ԱՆՎՍՏԱՀԵԼԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ
Սահմանադրական իրավունքի գծով մասնագետ Վարդան Այվազյանը հրապարակավ կարծիք է հայտնել, թե այն իրավագետները, որոնք վարչապետի կոչը և դատարանների արգելափակումը որակել են որպես Սահմանադրության խախտում, իշխանությունների համար անմիջապես դարձել են անվստահելի անձինք, ի տարբերություն, օրինակ, Վահե Գրիգորյանի, որը հայտարարեց, թե դատարանների շրջափակումն ամենևին էլ օրենքի խախտում չէ։ Բայց անվստահելիների բացահայտման մասով իրավագետները ընդամենը 2-րդ տեղում են, իսկ առաջին հորիզոնականն ավանդաբար զբաղեցնում են լրագրողները։
Խոսքի ազատության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն արդեն բազմիցս հանդես են եկել համապատասխան նախազգուշացումներով առ այն, որ իշխանությունների կողմից հնարավոր են ճնշումներ առանձին հեռուստաալիքների և տպագիր հրատարակությունների վրա։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, Փաշինյանը Արթուր Վանեցյանի գերատեսչությանը հանձնարարել է ստուգումներ անցկացնել՝ պարզելու համար խմբագիրների և լրագրողների կապերը ՀՀԿ-ի ներկայացուցիչների և երկրորդ նախագահի շրջապատի հետ։ Այդ ստուգումների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կարճագույն ժամկետում նախապատրաստի անվստահելի պարբերականների, խմբագիրների և լրագրողների ցուցակները։
Հիշեցնեմ այդ առնչությամբ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ բոլոր պարբերականները սպասարկում են նախկին իշխանությունների շահերը, իսկ ներկայիս իշխանությունները նման պարբերական չունեն։ Գործընկերներիս մեծամասնության վկայությամբ, այդ պնդումը սուտ է, որովհետև վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը իշխանության ոչ պաշտոնական խոսափողն ու քարոզիչն է, էլ չենք խոսում Հանրային հեռուստաընկերության մասին…
Ի դեպ, ընդդիմադիր պարբերականներից մեկը օրերս տեղեկություններ հրապարակեց այն մասին, որ վարչապետի և նրա մերձավորագույն շրջապատի համար անվստահելիության չափորոշիչը վերաբերմունքն է Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ։ Պարբերականը հաղորդեց, որ հենց նախկին նախագահի և ՀԱԿ-ի առաջնորդի անձի հանդեպ լոյալության սկզբունքով է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը վերջերս կայացած 5-րդ համաժողովում…
Ասեմ ավելին. անվստահելիների ցուցակներում կարող են հայտնվել Արցախյան առաջին ազատամարտի բոլոր մասնակիցները, որոնք կարող են խոչընդոտել Արցախի նկատմամբ Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականության վերածնմանը։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմի վետերաններին միավորող «Երկրապահ» միությունն այսօր գլխավորում է Սասուն Միքայելյանը, որը հայտարարեց, թե Նիկոլի հեղափոխությունը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան հաղթանակը Արցախի ազատագրման պատերազմում։
Ի հակակշիռ անվստահելիների, իշխանությունը մեր երկրում գնալով ավելի ակտիվորեն կհենվի նրանց վրա, ում համարում է ամենահուսալի համակազմ։ Խոսքը սեռական փոքրամասնությունների, գրանտակերների, ադրբեջանական դրոշի խորապատկերին լուսանկարվելու սիրահարների և բոլոր նրանց մասին է, ովքեր պատրաստ են վաճառել Հայրենիքը՝ մեծածախ ու մանրածախ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-10 09:05
После многотысячной акции 4 июля в поддержку российского предпринимателя и благотворителя Самвела Карапетяна Пашинян пережил новую серию панических атак, о чем свидетельствуют утечки из-за неплотно запертых дверей центрального офиса ГД в столице. Больше всего главаря правящей верхушки напугали транспаранты с надписью "Нашим способом!" и аналогичные надписи на белых майках участников акции. Если в дни "революции" 2018 г. по Еревану разгуливали люди в кепках и майках, на которых красовался портрет Никола с надписью "Духов!", то после 4 июля 2025 г. по Еревану ходят молодые люди в майках с надписью "Нашим способом!". Карапетян из тюремной камеры передал своим соратникам, что дальнейшие действия должны сопровождаться "объединением вокруг принципиально новой силы".
-
2025-07-09 09:19
На днях с фасада резиденции президента Грузии исчез флаг ЕС, который с 2018 г. соседствовал с государственным флагом Грузии. Власти соседней страны учли трагический опыт народа, провозгласившего "Украина це Европа!", взяв курс на независимую внешнюю и внутреннюю политику, тогда как армян по-прежнему манит европейская обертка, невзирая на очевидные факты.
-
2025-07-08 10:01
Вернувшись из Стамбула, Пашинян сразу арестовал российского предпринимателя Самвела Карапетяна, объявленного в международный розыск по требованию Азербайджана, после чего начал атаку на Армянскую Апостольскую Святую Церковь. На днях он уже открытым текстом оповестил о планах по проведению досрочных выборов Католикоса Всех Армян. До этого регулярно делал записи о том, что у армян нет Католикоса, ибо нарушивший обет целомудрия таковым считаться не может.
-
2025-07-07 09:39
Заявление начальника СК Артура Погосяна относительно монтажа записей прослушанных бесед архиепископа Баграта Галстаняна вызвало недоумение трезво мыслящих граждан, ведь Погосян, напомню, согласился с теми, кто назвал многократно прокрученные в эфире телеканалов записи бесед архиепископа результатом монтажа. По его словам, иначе и быть не могло, ведь невозможно использовать для сообщения весь материал многомесячных записей. Начальнику СК можно возразить, что по итогам многомесячного прослушивания можно смонтировать компромат на тему подготовки терактов даже из бесед Погоса, который соседствует с депутатом от фракции ГД Бабкеном Туняном, с его (Погоса) деревенскими родственниками.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-18 20:26
Վանաձորում քննարկում են հետագա գործողությունները… Վանաձորում դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն օրերս բնորոշեց քաղաքում տիրող իրավիճակը որպես պայթյունավտանգ, չբացառելով, որ ընդդիմությունը՝ զանգվածների աջակցությամբ, «արմատական քայլեր» կձեռնարկի:
-
2021-12-15 10:02
Երբ «դիմակների շոուն» դեռ պահանջված էր Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին սկանդալային օրենքի առաջին զոհը դարձավ ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Սերոբ Հարությունյանը։ Ռեժիմը վրեժ լուծեց նրանից՝ ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի քրեական անցյալի մասին տեղեկություններ հրապարակելու համար։ Հարությունյանից հետո երկրորդը դարձավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Հանգստյան օրերին նրան տեղափոխել են հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով. այս տարի նա ինսուլտ Է տարել։
-
2021-11-23 20:00
3 տարվա ընթացքում Միքայելյանը հասկացե՞լ է, թե ինչ էր ասել: 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեի վերելակում Ալիևի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ, որից հետո Փաշինյանն ու իր ծառայանին երկար ժամանակ պարծենում էին, թե ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծությունները Արցախի շփման գծի ողջ երկայնքով:
-
2021-09-28 21:53
Նիկոլը 110 հազար դոլար է վճարել դրոնների համար Հիշո՞ւմ եք նախորդ գումարման խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի սրտահույզ ռեպլիկը՝ ապառիկով կենցաղային տեխնիկա գնելու մասին: Ռեպլիկն ընդգրկվել էր երկրի ամենաբարձր ամբիոնից Փաշինյանի հնչեցրած ելույթում։ Կրկնակի գործակալի մասին Միքայել Մինասյանի բացահայտումն ավելի ուշ եղավ, իսկ մինչ այդ հեղափոխական հանրությունը բառացիորեն արտասվում էր Արարատի խոստովանությունից, թե իբր՝ նա ցանկացել է ապառիկով ինչ-որ բան գնել տան համար, բայց թույլ չեն տվել…