ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳԻՐ»՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը երկրորդ անգամ է իրականացնում «Կարիերայի կողմնորոշման ծրագիր» աշխատակիցների երեխաների համար՝ հաշվի առնելով փորձնական նախագծի վերաբերյալ ստացված դրական արձագանքները:
«Կարիերայի կողմնորոշման ծրագիրը» նախատեսված է ընկերության աշխատակիցների՝ 14-ից 17 տարեկան երեխաների համար: Այն նպատակ ունի օգնել նրանց մասնագիտության ընտրության հարցում և ծանոթացնել ծնողի աշխատավայրի հետ:
Ծրագրի մասնակիցներն ամառային արձակուրդների ընթացքում հնարավորություն կունենան իրենց ունակությունների սահմաններում ներգրավվելու իրենց նախընտրած վարչության ու բաժնի աշխատանքներում և անմիջականորեն դիտարկելու դրանց ընթացքը: Արդյունքում երեխաները կկարողանան որոշակի պատկերացում ձևավորել հեռահաղորդակցության օպերատորի գործունեության տարբեր ուղղությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում երեխաների համար կազմակերպվեն ուսուցողական և ժամանցային հետաքրքիր միջոցառումներ:
Մասնագիտական կողմնորոշում ձևավորելու կարևոր գործում երեխաներին կուղղորդեն ընկերության կողմից նշանակված առանձին աշխատակիցներ: Ծրագրի ընթացքում երեխաները կտեսնեն, թե ինչպիսի՞ն է ՎիվաՍել-ՄՏՍ-ի առօրյան, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները, ի՞նչ են իրենից ներկայացնում համագործակցությունն ու թիմային աշխատանքը, ինչպե՞ս են կայացվում աշխատանքային որոշումները, ինչպե՞ս է բաշխվում աշխատանքը, և այլն:
«Աշխատակիցների երեխաների համար նախատեսված՝ կարիերայի կողմնորոշման ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի: Առաջին՝ ընկերությունն ընդառաջել է իր աշխատակիցների նախաձեռնությանը՝ օգնել, որպեսզի երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր ու բովանդակալից լինեն: Երկրորդ՝ դաստիարակչական շատ կարևոր սկզբունք է գործի դրվում. երեխան տեսնում է իր ծնողի կողմից արժեքի ստեղծման ընթացքը, գնահատում է նրա եռանդն ու մասնագիտական որակները: Սա չափազանց կարևոր է ծնողի հանդեպ հարգանքի ձևավորման առումով:
Բացի այդ՝ երեխան իր ծնողին և նրա գործընկերներին օգնելով՝ նույնպես տոգորվում է թիմային ոգով, դառնում է աշխատանքային կոլեկտիվի մաս: Ու ամենակարևորը՝ երեխան հնարավորություն է ստանում տեսնելու, թե որքա՛ն շատ են մասնագիտացման ուղղությունները և կողմնորոշվել: Իհարկե՝ մենք հեռու ենք այն մտքից, որ երեխաներն անհրաժեշտաբար պետք է ընտրեն իրենց ծնողների մասնագիտությունը, բայցևայնպես՝ մենք նրանց ընձեռում ենք ծանոթանալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրականացվում են կարիերայի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր՝ ուսանողների համար, ինչպես նաև կազմակերպվում են բաց դռների օրեր՝ դպրոցականների ու երիտասարդական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 10:52
«Проблема Ильхама Алиева в том, что он не изучал опыт бывшего президента соседней республики Михаила Саакашвили, который тоже долго провоцировал Москву и даже провёл маленькую и победоносную военную кампанию в Аджарии», - пишет в своем телеграм-канале директор Евразийского коммуникационного центра, кандидат исторических наук Алексей Пилько.
-
2025-07-22 10:05
«Ильхам Алиев встал на антироссийский и антииранский путь Абульфаза Эльчибея, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен АЙВАЗЯН.
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.