քաղաքական հետապնդումը կարող է խորտակել իշխանության և պետության ողջ ներուժը։ Ասենք, որոշ քաղաքագետներ հիմք են ընդունում այն, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները այլևս ոչինչ չունեն ներկայացնելու ժողովրդին, բացի քաղաքական հաշվեհարդարներից։ Մյուսները համարում են, որ «Մարտի 1»-ի գործը պարտադրել են Նիկոլին, համոզելով, թե Ռոբերտ Քոչարյանը չի պաշտպանվի, թույլ չի տա ներքաշել իրեն դատավարության մեջ, այլ կկիսի Յանուկովիչի ճակատագիրը։ Երկրորդ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ կապված է երկար տարիների բարեկամությամբ, այդ պատճառով էլ Նիկոլի ականջին մոտ գտնվողները շշնջացել են, թե Քոչարյանը հեշտությամբ քաղաքական ապաստան կգտնի Ռուսաստանում։
Փաշինյանը հավատացել է հորդորներին և թույլ տվել ներքաշել իրեն ու երկրին հոգեմաշ ու անիմաստ դատաքննությունների մեջ։ Աշխարհում չկա որևէ մեղսունակ ատյան, որը կարողանա ապացուցել, թե Քոչարյանը մեղավոր է սահմանադրական կարգը տապալելու մեջ, փոխարենը՝ երկրորդ նախագահի շուրջ անմաքուր իրարանցումն արդեն բավականաչափ վարկաբեկել է իշխանությանն ու թուլացրել պետությունը։
Վերջին ժամանակներս իշխանության կողասրահներում համառ լուրեր են շրջում, որ Քոչարյանի փախուստի մասին անհաջող կանխատեսումը պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Փաշինյանը խորհրդակցել է նաև այլ մարդկանց հետ, որոնք ՀԱԿ-ի առաջնորդի օրինակով կրկնել են, թե Քոչարյանը, իբր, այն աստիճան ինքնասեր ու մեծամիտ է, որ թույլ չի տա բանտ նստեցնել իրեն, այլ կնախընտրի թաքնվել Պուտինի թևի տակ։ Ոչ ոք չէր սպասում, որ Քոչարյանը կվերադառնա Հայաստան։ Նրա վերադարձը խառնեց բոլոր խաղաքարտերը, ստիպված եղան գործը սարքել արագ, հապճեպ…
«Պետության ամբողջ էներգիան…»
Երկրորդ նախագահը քաղաքական հալածանքների զոհ է։ Դա նույնքան ակնհայտ է, որքան այն, որ Վահե Գրիգորյանը դարձավ ՍԴ-ի ոչ լեգիտիմ դատավոր՝ նշան բռնելով ՍԴ նախագահի պաշտոնին։
Հիշեցնեմ, որ Գրիգորյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական ենթավարպետներից մեկն է, որը երկար տարիներ եղել է ՀԱԿ-ի հայացքների կողմնակիցը։ Հարց է ծագում. ինչո՞ւ քաղաքական գործչին օրենքի խախտումով մտցրեցին ՍԴ։ Պատասխան. որպեսզի նա պաշտպանի վարչապետի շահերն այն գործի շրջանակներում, որում Փաշինյանն ի սկզբանե մեղավոր է նշանակել երկրորդ նախագահին։ Թռուցիկ հայացքն անգամ բավական է՝ գնահատելու համար այն բոլոր կործանարար հետևանքները, որ պետությանը պատճառեց երկրորդ նախագահի քաղաքական հետապնդումը։ Եվ խոսքը միայն անցումային արդարադատության ու բռնաճնշումների նոր ալիքի մասին չէ. վտանգված է պետության զարգացումը։
Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պատասխանելով տնտեսական զարգացման հեռանկարների մասին հարցին, արձանագրեց, որ «պետության ամբողջ էներգիան ծախսվում է դատավարությունների վրա»։ Նրա կանխատեսումներով, անցումային արդարադատությունն արդյունքում կհանգեցնի սեփականության վերաբաշխման, և իշխանությունը տևականորեն կթաղվի այդ գործընթացի մեջ։ «Ես կարող եմ հասկանալ, թե ում և ինչու է դա պետք, բայց չեմ հասկանում, թե Նիկոլի ինչի՞ն է պետք»,- հարց տվեց Բագրատյանը։
Շատերը համարում են, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցից հետո պետք էր կանգ առնել և դադարեցնել հրապարակային հաշվեհարդարը երկրորդ նախագահի նկատմամբ։ Ի դեպ, բացի դատավորի հիշատակումից, որը «ուզի, թե չուզի, կալանքը պըտի տա», այդ խոսակցության ընթացքում հիշատակվում էր նաև Վահե Գրիգորյանը, որը, Խաչատրյանի խոսքերով, ինչ-որ կարևոր բան պետք է գրեր իրեն…
Դատարանների շրջափակում, վեթինգ, Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներ, ՍԴ-ի ոչ լեգիտիմ դատավոր, լարվածություն Արցախի ղեկավարության հետ հարաբերություններում, հասարակության բաժանում «սևերի» և «սպիտակների», Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների ընդհարումներ դատարանի շենքի մոտ։ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը ջլատում է պետության բարոյական և ֆիզիկական ռեսուրսները։ Գուցե արդեն ժամանա՞կն է կանգ առնել ու հասկանալ, թե ինչու տնտեսական և սոցիալական բարեփոխումների փոխարեն, նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն իշխանությունը շարունակ հետ է նայում ու վաղեմի հաշիվներ մաքրում, հրապարակավ սպանելով գեներալ Մանվել Գրիգորյանին և փորձելով տևական բանտարկության դատապարտել երկրորդ նախագահին։
Իրավիճակը վաղ թե ուշ պարզվելու է, իսկ այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը չթաքնվեց արդարադատությունից և բանտը նախընտրեց հայրենիքից հեռու անհոգ կյանքից, միայն ավելացրեց նրա ժողովրդականությունը։ Այսօր շատերը նրա անվան հետ են կապում ընդդիմադիր հզոր բևեռի ձևավորումը…
Ականջին շշնջալու հնարավորություն
Դժվար թե Տեր-Պետրոսյանը այնքան վատ էր ճանաչում Քոչարյանին, որ չկանխամտածված ապակողմնորոշեր Փաշինյանին իր այն կանխատեսմամբ, թե Քոչարյանը կթաքնվի Ռուսաստանում։ Չեմ կարծում։ Տեր-Պետրոսյանը բավական լավ գիտեր Քոչարյանին, որպեսզի հասկանար, որ նման բան չի լինի։ Վարչապետի որոշ զինակիցներ համարում են, որ ծերուկը դիտավորյալ է մոլորության մեջ գցել Նիկոլին։
Այսպես թե այնպես, այսօր վարչապետի ականջին շշնջալու հնարավորություն ունի Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակիցներից մեկը՝ Վլադիմիր Կարապետյանը։ Փաշինյանին նա կցված է բնավ ոչ առանց Լևոն Հակոբիչի մասնակցության և միջնորդ է ծառայում նախկին նախագահի ու իր սանի միջև։ Դա նշանակում է, որ հեռանկարում կարելի է սպասել նոր իռացիոնալ որոշումների, քանզի վարչապետը, ավաղ, ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել պատանեկան ձգտումը Տեր-Պետրոսյանի նկատմամբ և շարունակում է նրան համարել իր քաղաքական կնքահայրը։
Հայտնի է, որ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են նրան դուրս բերել այդ ազդեցությունից և համոզել, որ չի կարելի երկիրն ու հասարակությանը դարձնել մեկ դատավարության պատանդներ։ Լրագրողների հետ առանձնազրույցներում այդ մարդիկ գանգատվում են, որ Լևոնի թիմը շրջապատել է Նիկոլին բոլոր կողմերից…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-30 09:39
Ռոբերտ Քոչարյանը 537 օր անցկացրեց ճաղերի հետևում Մարտի 26-ը վերջակետ դրեց դարի դատավարությանը։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով երկրորդ նախագահի և մի խումբ անձանց քրեական հետապնդումը կկասեցվի իրավունքի ուժով։
-
2020-08-20 17:44
Ստիպված ենք արձանագրել. հոտառությունը դավաճանում է։ Պետք է թարգել քաղաքականությունն ու անցնել սպորտի։ Երբ սկսվում էր «կորոնայի» հետ կապված ողջ այս պատմությունը, մի տեսակ վստահ գրում էի, թե ոչ մի գլոբալ փոփոխություն աշխարհում տեղի չի ունենա, ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր, նույնիսկ մեջբերում էի Ժողովողին, թե «ինչ որ եղել է, այն էլ կլինի, և ինչ որ արվել է, այն էլ կարվի, և ոչինչ նոր չէ այս արևի տակ»... Ավա՜ղ։
-
2019-09-28 13:24
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան իր պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է 2-րդ նախագահի փաստաբանական խումբը։
-
2019-09-20 19:39
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։