Մնացականյանը նշել է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման բանալին
Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, հանդես գալով ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը:
Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք հավասարապես կիրառելի են բոլորի համար՝ առանց որևէ խտրականության։ Այս սկզբունքներն ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնդրության հիմքում։
Ըստ նրա, այս հիմնարար փաստաթղթերը պարզորոշ կերպով սահմանում են, որ հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, դրանց պաշտպանությունն ու խթանումը բոլորի համար են՝ առանց խտրականության՝ անկախ որևէ հանգամանքից:
Հետևաբար, այն սահմանափակումները, որոնք մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով կիրառվում են հակամարտության տարածքներում բնակվող մարդկանց նկատմամբ, հակասում են մարդու միջազգային իրավունքների տառին և ոգուն։
«Սա ինքնին մարդու իրավունքների խախտում է, ինչը սրում է հակամարտությունները և խոչընդոտում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ Արցախը` մարդիկ են, 150 հազար անհատներ՝ իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և իրավունքներով։ Ինչպես մնացած բոլորը, նրանք նույնպես իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց բոլոր անօտարելի իրավունքներից, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքից, սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու իրավունքից։ Նրանց պարագայում կյանքի իրավունքն առավելապես վտանգված է, քանի որ առկա է Արցախի բնակչության կենսական ֆիզիկական անվտանգության հանդեպ ծանրակշիռ սպառնալիքը», - ասել ` Մնացականյանը:
Նա նշել է, որ հակամարտության հիմնական պատճառներն են 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության դեմ իրագործված հարձակումը, 2016 թ.-ին Արցախի դեմ կրկնված ագրեսիան, հայերին սպանելու համար սառնասիրտ մարդասպանների շարունակական փառաբանումը՝ զուգորդված պետական հովանավորչությամբ իրականացվող հակահայկական քարոզչությամբ և այլատյացությամբ:
«Կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է», - հայտարարել է Մնացականյանը:
Ըստ նրա, ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: «Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն», - ասել է նա, տեղեկացնում է arka.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-07 16:26
Россия готова приложить все усилия, чтобы поспособствовать урегулированию конфликта между США и Ираном политико-дипломатическими средствами. Об этом заявил на брифинге пресс-секретарь президента РФ Дмитрий Песков, передает «АиФ».
-
2025-04-07 16:24
Азербайджанские СМИ, допущенные на заседания незаконного судебного процесса в Баку над бывшими руководителями Нагорно-Карабахской Республики, публикуют скупые сведения с судебного фарса.
-
2025-04-07 16:20
Представители России, Китая и Ирана проведут 7-8 апреля консультации в Москве по ядерной программе Ирана, заявил официальный представитель МИД Ирана Исмаил Багаи.
-
2025-04-07 16:18
Руководство Россотрудничества продолжает переговоры с азербайджанской стороной в попытке найти компромисс по вопросу функционирования Русского дома в Азербайджане. Об этом заявил глава Россотрудничества Евгений Примаков в ходе онлайн-конференции с участием мультимедийного пресс-центра Sputnik Армения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-04-02 08:48
Բայց ի՜նչ գեղեցիկ հեքիաթ էր: «Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների»,- երդում-պատառ էին ուտում մեր պետական այրերը։ Դե, թուրքերն էլ ողորմածաբար ժպտում էին, թե՝ այո, իհա՜րկե, առանց նախապայմանների, հայ եղբայրներ, առանց նախապայմանների։ Ի՞նչ նախապայմաններ։ Արցախը դուք առանց այդ էլ հանձնեցիք, գրեթե ամբողջությամբ, ցեղասպանության թեման Երևանը չի լոբբինգավորում, սահմանների առումով դժգոհություններ չկան…