Շարմազանով. Իշխանությունները հայտնվել են դժվար աշխարհաքաղաքական վիճակում
Ռուսաստան–Վրաստան հարաբերությունների լարվածությունը չի բխում ՀՀ շահերից, այս հարաբերությունների լարվածությունից հայկական կողմը չի կարող որևէ դիվիդենտ շահել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ես օրերս եմ եղել Վրաստանում և ՌԴ-ում։ Վրաստանում այն իրավիճակն է, ինչ լուսաբանվում է: Բողոքի ակցիաներով պայմանավորված` քաղաքի կենտրոնում կա որոշակի լարվածություն, սակայն Ռուսթեվելիից այն կողմ լարվածությունը չի նկատվում: Վրաստանը մեր եղբայր երկիրն է, Ռուսաստանը` մեր դաշնակիցը, և այս հարաբերությունների լարումից մենք ոչ միայն չենք շահի, այլև տնտեսական ու քաղաքական առումով կարող ենք տուժել»,-ասաց նա։
ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով` Վրաստանի իշխանությունները, բարեբախտաբար, կրակի վրա յուղ չեն լցնում և իրենց հայտարարություններով ավելի չեն լարում իրավիճակը։
«Մեր իշխանություններին չեմ նախանձում, քանի որ շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ենք հիմա։ Մնում է՝ մեր իշխանությունը դա գիտակցի, այլ ոչ թե խորոված, փախլավա ուտի»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում անկարգություններ էին սկսվել. ընդդիմադիրները բողոքի ցույց էին կազմակերպել այն բանից հետո, երբ նույն օրն առավոտյան Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստել էր ՌԴ պետդումայի պատգամավոր, Կոմկուսի անդամ Սերգեյ Գավրիլովը։
Նա Թբիլիսի էր մեկնել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26–րդ նստաշրջանի մասնակցելու համար, բայց միջոցառումը տապալվել էր։ Ընդդիմությունը Վրաստանի իշխանությանը մեղադրել էր «հայրենիքը դավաճանելու» մեջ։ Թբիլիսիում ընդդիմության ցույցն անկարգությունների էր վերածվել: Վերջին տվյալներով՝ մոտ 240 մարդ տուժել է, 300-ից ավելի մարդ՝ բերման ենթարկվել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 18:05
Сопротивление в ответ на атаку Никола Пашиняна на Армянскую церковь в конечном итоге должен возглавить Первопрестольный Святой Эчмиадзин. Такое мнение выразил в беседе с корреспондентом Panorama.am политолог Армен Минасян, комментируя планируемые властями Армении действия против резиденции Католикоса всех армян.
-
2025-07-21 18:03
«За проектом так называемого "Зангезурского коридора" полностью стоит турецко-азербайджанский тандем, а другие международные субъекты поддерживают его, исходя из собственных интересов», – заявил журналистам представитель Верховного органа АРФ «Дашнакцутюн» Армении, депутат Национального Собрания от фракции «Армения» Ишхан Сагателян.
-
2025-07-21 18:02
Католикос всех армян Гарегин II уже при жизни был назван народом Строителем — подобно патриархам Нерсесу III Строителю (641–661 гг.) и Вазгену I Строителю (1955–1994 гг.). Об этом заявил предстоятель Масиацотнской епархии епископ Геворг Сароян.
-
2025-07-21 18:01
Армения и Грузия подписали в понедельник Соглашение о реадмиссии, которое позволит более эффективно управлять миграционными потоками, сообщает пресс-служба МВД РА.