Последние новости

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊԻ ԼԱՐՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից քաղաքացիների փոխադրում իրականացնել Ռուսաստանից Վրաստան, հաղորդում է Panorama.am-ը։

Բացի այդ, ինչպես հաղորդում է BBC-ն, փաստաթուղթը կառավարությանը կարգադրում է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանի քաղաքացիներն ու նրանց ուղեբեռը Վրաստանից վերադարձվեն հայրենիք։

Ինչպես հայտարարեց Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, թռիչքների արգելանքը վերացնելու պայման կլինի երկրում իրավիճակի կարգավորումը։ «Իրավիճակը Վրաստանում պետք է կարգավորվի, և պիտի վերանան մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգներ»,-ասել է նա ՌԲԿ-ին։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի գնահատականներով, ներկայումս Վրաստանում են գտնվում 5-7 հազար կազմակերպված ռուսաստանյան զբոսաշրջիկներ, իսկ ինքնուրույն ճանապարհորդների թիվը 2-3 անգամ ավելին է։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թեև այդ որոշումը հիմնավորվում է վերջին իրադարձությունների լույսի ներքո Վրաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման խնդրով, ակնհայտ է, որ դրա (որոշման) մեջ ոչ պակաս են պատժամիջոցային շարժառիթները։ Բարդ չէ ենթադրել, թե որքան լուրջ տնտեսական կորուստներով է սպառնում Թբիլիսիին Մոսկվայի այդպիսի արձագանքը Վրաստանում ներքաղաքական ճգնաժամի բացահայտ հակառուսական շեշտադրմանը։ Բավական է նշել, որ, համաձայն վրացական պետական դեպարտամենտի վիճակագրության տվյալների, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստան է այցելել Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացի, ինչը կազմում է այցելուների ընդհանուր քանակի ավելի քան 20%-ը։ Այժմ, զբոսաշրջային սեզոնի ամենաթեժ շրջանում, Վրաստանը կարող է գործնականում իսպառ զրկվել զբոսաշրջիկների այդչա հզոր հոսքից։ Եթե հաշվի առնենք, որ զբոսաշրջության ոլորտը, ըստ էության, վրացական տնտեսության լոկոմոտիվն է, ակնհայտ է դառնում, որ նրա համար (վրացական տնտեսության) Մոսկվայի որոշումը կդառնա չափազանց ցավոտ հարված։

Մինչդեռ ստեղծված իրավիճակում, երբ դադարեցվում է օդային հաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև, ակնհայտ է, որ ամեն դեպքում ահռելի ծանրաբեռնում կընկնի ցամաքային հաղորդակցության ուղիների վրա։ Իսկ ավելի կոնկրետ՝ ռազմա-վրացական ճանապարհի և, համապատասխանաբար, Վերին Լարս հսկիչ անցակետի։ Եվ այստեղ, ուղիղն ասենք, գործնականում կրիտիկական իրավիճակ է ստեղծվում Հայաստանի համար։ Հարկ կա՞ արդյոք խոսել այն մասին, թե ինչ նշանակություն ունի Վերին Լարսը մեզ համար։ Հարկ կա՞ ասել, որ ըստ էության, դա Հայաստանի համար արդեն երեք տասնամյակ շարունակվող տրանսպորտային շրջափակման հաղթահարման միակ երթուղին է։ Հարկ կա՞ նշել, որ ներկայումս հայկական գյուղմթերքի արտահանման սեզոնն է, ինչն իրականացվում է հիմնականում նշյալ երթուղիով։

 Թեպետ, անցակետի ծանրաբեռնման աճը մեզ համար հնարավոր իրավիճակներից բնավ վատթարագույնը չէ. ռուս-վրացական հակամարտության հետագա ահագնացման դեպքում միանգամայն իրական է դառնում հսկիչ անցակետի լրիվ փակումը։ Իսկ դա նշանակում է Հայաստանի բացարձակ շրջափակում, ինչը իրական սպառնալիք է պարունակում երկրի անվտանգության համար։ Առնվազն՝ պարենային։

Եվ այստեղ, թերԵՎս, արժե ուշադրության առնել, թե ինչ է կատարվում Հայաստանի մյուս սահմանների վրա։ Արցախ-ադրբեջանական շփման գծում աճում է լարվածությունը, ադրբեջանական կողմը ինժեներական վիթխարի աշխատանքներ է տանում իր մարտական դիրքերում, մեկը մուսի հետևից անցկացվում են զորավարժություններ, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ։ Պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում Իրանի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական նշանակետերի ուղղությամբ հրթիռային և օդային հարվածներ արտոնագրեց այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի Իրանը խփեց ԱՄՆ-ի անօդաչու սարքը։ Իհարկե, ավելի ուշ ԱՄՆ նախագահը մտքափոխվեց, բայց հարցն օրակարգից հանված չէ, զինված հակամարտությունն այնտեղ կարող է բռնկվել ցանկացած պահի։

Առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ ներկայումս Հայաստանը հայտնվել է բառացիորեն մարմրող բախումների օղակում, որոնց բռնկման համար պետք է ընդամենը փոքրիկ կայծ։ Որպես այդպիսին կարող է ծառայել նույնիսկ վրացական խորհրդարանի նախագահի աթոռին հայտնված ՌԴ պատգամավորը։

Վերադառնալով Վերին Լարսի հարցին, փոքրիկ էքսկուրս կատարենք դեպի ոչ վաղ պատմություն, հիշենք միայն մեկ իրադարձություն։ 2016 թվականի հուլիսին ձնայուսի պատճառով մի քանի օր լրիվ փակ էր ռազմա-վրացական ճանապարհը։ Վերին Լարս անցակետում կուտանկվել էր հայկական բեռների ահռելի քանակ, Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ արգելափակված մնացել էին ռուսաստանյան Վլադիկավկազում։ Այն ժամանակ հայկական կառավարության ղեկավարը ստիպված եղավ խնդրանքով դիմել իր ռուսաստանյան գործընկերոջը, որպեսզի կազմակերպվի օդային տրանսպորտով Հայաստանի 200 քաղաքացիների փոխադրումը հայրենիք։ Օգնությունը ցուցաբերվեց մի քանի չվերթով, որ իրականացրեցին Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռները, մեր մարդիկ տեղափոխվեցին Հայաստան։

Սկզբունքորեն, ինչպես ասում են, միջադեպը սպառվեց։ Բայց դա հերթական անգամ հաստատեց Հայաստանի համար ճակատագրական մի շարք խնդիրները. երկրի ահռելի կախվածություն շրջափակման պայմաններում, կենսականորեն անհրաժեշտ սեփական քաղաքացիական ավիացիայի փաստացի բացակայություն և այլն։ Այդ պատմությունը հերթական անգամ ընդգծեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների անայլընտրանքայնության փաստը։ Այն ժամանակից ի վեր գործնականում ոչինչ չի փոխվել։

Սեփական ավիացիա մենք ինչպես չունեինք, այնպես էլ չունենք։ Վերին Լարսը ինչպես որ կար մեզ համար արտաքին աշխարհի հետ ցամաքային հաղորդակցության միակ ուղղություն, այնպես էլ մնում է։ Ինչպես որ տանջում էին խափանումները այդ անցակետում, այնպես էլ շարունակում են տանջել։ Բայց գլխավորը, Ռուսաստանը առաջվա պես մնում է միակը՝ որպես կողմ, որին կարելի է դիմել օգնության համար։ Այդ անայլընտրանքայնության մեջ լավը, իհարկե, քիչ է։ Բայց դա փաստ է։ Եվ ինքնապահպանման մեր բնազդը պարզապես պարտավոր է նորից ու նորից ընդունել այդ փաստն ու հաշվի նստել դրա հետ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ИЛЛЮЗИЯ ЭКОНОМИКИ
      2024-11-22 18:22

      Депутат от фракции "Гражданский договор", зампред комиссии по экономическим вопросам НС Бабкен Тунян призвал не верить показателям Национального статистического комитета Армении по сельскому хозяйству, передает АРКА. "Я не считаю себя экспертом в сфере сельского хозяйства, но насколько смог ознакомиться с темой, мы должны очень осторожно говорить о сельскохозяйственных показателях. Те показатели, которые сейчас публикует Статистический комитет, принимать за "чистую монету" не стоит. Мы не знаем в действительности, что является нашим сельским хозяйством. У человека во дворе могут быть несколько деревьев и пара коров, и мы это включим в сельское хозяйство", - сказал депутат, комментируя в интервью ОТА вопрос о том, что в последние годы сфера сельского хозяйства в Армении не росла.

    • ЛОКОМОТИВ МОЖЕТ НЕ ВЫДЕРЖАТЬ ИСПЫТАНИЙ
      2024-11-22 09:35

      Согласно данным статистического комитета РА, в третьем квартале текущего года ВВП Армении вырос на 17% по сравнению с тем же периодом прошлого года. Цифра, в принципе, выглядит вполне себе приличной. Но здесь есть небольшой нюанс.

    • «ПРИНЦИПИАЛЬНАЯ» ПОЗИЦИЯ
      2024-11-21 09:47

      18 ноября с.г. в ходе 79-й сессии Генеральная Ассамблея ООН приняла резолюцию о сотрудничестве между Организацией Объединенных Наций и Организацией Договора о коллективной безопасности. В документе подчеркивается, что ОДКБ вносит значительный практический вклад в укрепление своего миротворческого потенциала и системы региональной безопасности и стабильности, противодействия терроризму и организованной транснациональной преступности, борьбе с незаконным оборотом наркотиков и оружия, неупорядоченной миграцией и торговлей людьми и ликвидации последствий природных и техногенных катастроф, что содействует реализации целей и принципов Организации Объединенных Наций. Генеральная Ассамблея предложила Генеральному секретарю ООН и впредь проводить регулярные консультации с Генеральным секретарем ОДКБ в рамках двусторонних контактов и форумов различных форматов. ООН и ОДКБ продолжат взаимодействие в интересах последовательной и всеобъемлющей реализации Глобальной контртеррористической стратегии ООН.

    • МОНЕТИЗАЦИЯ ГОСИНТЕРЕСА
      2024-11-20 10:01

      Правительство Армении разрабатывает новое налоговое законодательство. Об этом на заседании Национального Собрания Армении во время обсуждения проекта госбюджета на 2025 год заявил 14 ноября премьер-министр республики Никол Пашинян, передает News.am. По мнению премьера, нынешнее законодательство не учитывает интересы страны и даже имеет антигосударственную направленность. Оно, как считает Пашинян, не позволяет собрать необходимый объем налогов. «В действующем Налоговом кодексе Армении действуют льготные налоговые режимы, которые никак не стимулируют у бизнеса желание зарабатывать больше. И как бы неприятно это ни звучало, но только таким словом можно назвать льготный налог с оборота», – сказал глава правительства. Льготы, по его мнению, носят массовый и нецелевой характер.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ