Դենիս Մանտուրովը սուպերկոնդենսատորներ թողարկող ընկերության ստեղծման մասին
Եվրասիական տնտեսական միության արդյունաբերության նախարարները GMIS գլոբալ գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել են կոնդենսատորների մշակման և արտադրության եվրասիական ընկերության ստեղծման մասին, հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը՝ «Դիվերսիֆիկացված զարգացման խթանումը և Եվրասիայում արտադրության մրցունակության ապագա հեռանկարների սահմանումը» նստաշրջանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք այսօր կարևոր և արդիական թրենդ ենք առաջարկել՝ տարբեր ոլորտներում կիրառման համար սուպերկոնդենսատորների, մարտկոցների մշակում, ստեղծում և արտադրություն: Մենք միաձայն աջակցել ենք այս գաղափարին և պայմանավորվել, որ կստեղծվի եվրասիական ընկերություն՝ ԵՏՀ երկրներից մեկում տեղակայվելով, օրինակ՝ Ղազախստանում, որտեղ հնարավոր կլիներ կենտրոնակայան ստեղծել: Անդամ երկրներից յուրաքանչյուրը դրա մեջ կներդնի իր մտավոր և տեխնոլոգիական կապիտալը, որպեսզի հասնենք կոնսոլիդացված արդյունքի»,- ասել է Մանտուրովը:
Նախարարի խոսքով՝ համանման միավորող ուղղությունների ստեղծումը խթան է, որպեսզի ԵՏՄ-ն «ամրանա ոչ միայն քաղաքական բաղադրիչով, այլև տնտեսական»:
GMIS-2019 արտադրության և ինդուստրալացման գլոբալ գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-11-ը Եկատերինբուրգում, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 19:39
Антицерковная кампания властей – серьезная угроза армянской государственности и народному единству, она бьет по репутации страны и Церкви. Об этом заявил Католикос Всех армян Гарегин II на ежегодном собрании священников в Св. Эчмиадзине.
-
2025-07-11 19:37
Теперь очередь за цистернами с газом. На стоянке Степанцминда-Ларс в Грузии более пятидесяти армянских грузовиков со сжиженным газом с рассвета ждут завершения таможенных процедур, чтобы отправиться в Армению. Водители, звонившие в редакцию Радио «Свобода» с места происшествия, сообщают, что грузинская таможенная служба вводит новые ограничения на возвращающиеся в Армению из России грузовики без какой-либо четкой причины и официального объяснения.
-
2025-07-11 19:35
Управление верховного комиссара ООН по правам человека (УВКПЧ) осведомлено о напряженности вокруг Армянской Апостольской церкви (ААЦ), но не располагает достаточной информацией для комментариев. Об этом заявила РИА Новости официальный представитель Управления Элизабет Троссел.
-
2025-07-11 19:35
Госдеп США предупредил сотрудников о грядущих увольнениях в ведомстве в рамках плана администрации Дональда Трампа по сокращению правительственного штата. Об этом сообщают The Washington Post (WP) и The New York Times (NYT) со ссылкой на попавшее в их распоряжение внутреннее сообщение, отправленное сотрудникам Госдепа.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-05 15:53
Հայաստանը կարող է թույլ չտալ, որ իր համար ցանկացած ոչ բարեկամ պետություն դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ–ում։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։
-
2019-06-29 09:33
2020 թվականից ԵՏՄ-ում մաքսատուրքերի բաշխման քննարկումը բավականին սուր է: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
-
2019-06-11 10:42
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը չափազանց կարևոր և դրական է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նշված համաձայնագրի ստեղծման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հայաստանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանն ավելացնելով, որ Իրանի խորհրդարանի կողմից նման համաձայնագրի վավերացումն ու կիրարկումը բխում են մեր շահերից։
-
2019-03-23 17:02
Ադրբեջանը ջանքեր է գործադրում Արևելյան Գործընկերության 10-ամյակի շրջանակներում ԵՄ-Ադրբեջան նոր Համապարփակ գործընկերության համաձայնագրի նախաստորագրումն իրականացնելու համար: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է NEWS.am-ը։