Իրանի ԱԳՆ․ Թեհրանը համարժեք պատասխան կտա Վաշինգտոնի քայլերին
Իրանը համարժեք կերպով կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին: Այդ մասին ուրբաթ գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին թվիթերյան իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի ժողովուրդը դիվանագիտորեն է պատասխանում դիվանագիտությանը, հարգանքով՝ հարգալից վերաբերմունքին և պաշտպանվում է ագրեսիայի դեմ,-նշել է նա:-Կարելի՞ է արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչության և պատերազմի տարիները համարել դիվանագիտություն»: Այդկերպ ԱԳՆ-ի ներկայացուցիչը պատասխանել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքի հայտարարությանը, որ «ամերիկյան դիվանագիտությունը չի ընձեռում Թեհրանին իրավունք պատասխանել ռազմական ուժով»:
Հինգշաբթի The New York Times թերթը, հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնություն է տվել Իրանի ուղղությամբ հարվածներ ուղղելուն, երբ այդ երկրի ԶՈՒ-ն խոցել էր ամերիկյան անօդաչու թռչող սարքը: Ավելի ուշ նա չեղարկել էր այդ որոշումը, նշել է պարբերականը:
Հինգշաբթի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում հայտարարել են, որ խոցել են Իրանի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարք: ԱՄՆ-ի Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Ուրբանն ավելի ուշ հայտարարել է, որ սարքն իբրև խոցվել էր Հորմուզի նեղուցի երկնքում՝ միջազգային օդային տարածքում, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-17 12:04
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքներ չունի ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդեպ օրերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման պատճառով։
-
2019-03-27 10:42
1․ Ի՞նչ է տեղի ունեցել: 2019թ. մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր է ստորագրել, որով Գոլանի բարձունքները ճանաչել է Իսրայելի մաս: «Այսօր ես պատմական քայլ եմ անում»,- ասել է Թրամփը՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ ստորագրելով փաստաթուղթը:
-
2019-03-13 20:28
Երևանում մեկնարկեց Արցախի ԱԳՆ ղեկավարի ու ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը: